Յոհան Պֆեֆֆերկորն

Յոհան Պֆեֆֆերկորն
Դիմանկար
Ծնվել է1469[1][2][3][…]
ԾննդավայրՆյուրնբերգ, Միջին Ֆրանկոնիա, Բավարիայի թագավորություն, Bavarian Circle, Սրբազան Հռոմեական կայսրություն
Մահացել է1523[4][5]
Մահվան վայրՔյոլն, Կուրրեյնի շրջան, Սրբազան Հռոմեական կայսրություն
ՔաղաքացիությունԳերմանիա
Մայրենի լեզուգերմաներեն
ԿրոնՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
Մասնագիտությունգրող և աստվածաբան
 Johannes Pfefferkorn Վիքիպահեստում

Յոհան Պֆեֆֆերկորն (1469[1][2][3][…], Նյուրնբերգ, Միջին Ֆրանկոնիա, Բավարիայի թագավորություն, Bavarian Circle, Սրբազան Հռոմեական կայսրություն - 1523[4][5], Քյոլն, Կուրրեյնի շրջան, Սրբազան Հռոմեական կայսրություն), 16-րդ դարի գերմանալատինական գրող, հումանիստների առաջնորդ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Յոհան Պֆեֆֆերկորնը առանձնահատուկ տաղանդով աչքի չի ընկել (Դավ. Շտրաուսը նրան ուղղակի գռեհիկ է կոչել) և հեղինակություն չի ունեցել նույնիսկ իր համախոհների շրջանում։ Նա թեկուզ բացասական,բայց շատ կարևոր դեր է խաղացել խավարամիտների և հումանիստների երկար և համառ հակասություններում, որը ամենից վառ դրսևորվել է հայտնի «Նամակներ մութ մարդկանցից» ստեղծագործության մեջ։

Ծագումով նա հրեա է Քյոլն քաղաքից[6][7] : Երբ Պֆեֆֆերկորնը դարձել է քրիստոնյա, կատաղի դատապարտել է իր նախկին համախոհներին։ 1509 թվականին նրան հաջողվել է Մաքսիմիլիան կայսրից գնել հրաման, ըստ որի` հրեաներից պետք է հավաքվեին և այրվեին նրանց բոլոր գրքերը` բացառությամբ աստվածաշնչյան գրքերի[8]։ Պատճառը այն էր, որ այդ գրքերում ծաղրի են ենթարկվել քրիստոնեական կրոնի կարծրատիպերը և ավանդույթները ։ Սա դարձել է կատաղի հակասությունների պատճառ, որը երկու թշնամի ճամբարների է բաժանել այդ ժամանակի գիտնականներին,պրոֆեսորներին և աստվածաբաններին։ Հակասությունները հատկապես սրվել են այն բանից հետո, երբ Յոհան Ռեիխլինը արձագանքել է իշխանության հարցին և ափսոսանք հայտնել Պֆեֆֆերկորնի և նրա համախոհների հայտարարությունների համար ու գրել է խորհուրդ. «Արժե՞, որ հրեաները տանեն ոչնչացնեն,այրեն իրենց բոլոր գրքերը» վերնագրով տրակտատ[9] :

Մինչև գրքերը այրելու մասին վերջնական որոշում ընդունելը դադարեցվել է հրեաներից գրքերի առգրավումը։ Պֆեֆֆերկորնը, ում հետևել են Քյոլնի աստվածաբանները և գերիշխող կարգը, կատաղությամբ արձագանքել է Ռեիխլինի զեկույցին( որին նա ոչ օրինական ճանապարհով էր հասցրել ծանոթանալ) և «Ձեռքի հայելի» պարսավագրում մեղադրել հակառակորդին` ասելով, որ ծախվել է հրեաներին, դրա հետ մեկտեղ ջանացել ապացուցել, որ նա հրեերեն լավ չգիտի։

Պֆեֆֆերկորնը չի հանգստացել և իր «Այրող հայելի» և «Նաբատ» ստեղծագործություններում ավելի մեծ զայրույթով հարձակվել է Ռեիխլինի և այլ հումանիստներ վրա` թափելով հայհոյանքներ և բացահայտ մատնությամբ դիմել հոգևոր և աշխարհիկ իշխանություններին։ Հակառակ կողմը իր պատասխանն է տվել «Կապնիոտայի հաղթանակ» բանաստեղծության մեջ (որը գրվել է այն բանից հետո, երբ Պֆեֆֆերկորնի կողմից սկսված արշավը ավարտվել էր անարդյունք, և ամեն ինչ դադարեցվել էր) արտահայտվել է, օրինակ, ցանկություն, որ Պֆեֆֆերկորնը ընկնի դահիճի ձեռքը և այլանդակվի, իսկ «Նամակ մութ մարդկանցից» ստեղծագործության մեջ եղել են ակնարկներ այն մասին, որ գլխավոր խավարամիտներից մեկը` Օրտուին Գրացը, Պֆեֆֆերկորնի կնոջ հետ ունեցել է մտերիմ կապ։ Երբ հայտնվել է «Նամակների» առաջին մասը, Պֆեֆֆերկորնը հրատարակել է «Defensio J. Pepericorni contra famosas et criminales obscurorum virorum epistolas» և առիթ ստեղծել երկրորդ մասի հրատարակման համար։ Զգալով բարեփոխությունների նախադրյալները` Պֆեֆֆերկորնը հրատարակել է իր «Փոքրիկ մարտական գիրքը», որը սպառնալի նախազգուշացում էր, բայց այն մնացել է ձայն բարբառոյ հանապատի։ Կյանքի վերջում Պֆեֆֆերկորնը դուրս է եկել ասպարեզից, և նրա մասին գրեթե չի հիշատակվել։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Веселовский Ю. А. (1890–1907). «Пфефферкорн, Иоганн». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  • Дав. Штраус, «Ульрих фон Гуттен» (русский перевод под ред. Э. Радлова, СПб., 1896);
  • Ludwig Geiger, «Reuchlin»; Kampfschulte, «Die Universit ät Erfurt in ihrem Verhä ltnisse zu Humanismus und Reformation» (Трир, 1860); * Hagen, «Deutschland’s literarische und religi öse Verhä ltnisse im Reformationszeitalter» (Эрланген, 1841—44);
  • А. Кирпичников, «Письма темных людей» («Журнал Министерства Народного Просвещения», 1869, CXLIII);
  • Сочинения Гуттена, изд. B ö cking (дополнительные тома, 1864—1870)