Մարկուս Յուրգենսոն էստ․՝ Markus Jürgenson | |||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Քաղաքացիությունը | Էստոնիա | ||||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | սեպտեմբերի 9, 1987[1] (37 տարեկան) կամ սեպտեմբերի 19, 1987 (37 տարեկան) | ||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Տիռավեռե, Նիո, Տարտումաա, Էստոնիա[2] | ||||||||||||||||||||||||||
Հասակ | 175 սանտիմետր | ||||||||||||||||||||||||||
Քաշ | 65 կիլոգրամ | ||||||||||||||||||||||||||
Դիրք | պաշտպան | ||||||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական‡ | |||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Մարկուս Յուրգենսոն (էստ․՝ Markus Jürgenson, սեպտեմբերի 9, 1987[1] կամ սեպտեմբերի 19, 1987, Տիռավեռե, Նիո, Տարտումաա, Էստոնիա[2]), էստոնացի ֆուտբոլիստ, «Լևադիա» ակումբի աջ պաշտպան։ Հանդես է եկել Էստոնիայի ազգային հավաքականում։
Մարկուս Յուրգենսոնը «Տամմեկա» (Տարտու) ակումբի սան է։ Ակումբի հիմնական թիմում նորամուտը նշել է 2003 թվականին առաջին լիգայում, իսկ 2005 թվականին՝ բարձրագույն դիվիզիոնում։ 2007 թվականին տեղափոխվել է Տալլինի ՏՖՄԿ, որի կազմում հանդես է եկել երկու մրցաշրջան։
2009 թվականին տեղափոխվել է Տալլինի «Ֆլորա»[3], որի կազմում հանդես է եկել ութ մրցաշրջան և այդ ընթացքում անցկացրել է ավելի քան 250 խաղ, դարձել է երկրի եռակի չեմպիոն, բազմակի մրցանակակիր և Էստոնիայի գավաթակիր[4]։
2017 թվականին հանդես է եկել Ֆինլանդիայի առաջնությունում ՎՊՍ ակումբի կազմում[5]։
2018 թվականին տեղափոխվել է «Լևադիա»։ 2018 թվականին դարձել է Էստոնիայի առաջնության արծաթե մեդալակիր, Էստոնիայի գավաթակիր և Սուպերգավաթի դափնեկիր։
Հանդես է եկել Էստոնիայի երիտասարդական և օլիմպիական հավաքականներում։
Ազգային հավաքականում նորամուտը նշել է 2010 թվականի դեկտեմբերի 18-ին Չինաստանի դեմ խաղում[6]։ 2010 թվականի դեկտեմբերին անցկացրել է երկու հանդիպում, այնուհետև մինչև 2014 թվականը հանդես չի եկել հավաքականում։ Հավաքականում վերջին խաղն անցկացրել է 2016 թվականի նոյեմբերի 20-ին Սենտ Կիտս և Նևիսի հավաքականի դեմ։ Ընդհանուր առմամբ Մարկուս Յուրգենսոնն ազգային հավաքականում անցկացրել է ինը խաղ։
Հայրը՝ Կալլե Յուրգենսոնը (ծնվ․՝ 1960), պահպանողական քաղաքական գործիչ, Ռիյգիկոգուի 7-9 գումարումների պատգամավոր (1992-2003) «Իսամաալիյթ» կուսակցությունից, նախկինում ներկայացրել է Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությունը։ Հորեղբայրը՝ Տոյվո Յուրգենսոնը (ծնվ․՝ 1957), եղել է պատգամավոր և Էստոնիայի կառավարության նախարար։ Պապը՝ Ակսել Յուրգենսոնը (1928-1985), Տալլինի տեխնոլոգիական համալսարանի պրոֆեսոր է։
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարկուս Յուրգենսոն» հոդվածին։ |
|