Մարիառոզարիա Ռոսսի իտալ.՝ Mariarosaria Rossi | |
---|---|
Ծնվել է | մարտի 8, 1972 (52 տարեկան) |
Ծննդավայր | Պիեդիմոնտե Մատեզե, Կազերտա, Կամպանիա, Իտալիա |
Քաղաքացիություն | Իտալիա |
Մայրենի լեզու | իտալերեն |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | Իտալիայի Պատգամավորների պալատի անդամ, Իտալիայի սենատոր և Իտալիայի սենատոր |
Կուսակցություն | Առաջ, Իտալիա |
Mariarosaria Rossi Վիքիպահեստում |
Մարիառոզարիա Ռոսսի (իտալ.՝ Mariarosaria Rossi, մարտի 8, 1972, Պիեդիմոնտե Մատեզե, Կազերտա, Կամպանիա, Իտալիա), իտալացի քաղաքական գործիչ, «Առա՛ջ, Իտալիա» կուսակցության ղեկավար կազմի անդամ։
Մարիառոզարիա Ռոսսին ծնվել է 1972 թվականի մարտի 8-ին, Պիեդիմոնտե Մատեզեում, ստացել է միջնակարգ մասնագիտական կրթություն տեխնիկական ինստիտուտում, 1990-ականներին աշխատել է որպես Հռոմի տարբեր զվարճանքի հաստատությունների անիմատոր և PR գործակալ։ Այնուհետև ընտրվել է Հռոմի 10-րդ շրջանի խորհրդի կազմ՝ «Առաջ Իտալիա» կուսակցությունից։ Նրա խոսքով՝ իր քաղաքական որոշ նախաձեռնություններ Բերլուսկոնիի ուշադրությունը հրավիրել են իր վրա, այլ տեղեկությունների համաձայն՝ նա ճանաչում է ստացել Meno male che Silvio c'è («Փառք Աստծո, որ կա Սիլվիո») հեռուստահաղորդման հաջող ելույթի շնորհիվ և որոշ ժամանակ անց դարձել է Հռոմում Բերլուսկոնիի անձնական նստավայրի մշտական ներկայացուցիչը։ Մամուլը նրան համարում է նաև Բերլուսկոնիի կալվածքում տեղի ունեցած բունգա-բունգա խնջույքների մասնակից, ինչի մասին վկայում են հրապարակված գաղտնալսումները։ Պատգամավորների պալատում ընկերություն է անում Աննագրացիա Կալաբրիայի և Գաբրիելա Ջամանգոյի հետ[1][2]։
2008 թվականին ընտրվել է 16-րդ գումարման պատգամավորների պալատ` «Ազատության ժողովուրդ» կուսակցության ցուցակով[3]։
2013 թվականին ընտրվել է 17-րդ գումարման Սենատ, որտեղ սկզբում անդամակցել է «Ազատության ժողովուրդ» խմբակցությանը, իսկ ավելի ուշ միացել է վերստեղծված «Առաջ, Իտալիա» խմբակցությանը։ 2013 թվականի մայիսի 7-ից մինչև 2014 թվականի նոյեմբերի 12-ը աշխատել է 8-րդ մշտական հանձնաժողովում (հանրային աշխատանքներ, կապ), 2014 թվականի նոյեմբերի 12-ից` 9-րդ մշտական հանձնաժողովում (գյուղատնտեսություն և ագրոարդյունաբերական արտադրություն)[4]։ 2013 թվականի հուլիսի 19-ից նաև երեխաների և պատանեկության հարցերով խորհրդարանական հանձնաժողովի անդամ է։ 2014 թվականի մայիսի 20-ին, Սանդրո Բոնդիի հրաժարականից հետո զբաղեցրել է նրա տեղը[5]։
Ռոսսին մեծ ազդեցություն ունի «Առա՛ջ, Իտալիա» կուսակցությունում, հայտնի է ֆունկցիոներների արտահայտությունը` Decidono solo lei e il capo («Որոշում են միայն նա և ղեկավարը)[6]։
2016 թվականի հոկտեմբերի 19-ին Միլանի նախնական լսումների դատավոր Լաուրա Մարկիոնդելին (Laura Marchiondelli) այսպես կոչված «Ռուբի Տեր-ի գործով» հետաքննությանը պաշտոնապես ներգրավել է 22 մարդու, այդ թվում՝ Ռոսսիին, կոռուպցիայի և «Ռուբիի գործի» հետաքննության ընթացքում կեղծ ցուցմունքներ տալու մեղադրանքով (դրա շրջանակներում Սիլվիո Բերլուսկոնին մեղադրվում էր անչափահաս Կարիմա էլ Մարուգի հետ սեռական կապի մեջ լինելու մեջ)։ Մեղադրանքը ենթադրում է, որ կասկածյալները նախկին վարչապետից կաշառք են ստացել` կեղծ վկայության դիմաց[7]։