![]() | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 15, 1980[1] (45 տարեկան) |
Ծննդավայր | Կարակաս, Վենեսուելա |
Կրթություն | Մայոր համալսարան |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դերասանուհի, հեռուստահաղորդավարուհի և commercial engineer |
Ընտրանի | Floribella? և Q6012391? |
Համատեղ ապրող(ներ) | Cristián Riquelme Croquevielle? |
marianaderderian.com | |
Մարիանա Սիրվատ Դերդերյան (իսպ.՝ Mariana Sirvat Derderián, հունվարի 15, 1980[1], Կարակաս, Վենեսուելա), հայկական ծագումով չիլիացի դերասանուհի։
Մարիանա Դերդերյանը ծնվել է Վենեսուելայի Կարակաս քաղաքում, հայկական ընտանիքում։ 1990-ական թվականներին մեծ քրոջ հետ տեղափոխվել է Չիլի։ Սան Պեդրո Նոլասկոյի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Սանտյագոյի «Mayor» համալսարանը, որտեղ ճարտարագիտական բիզնես է ուսումնասիրել։ Իր ուսման երրորդ տարում Մարիանան հրապուրվել է պրոֆեսիոնալ թատրոնով, և ընդունվել է Ֆերնանդո Գոնսալեսի ակադեմիա։
2004 թվականի ավարտին Դերդերյանը մասնակցել է «Canal 13» հեռուստատեսության լսումներին, ինչի արդյունքում հաստատվել է «Brujas» հեռուստասերիալի դերի համար։ Ստացել է դեռահաս աղջկա՝ Մակարենա Ալտամիրանոյի դերը։
Համալսարանն ավարտելով՝ Մարանա Դերդերյանը պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը և ստացել մասնագիտական որակավորում։
2006 թվականին նկարահանվել է «Floribella» հեռուստասերիալում[2][3] ։ 2009 թվականին ստացել է «Ես երազում եմ Ջինիի մասին» կինոնկարի չիլիական տարբերակի գլխավոր դերը[4]։
|