Մարկ Ռիչ

Մարկ Ռիչ
անգլ.՝ Marc Rich
Ծնվել էդեկտեմբերի 18, 1934(1934-12-18)[1]
ԾննդավայրԱնտվերպեն, Բելգիա[2]
Մահացել էհունիսի 26, 2013(2013-06-26)[1] (78 տարեկան)
Մահվան վայրԼյուցերն, Շվեյցարիա[2]
ԳերեզմանEinat
Քաղաքացիություն ԱՄՆ,  Իսպանիա,  Բելգիա և  Իսրայել
Մայրենի լեզուիսպաներեն
ԿրթությունՆյու Յորքի համալսարան, Forest Hills High School? և Rhodes Preparatory School?
Մասնագիտությունձեռնարկատեր, ֆինանսիստ և գործարար
ԱշխատավայրPhibro?[3]
ԱմուսինDenise Eisenberg Rich?
Պարգևներ և
մրցանակներ
Կայքmarcrich.ch
 Marc Rich Վիքիպահեստում

Մարկ Ռիչ (անգլ.՝ Marc Rich), ի ծնե՝ Մերսել Դավիթ Ռեյխ (հոլ.՝ Marcell David Reich, դեկտեմբերի 18, 1934(1934-12-18)[1], Անտվերպեն, Բելգիա[2] - հունիսի 26, 2013(2013-06-26)[1], Լյուցերն, Շվեյցարիա[2]), ամերիկացի ձեռնարկատեր, «Marc Rich & Co» թրեյդինգային ընկերության հիմնադիր (այժմ կոչվում է «Glencore», ընկերության վերահսկողությունը Ռիչը կորցրել է 1993 թվականին), միլիարդատեր[4]։ Նրա սեփական կապիտալը 2012 թվականին կազմել է մոտ 2,5 մլրդ ԱՄՆ դոլար[5]։ Մահացել է 2013 թվականի հունիսի 26-ին Շվեյցարիայում[6][7]։ Թաղված է Իսրայելում[5]։

Մարկ Ռիչը գործարար շրջանակներում հայտնի է նրանով, որ առաջին անգամ նավթի մեծածախ առևտրի պրակտիկայում մտցրել է տեղում գործարքների մեխանիզմը։ «The Economist» ամսագրի կարծիքով՝ այս նորամուծությունը «հեղափոխություն է արել»[5]։ 1970 թվականին Ռիչը ստեղծել է հարթակ նավթի փոքր խմբաքանակների հետ գործարքներ կնքելու համար՝ ի տարբերություն երկարաժամկետ պայմանագրերի, որոնք կնքվել են խոշոր մատակարարների և սպառողների միջև[5]։ Մասնավորապես, Ռիչը հարթակում սկսել է նավթ վաճառել Իրանից Թեհրանում ԱՄՆ դեսպանատան գրավումից հետո[5]։ Ռիչն իր կենսագիր Դենիել Ամմանին ասել է, որ առավել շահավետ գործարքները նա կատարել է՝ շրջանցելով միջազգային էմբարգոն[8]։

Հակամարտություն ԱՄՆ իշխանությունների հետ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռիչի առևտրային հարթակը խախտել է ԱՄՆ կառավարության կողմից Իրանի հետ առևտրի վրա դրված էմբարգոն։ Բացի այդ՝ ամերիկյան իշխանությունները Ռիչին մեղադրել են խոշոր չափերով հարկեր վճարելուց խուսափելու մեջ։ 1983 թվականին Ռիչը ձերբակալությունից առաջ՝ վերջին պահին, թաքնվել է հետաքննությունից և ԱՄՆ-ից փախել Շվեյցարիա[5][Ն 1]։

  1. Ռիչի գործով զբաղվել է Նյու Յորքի ապագա քաղաքապետ Ռուդոլֆ Ջուլիանին, որը 1980-ականներին աշխատել է Հարավային շրջանի դատախազ։ Ջուլիանիի խոսքով՝ Ռիչի գործն ԱՄՆ-ի պատմության մեջ հարկերի վճարումից խուսափելու խոշորագույն դեպքն էր։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Munzinger Personen (գերմ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Deutsche Nationalbibliothek Record #120055317 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. Martin D. Marc Rich, Financier and Famous Fugitive, Dies at 78 // The New York Times / J. KahnManhattan: New York Times Company, A. G. Sulzberger, 2013. — ISSN 0362-4331; 1553-8095; 1542-667X
  4. Федоринова Ю., Хрипунов К. Glencore выходит из тени // Ведомости. — 22.06.2009. — № 112 (2382).
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Marc Rich. // The Economist. — Jun 26th, 2013.
  6. В Швейцарии скончался «великий комбинатор» из 1980-х Марк Рич.
  7. О смерти Марка Рича.
  8. Rankin, Jennifer (2013 թ․ հունիսի 26). «Marc Rich: controversial commodities trader and former fugitive dies aged 78». The Guardian. London.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Дэниел Амманн Нефтяной король. Секретная жизнь Марка Рича = Daniel Ammann. The King of Oil: The Secret Lives of Marc Rich.. — М.: Альпина Нон-фикшн, 2018. — 236 p. — ISBN 978-5-9614-6391-0
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարկ Ռիչ» հոդվածին։