Մեյ Մասկ անգլ.՝ Maye Musk | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 19, 1948 (76 տարեկան) |
Ծննդավայր | Ռեջայնա, Սասկաչևան, Կանադա |
Քաղաքացիություն | ՀԱՀ և Կանադա |
Ազգություն | Կանադացի |
Կրթություն | Նարնջագույն ազատ պետության համալսարան Տորոնտոյի համալսարան |
Երկեր | Կինը ծրագիր է կազմում։ Խորհուրդ արկածներով, գեղեցկությամբ և հաջողությամբ կյանքի համար |
Մասնագիտություն | |
Ամուսին | Էրոլ Մասկ (ամուսնալուծվել են 1979 թվականին) |
Ծնողներ | հայր՝ Joshua Norman Haldeman?, մայր՝ Winnifred Josephine Haldeman? |
Երեխաներ | Իլոն, Քիմբալ և Տոսկա |
Կայք | mayemusk.com |
Maye Musk Վիքիպահեստում |
Մեյ Մասկ (ի ծնե՝ Հալդեման, ապրիլի 19, 1948[1], Ռեջայնա[2]), կանադացի-հարավաֆրիկացի մոդել և դիետոլոգ[3][4]։ Նա Իլոն Մասկի, Քիմբալ Մասկի և Տոսկա Մասկի մայրն է[5], և աշխատում է որպես մոդել արդեն մոտ 50 տարի, հայտնվելով տարբեր ամսագրերի շապիկներում[6], այդ թվում՝ Թայմ ասմագրի առողջության հրատարակության։
Մեյ Հալդեմանը ծնվել է 1948 թվականի ապրիլի 16-ին Կանադայի Սասկաչևան նահանգի Ռեջայնա քաղաքում։ Նա երկվորյակ է[7] և հինգ երեխաներից մեկը[3]։ 1950 թվականին Հալդեմիանի ընտանիքը տեղափոխվել է Հարավային Աֆրիկայի Պրետորիա քաղաք։ Նրա ծնողները՝ Ուինիֆրեդ «Ուին» Ջոզեֆինը (Ֆլեթչեր) և Ջոշուա Նորմալ Հալդեմանը, որը մանուալ թերապևտ (խիրոպրակտիկա) և սիրողական հնագետ էր[8][9][10], նախաձեռնող էին, և 1952 թվականին նրանք ամբողջ ընտանիքով շուրջերկրյա ճանապարհորդություն են կատարել պտուտակային ինքնաթիռով։ Ավելի քան 10 տարի ընտանիքը թափառում էր Կալահարի անապատում՝ որոնելով լեգենդար կորած Կալահարի քաղաքը։ Նրա ծնողները տարբեր սլայդներ են ցույց տվել և պատմել իրենց ճամփորդությունների մասին։ Մեյն ասել է․ «Իմ ծնողները հայտնի են եղել[8], բայց ոչ սնոբներ»[3]։
Երիտասարդ տարիքում Հալդեմանը 1969 թվականի «Միսս Հարավային Աֆրիկա» գեղեցկության մրցույթի եզրափակչի մասնակիցներից մեկն էր[3]։ 1970 թվականին նա ամուսնացել է Էրոլ Մասկի՝ հարավաֆրիկացի ինժեների հետ, որին նա հանդիպել էր ավագ դպրոցում։ Զույգը երեք երեխա է ունեցել․ Իլոն Մասկ, Քիմբալ Մասկ և Տոսկա Մասկ։ Մեյը դիետոլոգիայի մագիստրոսի աստիճան է ստացել Հարավային Աֆրիկայի Նարնջագույն ազատ պետության համալսարանի (անգլ.՝ University of the Orange Free State) կողմից[3]։ Հետագայում նա ստացել է նաև նուտրիցիոլոգիայի մագիստրոսի աստիճանը Տորոնտոյի համալսարանի կողմից։
1979 թվականին Մեյն ամուսնալուծվել է Էրոլ Մասկի հետ։ Երկու տարի անց Իլոնը որոշել է ապրել իր հոր հետ։ Քիմբալը միացել է Իլոնին չորս տարի անց[3]։ Ավագ դպրոցն ավարտելուց հետո Իլոնը որոշել է տեղափոխվել Կանադա։ 1989 թվականին՝ վեց ամիս անց, Մեյը նույնպես տեղափոխվել է Կանադա իր դստեր՝ Տոսկայի հետ[6]։
Մեյ Մասկի մոդելային կարիերան շարունակվել է Կանադայում և ԱՄՆ-ում[6]։ Նա հայտնվել է Special K հացահատիկի տուփերի վրա[3], Revlon-ի գովազդներում[3], Բիյոնսեի տեսահոլովակում[3]։ Բացի այդ՝ նա մերկ նկարահանվել է Թայմ ամսագրի շապիկի համար[6] և նույնպես Նյու Յորք ամսագրի համար՝ կեղծ հղի որովայնով[6]։ 2012 թվականին Մասկը հայտնվել է Elle Canada-յի շապիկի վրա[6] և նկարահանվել է Target-ի և Virgin America-յի գովազային արշավներին[6]։ 2015 թվականին նա պայմանագիր է կնքել IMG Models-ի հետ[6]։ 2017 թվականի սեպտեմբերին՝ 69 տարեկան հասակում Մասկը դարձել է CoverGirl-ի ամենատարեց մոդելը, ինչը մեկ լրատվական հոդվածներից մեկում հաղորդվում էր որպես «պատմություն կերտել»[11][12]։
Բացի մոդելային կարիերայից, նա նաև բիզնես ունի որպես դիետոլոգ, և հանդես է գալիս զեկույցներով ամբողջ աշխարհում[6]։
Նա մեմուար է գրել «Կինը ծրագիր է կազմում։ Խորհուրդ արկածներով, գեղեցկությամբ և հաջողությամբ կյանքի համար» (անգլ.՝ A Woman Makes a Plan: Advice for a Lifetime of Adventure, Beauty, and Success, 2019)[13]։
|
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեյ Մասկ» հոդվածին։ |
|