Միխայիլ Պոսոխին | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 30 (դեկտեմբերի 13), 1910 |
Ծննդավայր | Տոմսկ, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | հունվարի 22, 1989[2][3][4] (78 տարեկան) |
Վախճանի վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Կրթություն | Մոսկվայի ճարտարապետության ինստիտուտ |
Ուշագրավ աշխատանքներ | Նովի Արբատ, State Kremlin Palace? և Kudrinskaya Square Building? |
Պարգևներ | |
![]() |
Պոսիխին Միխայիլ Վասիլևիչ (ռուս.՝ Михаил Васильевич Посохин, նոյեմբերի 30 (դեկտեմբերի 13), 1910, Տոմսկ, Ռուսական կայսրություն[1] - հունվարի 22, 1989[2][3][4], Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային ճարտարապետ։ ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետ (1970)։
Սովորել է Մոսկվայի ճարտարապետության ինստիտուտում (1935-1938)։ Մոսկվայի գլխավոր ճարտարապետը (1960 թվականից)։
Միխայիլ Պոսոխինի գործերից են (բոլորը համահեղինակների հետ)․ Մոսկվայում՝ բնակելի տների Ապստամբության հրապարակում (բարձրահարկ նախագիծը՝ 1948 թվականին, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1949 կառուցվել է 1950-1954 թվականներին), Խորոշյովոյի խճուղու վրա (1950), Չայկովսկու (1952) և Կուուսինենի (1956) փողոցներում, Խորոշյովո-Սնևնիկի բնակելի շրջանի հատակագծումն ու կառուցապատումը (1960), Կրեմլի Համագումարների պալատը (1959-1961, լենինյան մրցանակ, 1962 թվականին Կալինինի պողոտայի կառուցապատումը (1964-1969) ՏՓԽ-ի շենքերի (1969) համալիրով, Պիցունդայում առողջարանային համալիր 1959-1967, ԽՍՀՄ տաղավարները Մոնրեալի (1967) և Օսակայի (1970) համաշխարհային ցուցահանդեսներում, Մոսկվայի գլխավոր հատակագծի (մինչև 1985 թվականը) մշակումը (ղեկավար, հաստատվել է 1971 թվականին)։
Եղել է ԽՍՀՄ 6-8-րդ գումարումների Գերագույն խորհրդի պատգամավոր, ԽՍՀՄ 22-23 համագումարների պատվիրակ։
Պարգևատրվել է Լենինի և 3 այլ շքանշաններով։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միխայիլ Պոսոխին» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 383)։ ![]() |