Յանիս Ցիմզե | |
---|---|
Ծնվել է | մայիսի 3, 1814[1], հունիսի 21 (հուլիսի 3), 1814[2] կամ հուլիսի 3, 1814[2] Rauna Parish, Cēsis county, Լիֆլանդիայի նահանգ, Ռուսական կայսրություն[3] |
Երկիր | Ռուսական կայսրություն |
Մահացել է | հոկտեմբերի 22, 1881[4][5][2] (67 տարեկան) կամ հոկտեմբերի 10 (22), 1881[2] (67 տարեկան) Վլեխ, Լիֆլանդիայի նահանգ, Ռուսական կայսրություն[3] |
Ժանրեր | դասական երաժշտություն |
Մասնագիտություն | երգեհոնահար և կոմպոզիտոր |
Գործիքներ | երգեհոն |
Աշխատավայր | Cimze seminary? |
Jānis Cimze Վիքիպահեստում |
Յանիս Ցիմզե (մայիսի 3, 1814[1], հունիսի 21 (հուլիսի 3), 1814[2] կամ հուլիսի 3, 1814[2], Rauna Parish, Cēsis county, Լիֆլանդիայի նահանգ, Ռուսական կայսրություն[3] - հոկտեմբերի 22, 1881[4][5][2] կամ հոկտեմբերի 10 (22), 1881[2], Վլեխ, Լիֆլանդիայի նահանգ, Ռուսական կայսրություն[3]), լատիշ երգչախմբային դիրիժոր, կոմպոզիտոր և մանկավարժ, լատվիական երգչախմբային երաժշտության հիմնադիր։
Սկզբնական կրթությունը ստացել է Ռաունայի դպրոցում, որն ավարտել է 1830 թվականին։ Նա աշխատել է որպես տնային ուսուցիչ Ռաունայում և Սմիլտենեում։ 1833 թվականից դասավանդել է Վալմիերեի ծխական դպրոցում։ 1835 թվականի աշնանը նա ուսման է ուղարկվել Վայֆենսելֆելսի ուսուցիչների ճեմարանում, ուսումնասիրել Շվեյցարիայի և Ավստրիայի ժողովրդական դպրոցների փորձը, պատրաստվելով նմանատիպ ճեմարանի ստեղծմանը Վալմիերեում։ Ճեմարանի դասընթացներն ավարտել է 1838 թվականին, ստացել է լրացուցիչ կրթություն Ֆ. Ա. Դիստերվեգի դիդակտիկայի և մաթեմատիկայի դասընթացներում։
Այդ տարիներին նա սկսել է լրջորեն սովորել ջութակ նվագել, հետաքրքրվել է ժողովրդական երաժշտության հարցերով։ Նա սովորել է գերմանական ժողովրդական բանահյուսություն և երաժշտություն մանկավարժ Լյուդվիգ Էրկի մոտ[6]։
1839 թվականից նա ղեկավարել է Վալմիերեի ուսուցիչների ճեմարանը, իսկ 1853 թվականից մինչև մահը, Վալկեում։ Նա հատուկ ուշադրություն է դարձրել երաժշտական ունակությունների զարգացմանը՝ հիմնականում երգչախմբային երգեցողության միջոցով։ Նրա փորձը սկիզբ է դրել մանկական և ժողովրդական երգչախմբերի, երգչախմբային տոների ավանդույթների տարածմանը։ Չորս ձայնային տղամարդկանց և խառը երգչախմբերի համար լատվիական ժողովրդական մեղեդիների առաջին մշակման հեղինակն է (ընդհանուր առմամբ, նա մշակել է շուրջ 350 երգ)։
1872 թվականից հրապարակել է ժողովրդական երգերի մի քանի ժողովածու։
1849 թվականին Յանիս Ցիմզեն ամուսնացել է Ռիգայի Մեծ Գիլդիայի բժշկի դուստր Լուիզ Մոլինի հետ, բայց 1856 թվականին կինը մահացել է։ Իրենց կարճ ամուսնության ընթացքում կինը ծնեց չորս երեխա. աղջիկները՝ Աննա, Լուիզա, Իոաննա։ Միակ որդին՝ Էմիլ-Կարլիսը, մահացել է մի քանի շաբաթական տարիքում։
Յանիս Ցիմզեն մահացել է 1881 թվականի հոկտեմբերի 10-ին (22-ին), Վալկեում և թաղված է Լուգաժի համայնքի գերեզմանոցում (այժմ՝ Ցիմզեսի գերեզմանոց), որտեղ տեղադրվել է նրա հուշարձանը։
1932 թվականին Յանիս Ցիմզեի անունով Ռիգայում նոր փողոց է բացվել։ Յանիս Ցիմզեի անունով փողոցներ կան նաև Վալկեում և Վալմիերեում։
2014 թվականին Յանիս Ցիմզեի 200-ամյակը լայնորեն նշվեց Լատվիայում։ 2014 թվականի ապրիլի 1-ին Ցեսիսում բացվել է «Յանիս Ցիմզեն Վիդզեմում և Եվրոպայում» ցուցահանդեսը, որտեղ ներկայացվել են հին փաստաթղթեր և լուսանկարներ։
2014 թվականի մայիսի 31-ին Վալկա և Վալմիերա երկվորյակ քաղաքներն անց են կացրել Յանիս Ցիմզեի ծննդյան 200-ամյակին նվիրված համատեղ «Ցիմզեի կոդ» միջազգային երգեցողության փառատոն։ Տոնակատարության ընթացքում տեղի է ունեցել Էստոնիայի կոմպոզիտոր Ռենե Էեսպերեի կողմից Ante Lucem օրատորիայի պրեմիերան, որը նվիրված էր Ցիմզեին։ Ընդհանուր առմամբ տոնակատարությանը մասնակցում էին Էստոնիայի և Լատվիայի մոտ 2000 երգիչներ։
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)