Մոնի Մոշոնով | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 18, 1951 (73 տարեկան) |
Ծննդավայր | Ռամլա, Իսրայել[1] |
Կրթություն | Թել Ավիվի համալսարան |
Քաղաքացիություն | Իսրայել |
Կրոն | իսլամ |
Մասնագիտություն | դերասան, հեռուստահաղորդավար, թատրոնի դերասան, հեռուստատեսային դերասան և սցենարիստ |
Աշխատավայր | Cameri Theater? |
Ամուսին(ներ) | Սանդրա Սադե |
Երեխա(ներ) | Alma Moshonov? և Մայքլ Մոշոնով |
Պարգևներ և մրցանակներ | |
Շլոմո (Մոնի) Մոշոնով (եբրայերեն՝ שלמה (מוני) מושונוב, օգոստոսի 18, 1951, Ռամլա, Իսրայել[1]), թատրոնի և կինոյի իսրայելցի կատակերգու դերասան, ռեժիսոր, սցենարիստ, հեռուստահաղորդավար։ Հանդես է եկել Իսրայելի առաջատար թատրոններում (այդ թվում՝ Կամերի Հաբիմա թատրոն), 21 տարի եղել է «Զեյ-զե!» հանրահայտ ժամանցային հեռուստածրագրի հաղորդավար։ 2001 թվականին արժանացել է Իսրայելի կինոակադեմիայի Օֆիր մրցանակի՝ տղամարդու երկրորդական լավագույն դերակատարման համար, 2005 թվականին՝ Իսրայելի հեռուստատեսության ակադեմիայի մրցանակի՝ որպես լավագույն կատակերգու դերասան, երկու անգամ արժանացել է Հադաս և Ռաֆայել Կլյաչկինների մրցանակին 1999 թվականին՝ որպես դերասան և 2001 թվականին՝ որպես ռեժիսոր։
Մոնի Մոշոնովը ծնվել և մեծացել է Ռամլայում[2], բուլղարացի գաղթականների ընտանիքում[3]։ Ավարտել է Թել Ավիվի համալսարանի թատերական բաժինը[2], որտեղ նրան դասավանդել է Նոա Չիլտոն[4]։
1973-1978 թվականներին Մոշոնովը խաղացել է Հայֆայի քաղաքային թատրոնում։ Հետագայում, որպես դերասան, համագործակցել է Կամերի, Հաբիմա, Բեյթ Լիսին թատրոնների, «Նևե-Ցեդեկ» թատերախմբի հետ[2]։ Ֆիլմերում սկսել է նկարահանվել 1977 թվականից՝ կատարելով իր դեբյուտը «Ճամփորդություն պատգարակով» ֆիլմում։ Նրա կատարումը դրական է գնահատել «Դավար» թերթի գրախոս Զեև Ռավ-Նոֆը՝ միաժամանակ քննադատելով գլխավոր դերակատար Գիդի Գովին[5]։
1978 թվականին Մոշոնովին ու Շլոմո Բարաբուին հրավիրվել են Իսրայելի հեռուստատեսությամբ անցկացնելու «Զեյ-զե» («Հենց այսպես») զվարճալի ծրագիրը։ Վայսմանի լուրջ և ողբերգական դերից հետո («Ճամփորդություն պատգարակով» ֆիլմում) Մոշոնովը հանդես եկավ ծրագրի կատակերգակի դերում։ Լուրջ դերեր սկսել է կատարել 21-րդ դարի սկզբին` հանդես գալով Դովեր Կոշաշվիլու «Ուշացած հարսանիք» և «Երկնային նվեր» ֆիլմերում։ Երկու ֆիլմերում էլ խաղացել է միջին տարիքի հզոր վրացի-հրեաների, ընտանիքների ղեկավարների դերեր[6]։ «Ուշացած հարսանիք» ֆիլմում մարմնավորած դերի համար արժանացել է Իսրայելի կինոակադեմիայի «Օֆիր» մրցանակի[7]։ Մի քանի թատերական և կինեմատոգրաֆիական դերերի (մասնավորապես՝ «Ոստիկան Ազուլայ» ներկայացում և «Ճանապարհ դեպի կատուներ» ֆիլմ) համար Մոշոնովն առաջարկում է հայտնի իսրայելցի կատակերգու Շայկե Օֆիրի (որի անունով է կոչվում Իսրայելի կինոակադեմիայի մրցանակը) դասական կատարողական աշխատանքների նոր մեկնաբանություն։ Մոշոնովը բազմիցս խաղացել է օտարերկրյա ֆիլմերում, այդ թվում`ամերիկացի ռեժիսոր Ջեյմս Գրեյի երկու ֆիլմերում[6] և «Բուլղարական ռապսոդիա» ֆիլմում, որն այդ երկրից առաջադրվել է «Օսկար» մրցանակի[3]։
Մոշոնովը հանդես է եկել նաև որպես ռեժիսոր։ Առաջին բեմադրությունն իրականացրել է «Հաբիմա» թատրոնում՝ բեմադրելով Էժեն Իոնեսկոյի «Աթոռներ» պիեսը, որը լավ ընդունելության է արժանացել քննադատների և հանդիսատեսների կողմից, սակայն Դեյվիդ Մեմետի «Ռոմանտիկա» պիեսն արժանացել է բացասական ընդունելության՝ չնորմավորված լեքսիկոնի համար, և հեռացվել է խաղացանկից։ «Կամերի» թատրոնում Մոշոնովը բեմադրել է Կառլո Գոլդոնիի «Երկու տիրոջ ծառա» կատակերգությունը[8]։ 2012 թվականին նույն թատրոնում բեմադրել է իսրայելցի դասական Հանոխ Լևինի «Պոպպեր» պիեսը[9], իսկ Լևինի այրու՝ Լիլիան Բարտոյի և դերասան Դրոր Կերենի հետ իրականացրել է անկախ շոու բեմադրություն՝ Լևինի «Օհմ Էլիաս, Էլիաս» ստեղծագործության հիման վրա[10]։ 2001 թվականին Մոշոնովը ռեժիսորական աշխատանքի համար արժանացել է Հադաս և Ռաֆայել Կլյաչկինների մրցանակի, որը շնորհել է «Իսրայել-Ամերիկա» մշակութային հիմնադրամը[2]։
Մոշոնովն ամուսնացած է դերասանուհի Սանդրա Սադի հետ, որին նա հանդիպել է բանակի անսամբլի ելույթների ժամանակ։ Մոնին և Սանդրան ունեն երկու երեխա` օպերային սոպրանո Ալման (Դյուսելդորֆի օպերայի մենակատար) և որդին՝ Մայքլը, Օֆիր մրցանակի կրկնակի դափնեկիր։
Վերնագրի տեքստ | Վերնագրի տեքստ | Վերնագրի տեքստ | Վերնագրի տեքստ |
---|---|---|---|
1977 | «Ճամփորդություն պատգարակով» | מסע אלונקות | Վայսման |
1986 | «Մենք միշտ ասում ենք «ցտեսություն»» | Every Time We Say Goodbye | Նիսիմ |
1987 | «Վերջին ժամկետ» | עד לאזור לחימה/Deadline | |
1992 | «Մալուխ» | כבלים | |
1997 | «Ցնցուղ» | המקלחת | |
2000 | «Բեսամե մուչո» | בסמה מוצ'ו | |
2001 | «Ուշացած ամուսնություն» | חתונה מאוחרת | Յաշա |
2002 | «Կեդմա» | קדמה | Կլիբանով |
2003 | «Երկնային նվեր» | מתנה משמיים | Գերոգի |
2004 | «Զրոյական տարի» | שנת אפס | Էդդի |
2004- 2009 | «Կցարիմ (սքեչներ)» | קצרים | |
2006 | «Լիակատար ներում» | מחילות | Մուսուլման |
2006 | «Պարել» | לרקוד | Դեբբի հայր |
2007 | «Գիշերվա տիրակալները» | We Own The Night | Մարատ Բուշաև |
2008 | «Սիրեցյալներ» | Two Lovers | Ռուբեն Կրեդայտոր |
2009 | «Յաֆֆա» | כלת הים | Ռեուվեն Վոլֆ |
2009 | «Ճանապարհ դեպի լատուները» | בדרך אל החתולים | Շաուլ Կոեն |
2009 | «Վերջնագիր» | Ultimatum | Տաքսիստ |
2012-2015 | «Գորդինների խորշ» | תא גורדין | Պետեր Յոմ-Տով |
2013 | «Փղերի որս» | לצוד פילים | Նիկ |
2013 | «Իրադարձությունների տարօրինակ ընթացք» | Le Cours étrange des choses | Շիմոն |
2013 | «Վիջայն ու ես» | Vijay and I | Կորոկովսկի |
2013 | «Դյունա» | La Dune | Ֆոգել |
2013 | «Կոնֆետներ» | סוכריות | Ուլի |
2014 | «Բուլղարական ռապսոդիա» | Пътят към Коста дел Маресме | Մոիզ |
2014 | «Հրեաները գնում են» | היהודים באים |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոնի Մոշոնով» հոդվածին։ |
|