Ավան | ||
---|---|---|
Մեղտի | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Բիթլիսի վիլայեթ | |
Գավառ | Մշո գավառ | |
Այլ անվանումներ | Մելտի, Մեխդի, Մեխտի, Մեղդի, Մեղդիք, Մերդի, Մըգդի, Մըղդի, Միղդի, Միղտի, Մղտի | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
|
Մեղտի, ավան (գյուղաքաղաք, գյուղ) Մեծ Հայքի Տուրուբերան աշխարհի Տարոն գավառում, իսկ ավելի ուշ ժամանակներում՝ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Մշո գավառում[1]։ Գտնվում էր Մշո դաշտի հյուսիսարևմտյան ծայրամասում՝ Քարքե լեռան փեշերին։ Գյուղից 15 կմ հյուսիս-արևմուտք գտնվում է Մշո Սուրբ Կարապետ վանքը։
Ըստ Հովհան Մամիկոնյանի գյուղի պատմությունը կապված է Տարոնի ավանդություններից մեկի հետ։ Դեմետրե և Գիսանե 3 զավակները Տարոնում կառուցել են 3 ավան և կոչել են Կվառս, Մեղտի և Հոռյան։ Մեղտի ավանը հիմնել է Մեղտեսը։
Գլակա վանքի առաջին վանահայր Զենոբ Գլակը, որ ճակամարտելու համար այստեղ է բանակել Տարոնի իշխան Սմբատի 4000-անոց բանակը։
Մեղտին հանդիսացել է Գլակա վանքի կալվածքը։
Բնակչությունը բռնությամբ տեղահանվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։
1880 թվականին ուներ 60 տուն՝ 500 բնակչով։ 1909 թվականին ուներ 25 տուն հայ բնակիչ։
Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու երկրագործությունն էր։