Մարգ Մոլ

Մարգ Մոլ
Ծնվել էօգոստոսի 2, 1884(1884-08-02)[1][2][3]
ԾննդավայրՄյուլուզ
Մահացել էմարտի 15, 1977(1977-03-15)[1] (92 տարեկան)
Վախճանի վայրըՄյունխեն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[4]
Քաղաքացիություն Գերմանիա
ԿրթությունՄատիսի ակադեմիա
Մասնագիտությունքանդակագործ և նկարչուհի
ԱմուսինՕսկար Մոլ
Պարգևներ և
մրցանակներ
«Գերմանիայի Դաշնային Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշանի հրամանատարական խաչ
ԵրեխաներBrigitte Würtz?
 Marg Moll Վիքիպահեստում

Մարգ Մոլ (գերմ.՝ Marg Moll, ծննդյան անունը՝ Մարգ Խեֆներ, օգոստոսի 2, 1884(1884-08-02)[1][2][3], Մյուլուզ - մարտի 15, 1977(1977-03-15)[1], Մյունխեն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[4]), գերմանացի քանդակագործ, նկարիչ, գրող։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարգը գեղարվեստական կրթություն է ստացել Մայնի Ֆրանկֆուրտում գտնվող Շտեդելի գեղարվեստի ինստիտուտում, որտեղ մեծ ուշադրություն է դարձրել քանդակագործությանը։ 1905 թվականին եղել է նկարիչ Օսկար Մոլի աշակերտը, որի հետ ամուսնացել է 1906 թվականին։ Երիտասարդ զույգը տեղափոխվել է Բեռլին, որտեղ աշխատել է նկարիչ Լովիս Կորինտի ստուդիայում։ Միաժամանակ Մարգն անատոմիա է ուսանել Լևին-Ֆունկի դպրոցում։ 1907 թվականին Մոլ ընտանիքը տեղափոխվել է Փարիզ, որտեղ ընկերներ են դարձել Անրի Մատիսի հետ, եղել նրա ամենամտերիմ ընկերներից, Մատիսին համոզել բացելու իր ակադեմիան (Մատիսի ակադեմիա)։ Ակադեմիայում Մարգ Մոլն աշխատել է քանդակագործության բաժնում[5]։

Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո Մարգ Մոլը մեկնել է Բրեսլաու, որտեղ Օսկարը պրոֆեսորի պաշտոն է ստացել Գեղարվեստի պետական ակադեմիայում։ Մարգ Մոլի այդ շրջանի ստեղծագործություններն իրենց վրա են կրում փարիզյան իրեն ծանոթ այնպիսի քանդակագործների ազդեցությունը, ինչպիսիք են Ալեքսանդր Արխիպենկոն, Օսիպ Ցադկինը և Կոնստանտին Բրանկուզին։ 1928 թվականին Մանգ Մոլը կրկին մեկնել է Փարիզ և աշակերտել Ֆեռնան Լեժեին։ Ավելի ուշ Փարիզում ներգրավել է 1940 խմբի կազմում, ցուցահանդեսների մասնակցել այնպիսի նկարիչների հետ, ինչպիսիք են Ռոբեր Դելոնեն և Ալբեր Գլեզը։ Մարգի պլաստիկ ստեղծագործությունները ավելի ու ավելի վերացական են դառնում. աստիճանաբար հեռանում է ռեալիստական արվեստից։

1932 թվականին Բրեսլաուի ակադեմիան փակվել է։ Մոլերը նախ տեղափոխվել են Դյուսելդորֆ, ապա` Բեռլին։ Գերմանիայում Ազգային սոցիալիստների իշխանության գալուց հետո Օսկարին հեռացրել են դասավանդման գործընթացից։ Նրա, ինչպես նաև Մարգի աշխատանքները, վերագրվում էին դեգեներատիվ արվեստին։ Մարգի բրոնզե արձանիկներից մեկը՝ «Պարուհին», 1937 թվականին բռնագրավվել է և ուղարկվել նացիստների կազմակերպած դեգեներատիվ արվեստի ցուցահանդեսին։ Տարիներ շարունակ արձանը համարվել է կորած, մինչև այն հայտնաբերվել է 2009 թվականին Բեռլինի կենտրոնում պեղումների ժամանակ։ Մոլեր ընտանիքին պատկանող դեգեներատիվ արվեստի ստեղծագործությունների զգալի հավաքածու ավերվել է 1943 թվականի ռմբակոծության ժամանակ։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից և 1947 թվականին Օսկար Մոլի մահից հետո Մարգը շարունակում է զբաղվել քանդակագործությամբ։ 1947-1950 թվականներին նա բնակվել է Ուելսում, այնուհետև Լոնդոնում հանդիպել է քանդակագործ Հենրի Մուրի հետ։ 1952 թվականին Մոլը վերադարձել է Դյուսելդորֆ։ Հետագա տարիներին նա շրջագայել է ինչպես Գերմանիայում, այնպես էլ արտասահմանում։ Մարգ Մոլը ստեղծագործել է և՛ բրոնզով, և՛ փայտով։

1969 թվականին պարգևատրվել է «Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետության վաստակի համար» մեծ շքանշանով, 1970 թվականին՝ Քյոլնի 16-րդ արվեստի ցուցահանդեսի պատվավոր մեդալով։

  • Moll, Margarethe, Erinnerungen an Matisse, in: Neue Deutsche Hefte, Heft 23, Gütersloh 1956, S. 853 f. Wieder abgedruckt in: Ausst.kat. "Matisse und seine deutschen Schüler, Pfalzgalerie Kaiserslautern/Ostdeutsche Galerie Regensburg 1988, S. 41 ff.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ausst.kat. «Die große Inspiration». Deutsche Künstler in der Académie Matisse, Teil III, Kunst-Museum Ahlen 2004
  • Jain, Gora, «Marg Moll - 'Konturen' des bildhauerischen Werks», in: Auss.kat. "Die große Inspiration, Teil I, Kunst-Museum Ahlen 1997, S. 107-122

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Marg Moll (նիդերլ.)
  2. 2,0 2,1 Benezit Dictionary of ArtistsOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  3. 3,0 3,1 Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online, AKL Online (գերմ.) / Hrsg.: A. Beyer, B. SavoyB: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter, 2009. — ISSN 2750-6088doi:10.1515/AKL
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #121945774 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. https://books.google.am/books?id=PVAjAAAAQBAJ&pg=PA149&lpg=PA149&redir_esc=y#v=onepage&q&f=false Wilson, H. W. (1997). Moll, Marg. Biography Reference Bank: Dictionary of Woman Artists. Fitzroy Dearborn Publishers.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարգ Մոլ» հոդվածին։