Մարիո Ջակոմելլի

Մարիո Ջակոմելլի
իտալ.՝ Mario Giacomelli
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 1, 1925(1925-08-01)[1][2][3][…]
ԾննդավայրՍենեգալիա, Անկոնա, Մարկե, Իտալիայի թագավորություն
Մահացել էնոյեմբերի 25, 2000(2000-11-25)[1][2][3][…] (75 տարեկան)
Մահվան վայրՍենեգալիա, Անկոնա, Մարկե, Իտալիա
Քաղաքացիություն Իտալիա և  Իտալիայի թագավորություն
Մասնագիտությունբանաստեղծ, լուսանկարիչ և արվեստագետ
Կայքmariogiacomelli.it
 Mario Giacomelli Վիքիպահեստում

Մարիո Ջակոմելլի (իտալ.՝ Mario Giacomelli, օգոստոսի 1, 1925(1925-08-01)[1][2][3][…], Սենեգալիա, Անկոնա, Մարկե, Իտալիայի թագավորություն - նոյեմբերի 25, 2000(2000-11-25)[1][2][3][…], Սենեգալիա, Անկոնա, Մարկե, Իտալիա), իտալացի լուսանկարիչ, ով առավել հայտնի է իր բնանկարային սև-սպիտակ լուսանկարներով[4]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիո Ջակոմելլին ծնվել է 1925 թվականի օգոստոսի 1-ին իտալական Սենիգալիա նավահանգստային քաղաքում։ Տասներեք տարեկան հասակում թողնում է դպրոց։ Սկսում է աշխատել տպագրությունում։ Այդ ժամանակ Ջակոմելլիին խիստ հետաքրքրել է տպագրական տառատեսակները։ Ազատ ժամանակ Մարիո Ջակոմելլին զբաղվում էր գեղանկարչությամբ և գրում էր բանաստեղծություններ։ Սիրում էր ավտոմոբիլային սպորտ, սակայն 1952 թվականին կատարված լուրջ միջադեպի հետևանքով հրաժեշտ է տալիս իր սիրած զբաղմունքին։

Մարիո Ջակոմելլին ավտոսպորտը թողնելուց հետո սկսում է զբաղվել լուսանկարչությամբ։ Հիմնականում, լուսանկարչական կարիերայի առաջին տարիներին նկարում է ծերանոցի տարեց մարդկանց, որտեղ աշխատում էր իր մայրը։ Ծանոթանում է հայտնի լուսանկարիչ Ջուզեպպե Կավալլիի հետ, որի արդյունքում Ջակոմելլին իր աշխատանքները ստեղծվել են նրանից ներշնչված։

1955 թվականին ստանում է առաջին մրցանակը իտալական ազգային ֆոտոցուցահանդեսի ժամանակ, որն անցկացվում էր Կաստելֆրանկո Վենետոյում։ 1963 թվականին Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանի լուսանկարների բաժանմունքը գնում է Մարիո Ջակոմելլիի լուսանկարների շարքը՝ թանգարանի մշտական ցուցասրահներում ցուցադրելու նպատակով։ 1960-ական թվականների վերջերին նկարիչը հետաքրքրվում է քնարական աբստրակցիայով և բազմաթիվ լուսանկարներ է ստեղծում այդ ուղղությամբ ներշնչված։

Ցուցահանդեսներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիո Ջակոմելլին բազմաթիվ ցուցահանդեսներ է ունեցել աշխարհի զանազան ծագերում։ Հիմնականում նկարչի լուսանկարային շարքերը ցուցադրվել են ներքոհիշյալ երկրներում ու քաղաքներում՝ Միլան, Կանադա, Միացյալ Թագավորություն, Ճապոնիա, Պարմ, Վիեննա, Բարսելոնա, Մոսկվա։

  • Իտալական ազգային ֆոտոցուցահանդեսի ժամանակ մրցանակ (1955)
  • Գերմանական լուսանկարչական ընկերության կողմից սահմանված մրցանակ (1995)

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Arturo Carlo Quintavalle, ''Mario Giacomelli'', Parma, CSAC, 1980
  • Sandro Genovali, ''Mario Giacomelli. L'evocazione dell'ombra'', Milano, Charta, 2002
  • A cura di Simona Guerra, ''Mario Giacomelli. La mia vita intera'', Milano, Bruno Mondadori, 2008. ISBN 978-88-6159-231-5
  • Germano Celant, ''Mario Giacomelli'', Roma, Photology-Logos, 2001. ISBN 978-88-88359-51-9
  • A cura di Alessandra Mauro, ''Mario Giacomelli. La figura nera aspetta il bianco'', Roma, Contrasto, 2009. ISBN 978-88-6965-137-3
  • Katiuscia Biondi, Mario Giacomelli. Je ne fais pas le photographe, je ne sais pas le faire, Contrejour, Biarritz, France, 2016.
  • Katiuscia Biondi, Mario Giacomelli. Sotto la pelle del reale, 24Ore Cultura, Milan, 2011.
  • Alistair Crawford, The Black Is Waiting for the White: Mario Giacomelli Photographs, Contrasto, Milan, 2009.
  • Simona Guerra, Mario Giacomelli. My Whole Life, Bruno Mondadori, Milan 2008.
  • Roberto Maggiori, Enzo Cucchi & Bruno Giacomelli: Cose Mai Viste, Photology, Milan, 2006.
  • Alistair Crawford, Mario Giacomelli, Phaidon Press, London, 2006.
  • Giacinto Di Pietrantonio, Riccardo Lisi, Antonio Ria, Michele Robecchi, Marco Tagliafierro, Born in a Ditch: Enzo Cucchi and Mario Giacomelli, ELR, Losone, 2003.
  • Sandro Genovali, Mario Giacomelli: Evoking Shadow, Charta Books, Milan, 2002.
  • Germano Celant, Mario Giacomelli, Photology, Milan, 2001.
  • Ennery Taramelli, Mario Giacomelli, Nathan, Paris, 1998.
  • Enzo Carli, Mario Giacomelli: The Inner form. Photographs 1952-1995, Charta Books, Milan, 1996.
  • Ida Gianelli and Antonella Russo, Mario Giacomelli, Castello di Rivoli, Turin, 1992.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Mario Giacomelli (նիդերլ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Luminous-Lint — 2005.
  4. «Մարիո Ջակոմելլի սև-սպիտակ բնանակարային լուսանարների շարքը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 15-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիո Ջակոմելլի» հոդվածին։