Ծնվել է | ապրիլի 7, 1907 |
---|---|
Վախճանվել է | նոյեմբերի 9, 1991 (84 տարեկան) |
Մասնագիտություն | բանաստեղծուհի, լրագրող, գրող և ուսուցչուհի |
Քաղաքացիություն | ![]() |
Պարգևներ |
Մելիսանտի (հունարեն՝ Μελισσάνθη, իսկական անուն-ազգանունը՝ Էվա Կուգիա-Սկանդալակի հուն․՝ Ήβη Κούγια - Σκανδαλάκη, ապրիլի 7, 1907 - նոյեմբերի 9, 1991[1]), 20-րդ դարի հույն բանաստեղծուհի, թատերագիր, մանկավարժ, թարգմանչուհի[2]։
Էվա Կուգիան ծնվել ու մեծացել է Հունաստանի մայրաքաղաք Աթենքում։ Մանուկ հասակից երաժշտության, նկարչության, բալետի, դասական պարերի դասեր է առել։ 1923-1924 թվականներին Շվեյցարիայի առողջարաններից մեկում բուժվել է տուբերկուլյոզից[1]։
Ֆրանսերեն, անգլերեն ու գերմաներեն է սովորել և ֆրանսիական գրականություն ուսումնասիրել Աթենքի ֆրանսիական ինստիտուտում և Abendschule-ում[3], ապա դասավանդել է Հունաստանի մայրաքաղաքի միջնակարգ դպրոցներում։ Միաժամանակ թերթերում ու գրական ամսագրերում հանդես է եկել քննադատական հոդվածներով ու թղթակցություններով։ Իր ուժերը փորձել է նաև քնարերգության ասպարեզում և 1930 թվականին Մելիսանտի գրական կեղծանունով լույս է ընծայել իր առաջին բանաստեղծական ժողովածուն։ 1932 թվականին ամուսնացել է փաստաբան և քաղաքական գործիչ Յանիս Սկանդալակիսի (հուն․՝ Ιωάννη Σκανδαλάκη) հետ։
Մահացել է 1991 թվականին (ըստ որոշ աղբյուրների՝ 1990 թվականին)[3]։
Phōnes entomou («Միջատների ձայները») խորագիրը կրող բանաստեղծական առաջին ժողովածուին հաջորդել են ևս տասը ժողովածուներ; 1976 թվականին լույս է տեսել նաև նրա քնարերգության հատընտիրը՝ Ta poiimata tis Melissanthis 1930-1974 («Մելիսանտիի տաղերը») խորագրով։ Տաղանդավոր կին գրողը հեղինակել է նաև O mikros adhelfos («Փոքրիկ եղբայրը») թատերգությունը, որն արժանացել է «Սիկիարիդիո» մրցանակի։ Մելիսանտիի վաղ շրջանի գեղարվեստական ստեղծագործություններում արծարծվում են հավատին, դավանանքին առնչվող, կրոնական թեմաներ։ Ուշ շրջանի երկերում իրեն զգացնել է տալիս էքզիստենցիալիզմը[3]։
Այս ամենից զատ՝ Մելիսանտին հունարեն է թարգմանել արտասահմանյան անվանի բանաստեղծների, այդ թվում՝ Ռոբերտ Ֆրոսթի, Էմիլի Դիքինսոնի[1], Ռայներ Մարիա Ռիլկե մի շարք ստեղծագործություններ[3]։
{{cite book}}
: |volume=
has extra text (օգնություն)