Մերի Ուոլքոթ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հուլիսի 5, 1675 |
Ծննդավայր | Սեյլեմ, Մասաչուսեթսյան ծոցի գավառ, Տասներեք գաղութներ, Մեծ Բրիտանիայի թագավորություն |
Մահացել է | 1719 |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
![]() |
Մերի Ուոլքոթ (անգլ.՝ Mary Walcott, հուլիսի 5, 1675, Սեյլեմ, Մասաչուսեթսյան ծոցի գավառ, Տասներեք գաղութներ, Մեծ Բրիտանիայի թագավորություն - 1719), 1692-1693 թվականներին Սալեմի վհուկների դատավարության ժամանակ հրավիրված վկա, եղել է «տանջանքի ենթարկված» աղջիկներից։
Ծնվել է 1675 թվականի հուլիսի 5-ին, Կապիտան Ջոնաթան Ուոլքոթի (1639–1699) և նրա կնոջ՝ Մերսի Սիբլիի (1644-1683) դուստրն է, երկուսն էլ Սալեմից են եղել, 1692 թվականին՝ դատավարության մեկնարկի ժամանակ եղել է 17 տարեկան։ Նրա հորաքույրը Մերին՝ Սեմյուել Սիբլիի կինը (1657-1708), եղել է առաջին անձը, որն առաջին անգամ ցուցադրել է Տիտուբային և նրա ամուսնուն՝ Ջոն Ինդիանին ինչպես պատրաստել «վհուկների թխվածք», դրանով շներին կերակրելու համար, այդ ամենն արվել է նրա համար, որպեսզի նա և իր ընկերները հստակ իմանան, թե ով է տանջել նրանց։ Ջոզեֆ Ֆելթը «The Annals of Salem» (1849 թվականի հրատարակություն) գրքի, երկրորդ հատորի 476 էջում՝ [քաղաքային արձանագրություններից]՝
1692 թվականի մարտի 11՝ «Սեմյուել Սիբլիի կին Մերին հեռացվում է տեղի եկեղեցու հետ շփումից՝ Ջոնին (Տիտուբայի ամուսնուն) տված խորհուրդների համար, ըստ որոնց նրանք պետք է կատարեին վերոնշյալ փորձարկումները, իսկ շփումը կվերականգնվի՝ անմեղության ապացուցումից հետո»
1696 թվականի ապրիլի 28-ին ամուսնացել է Այզեք Ֆեյրերի հետ, որը Մասաչուսեթսի Ուոբորն քաղաքում ծնված Ջոն Ֆեյրերի որդին է։ Նրանք ունեցել են մի քանի երեխաներ և տեղափոխվել են Մասաչուսեթսի Թաունսենդ քաղաք։ Երկրորդ անգամ ամուսնացել է 1701 թվականին Դեվիդ Հարվուդի հետ Մասաչուսեթսի Սատոն քաղաքում։ Նրանք ունեցել են 9 երեխա՝
1729 թվականին տեղափոխվել են Սատոն և թողել են իրենց երեխաներից մի քանիսին Սալեմ քաղաքում ապրելու։ Դեյվիդը մասնագիտությամբ ջուլհակ է եղել և մահացել է 1744 թվականին։ Մերի Ուոլքոթը հավանաբար մահացել է 1752 թվականին[1]։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մերի Ուոլքոթ» հոդվածին։ |
|