Մորիս Բերգ անգլ.՝ Moe Berg | |
---|---|
Ծնվել է | մարտի 2, 1902[1][2] |
Ծննդավայր | Հառլեմ, Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[3][4][5] |
Մահացել է | մայիսի 29, 1972 (70 տարեկան) կամ մայիսի 30, 1972[6] (70 տարեկան) |
Մահվան վայր | Բելվիլ, Էսեքս շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ[7] |
Գերեզման | Սկոպուս լեռ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրոն | հուդայականություն[8] |
Կրթություն | Փրինսթոնի համալսարան, Կոլումբիական համալսարանի իրավագիտության ֆակուլտետ և Barringer Academy of the Arts & Humanities? |
Մասնագիտություն | բեյսբոլիստ և հետախույզ |
Աշխատավայր | Ռազմավարական ծառայությունների գրասենյակ |
Պարգևներ և մրցանակներ | |
Moe Berg Վիքիպահեստում |
Մորիս «Մո» Բերգ (մարտի 2, 1902[1][2], Հառլեմ, Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[3][4][5] - մայիսի 29, 1972 կամ մայիսի 30, 1972[6], Բելվիլ, Էսեքս շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ[7]), ամերիկացի բեյսբոլիստ-քեթչեր, Բեյսբոլի բարձրագույն լիգայի մարզիչ, որը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ դարձել է Ռազմավարական ծառայությունների վարչության լրտես։ 1933 թվականին դարձել է Ամերիկյան լիգայի չեմպիոն։ Չնայած որ հանդես է եկել բարձրագույն լիգայի 15 մրցաշրջաններում, խաղալով Ամերիկյան լիգայի 4 թիմերում։ Բերգը մշտապես եղել է միջին որակի խաղացող, որը, որպես կանոն, մշտապես օգտագործվել է որպես պահեստային քեթչեր։ Նրան հաճախ անվանել են «բեյսբոլի ամենախելացի տղա»[10]։ Բեյսբոլիստ Քեյսի Սթենգելը մի անգամ Բերգին անվանել է «ամենատարօրինակ մարդը, որը երբևէ խաղացել է բեյսբոլ»[11]։
Բերգն սովորել է Փրինսթոնի համալսարանում և Կոլումբիայի համալսարանի իրավաբանության ֆակուլտետում։ Բերգը խոսել է մի քանի լեզուներով և օրվա ընթացքում մշտապես կարդացել մինչև 10 թերթ։ Նրա հեղինակությունը պայմանավորված է եղել «Information, please!» ռադիովիկտորինայի ժամանակ հաջողությամբ հանդես գալով, որտեղ նա պատասխանել հունական և լատինական ծագմամբ անունների և բառերի ստուգաբանության, Եվրոպայի և Հեռավոր Արևելքի պատմական իրադարձությունների, ինչպես նաև ընթացիկ քաղաքական գործընթացների վերաբերյալ հարցերին[12]։
ԱՄՆ կառավարության լրտեսի կարգավիճակում մեկնել է Հարավսլավիա՝ Դիմադրության շարժման խմբերի վերաբերյալ տեղեկատվություն հավաքելու համար, որոնց աջակցության հարցը դիտարկում էր ԱՄՆ կառավարությունը։ Այնուհետ նա ուղարկվել է Իտալիա, որտեղ հանդիպել է մի շարք գիտնականների հետ, այդ թվում հայտնի մեխանիկ Անտոնիո Ֆերիի և ֆիզիկոսների հետ, որոնք աշխատում էին Գերմանական միջուկային ծրագրում։
Պատերազմից հետո Բերգը որոշ ժամանակ աշխատել է Ռազմավարական ծառայությունների վարչության հենքի վրա ստեղծված Կենտրոնական հետախուզական վարչությունում, սակայն 1950-ական թվականների կեսերին դարձել է գործազուրկ։ Իր կյանքի վերջին երկու տասնամյակն անց է կացրել առանց աշխատանքի՝ ապրելով իր եղբայրների և քույրերի հետ։
2018 թվականին թողարկվել է «Լրտեսական խաղ» ֆիլմը, որտեղ Բերգի դերը մարմնավորել է Փոլ Ռադը։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մորիս Բերգ» հոդվածին։ |
|