Մետամոդեռնիզմ(անգլ.՝ Metamodernism) էսթետիկայի, փիլիսոփայության, և մշակույթի պատկերացումների ամբողջություն, որոնք բխում են պոստմոդեռնիզմից և հակադրվում դրան։ Սահմանումներից մեկի համաձայն՝ մետամոդեռնիզմը զսպանակային տատանում է մոդեռնիզմի և պոստմոդեռնիզմի միջև։ Մետամոդեռնիզմը երբեմն նույնացվում է պոստ-պոստմոդեռնիզմի հետ։
Մետամոդեռնիստ եզրը առաջին անգամ ի հայտ է եկել 1975 թվականին, երբ Զավարզադեն օգտագործում էր այն նկարագրելու համար 1950-ականների կեսերից ամերիկյան գրականության մեջ ի հատ եկած էսթետիկ ուղղությունները[1]։
Արդեն 1999 թվականից սկսած՝ մետամոդեռնիզմը սահմանվում էր, որպես «մոդեռնիմին և պոստմոդեռնիզմին ուղղված մարտահրավեր և դրանց ընդլայնում»[2] 2002 թվականից առավել տարածված էր մետամոդեռնիզմ եզրը մոդեռնիստական մեթոդին վերադարձի տենդենցը նկարագրելու համար օգտագործելը։ 2007 թվականին, սակայն, մետամոդեռնիզմը բացատրվել է, որպես որոշակիորեն պոստոմդեռնիզմից բխող, որոշակիորեն դրան հակարդվող, որոշակիորեն դրան հղվող ուղղություն, որը գալիս է ապացուցելու, որ միայն շարունակականության պայմաններում է հնարավոր ընդլայնել ժամանակակից գրական և մշակութային ֆենոմենի բնույթը[3]։
2010 թվականին հոլանդացի մշակութային տեսաբաններ Տիմոթեուս Ֆերմյուլենը և Ռոբին վան դեն Ակկերը առաջարկեցին մետամոդեռնիզմը՝ որպես պոստ-պոստմոդեռնիզմի խնդրի լուծում[4][5]։ Իրենց Նոթեր մետամոդեռնիզմի վերաբերյալ (անգլ.՝ Notes on Metamodernism) էսսեում նրանք ցույց են տալիս, որ 2000-ականները նշանավորվեցին մոդեռնիստական մեթոդի վերադարձով և չկարողացան անհրաժեշտ անդրադարձ կատարել 1980-ականների և 1990-ականների պոստմոդեռն մտքին։ Նրանց համաձայն՝ մետամոդեռն զգայունակությունը կարելի է բացատրել, որպես «տեղեկացված միամտություն, պրագմատիկ իդեալիզմ», ինչը տիպական պատասխան է ժամանակակից համընդհանուր փոփոխություններին, ինչպես գլոբալ տաքացումը, ֆինանսական ճգնաժամը, քաղաքական անկայունությունը և թվային հեղափոխությունը[4] Նրանք պնդում են, որ «հարաբերականության, հեգնանքի և պաստիշի պոսմոդեռն մշակույթը» ավարտվել է և փոխարինվել նոր մշակութային դոմինանտով, որը շեշտը դնում է ձևափոխման, աֆֆեկտի և պատմասացության վրա և հանդիսանում է հետգաղափարական վիճակ[6]։ Այս կոնտեքստում meta- մասնիկը դիտվում է ոչ որպես լատիներեն նախածանց, այլ հղում է տալիս Պլատոնի մետաքսուին, որը նկարագրվում է նրա «Սիմպոզիում»-ում և ցույց է տալիս հակադիր բևեռների միջև շարունակական տատանում։
{{cite journal}}
: Cite journal requires |journal=
(օգնություն)
{{cite journal}}
: Cite journal requires |journal=
(օգնություն)