Միլենա Հարիտո Milena Harito | ||
![]() | ||
| ||
---|---|---|
սեպտեմբերի 15, 2013 | ||
Կուսակցություն՝ | «Ալբանիայի սոցիալիստական կուսակցություն» | |
Կրթություն՝ | Տիրանայի համալսարան Պիեռ և Մարի Կյուրի համալսարան | |
Մասնագիտություն՝ | Ձեռնարկատիրություն | |
Ազգություն | ալբանացի | |
Ծննդյան օր | հոկտեմբերի 4, 1966 (58 տարեկան) | |
Ծննդավայր | Տիրանա![]() | |
Քաղաքացիություն | ![]() | |
Ամուսին | Իսիդոր Շտետո | |
Պարգևներ | ||
Միլենա Հարիտո (ալբ․՝ Milena Harito, հոկտեմբերի 4, 1966[1], Տիրանա, Ալբանիա[1]), ալբանացի կին քաղաքական գործիչ, Ալբանիայի սոցիալիստական կուսակցության անդամ։ Ալբանիայի ինովացիայի և հանրային կառավարման նախարար (2013 թվականի սեպտեմբերի13-ից)։
Միլենա Հարիտոն ծնվել է 1966 թվականին Տիրանայում։ Միջնակարգ կրթությունն ստացել է Տիրանայի Sami Frasheri ավագ դպրոցում։ 1984-1989 թթ. սովորել է Տիրանայի համալսարանի հասարակագիտական ֆակուլտետում, 1993 թվականին ավարտել է Պիեռ և Մարի Կյուրի համալսարանը մասնագիտացված բարձրագույն կրթության մագիստրոսի դիպլոմով, 1997 թվականին՝ նույն համալսարանի հեռահաղորդակցման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների բաժինը դոկտորի կոչումով[2]։
Միլենա Հարիտոնը կարիերան սկսել է 1989 թվականին Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ինստիտուտում որպես գիտաշխատող, այնուհետև 1991 թվականի ապրիլից մինչև 1992 թվականի սեպտեմբեր Ֆրանսիայում մասնավոր կազմակերպությունում աշխատել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում։ Միաժամանակ իրականացնելով թեկնածուական գիտական աստիճանի աշխատանքները՝ ներգրավվել է Եվրոպական հեռահաղորդակցության ամենամեծ հետազոտական կենտրոնում, CNET, Ֆրանս Տելեկոմ, Փարիզ։
Հաջորդաբար աշխատել է Ֆրանս Տելեկոմ-Օրանժ կազմակերպության ռազմավարական վարչությունում՝ իրականացնելով ֆրանս-եվրոպական կարգավորող մարմնի գործառույթները։ Այնուհետև նույն կառույցում զբաղեցրել է մի շարք ղեկավար պաշտոններ։
2013 թվականին ընտրվել է Ալբանիայի պառլամենտի անդամ։ Տիրապետում է ֆրանսերենի, անգլերենի, իտալերենի։