Յան Կշեպտովսկի | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 26, 1809[1] |
Ծննդավայր | Kościelisko, Տատրա կոմսություն, Լեհաստան |
Մահացել է | դեկտեմբերի 8, 1894[1] (85 տարեկան) |
Մահվան վայր | Զակոպանե, Գալիցիայի և Լոդոմերիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա |
Գերեզման | Pęksowy Brzyzek National Cemetery in Zakopane |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | բանաստեղծ և երաժիշտ |
![]() |
Յան Կշեպտովսկի կամ Սաբալիկ Սաբալա (լեհ.՝ Jan Krzeptowski, Sabała, Sabalik, հունվարի 26, 1809[1], Kościelisko, Տատրա կոմսություն, Լեհաստան - դեկտեմբերի 8, 1894[1], Զակոպանե, Գալիցիայի և Լոդոմերիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա), լեհ գրող, գուրալական ժողովրդական երգիչ, պատմող և երաժիշտ։ «Կշեպտովսկի» ազգանունը վերցրել է հասուն տարիքում։ Յանը, ինչպես այդ ժամանակվա բազմաթիվ գուրալներ, ապրել է Սաբալիկ Սաբալա մականունով, գուրալական Գոնսենիցա տոհմից է[2]։
Յան Կշեպտովսկին ծնվել է 1809 թվականի հունվարի 26-ին Կոսցելիսկո գյուղում։ Երիտասարդ տարիքում Յանն զբաղվել է որսագողությամբ։ Մասնակցել է Խոխոլովյան ապստամբությանը, ինչի համար ձերբակալվել է ավստրիական դատարանի կողմից և որոշ ժամանակ բանտարկվել։ Թողնելով որսորդական մտքերը՝ Յանն սկսել է զբաղվել երաժշտական գործունեությամբ և զբոսաշրջիկներին ուղեկցել Տատրաներում։ Ուղեկցել է Տիտուս Խալուբինսկուն գավառագիտական ուսումնասիրությունների ժամանակ, նկարիչ Ստանիսլավ Վիտկևիչին օգնել է լեռներում կատարած ճանապարհորդության ժամանակ։ Ստանիսլավ Վիտկևիչն իր ստեղծագործություններում Յան Կշեպտովսկուն անվանել է «Տատրայի Հոմերոս»։
Յան Կշեպտովսկին կյանքի վերջին տարիներն անցկացրել է Զակոպանեում՝ Վանդա Լիլպոպովայի պանսիոնատում։ Մահացել է 1894 թվականի դեկտեմբերի 8-ին և թաղվել է Զակոպանեի ծառայողների գերեզմանատանը։
Յան Կշեպտովսկին գրել է գուրալական հեքիաթներ, առակներ և երգեր, որոնք մասսայականացրել են Ստանիսլավ Վիտկևիչը և Հենրիկ Սենկևիչը։ Յան Կշեպտովսկու որոշ ստեղծագործություններ տպագրվել են առանձին գրքերով․
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յան Կշեպտովսկի» հոդվածին։ |
|