![]() | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 12, 1943[1][2] |
Ծննդավայր | ![]() |
Մահացել է | ապրիլի 29, 2008[3][1][2] (64 տարեկան) |
Մահվան վայր | Օսլո, Նորվեգիա |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | Դերասան, Մոդել |
Ակտիվ շրջան | 1967-1988 |
Ամուսին(ներ) | Անդերս Բիե |
Յուլիե Էգե (նորվ.՝ Julie Ege jʉːliə ˈeːɡə, նոյեմբերի 12, 1943[1][2], Høyland, Սաննես, Ռուգլան, Նորվեգիա - ապրիլի 29, 2008[3][1][2], Օսլո, Նորվեգիա), նորվեգացի դերասանուհի և մոդել։
Յուլիեն ծնվել է 1943 թվականի նոյեմբերի 12-ին Նորվեգիայի Սաննես քաղաքում։ Դեռ երիտասարդ տարիներից նա աշխատում էր որպես մոդել, իսկ 1962 թվականին եղել է «Միսս Նորվեգիայի» և «Միսս Տիեզերքի» թեկնածու։ Յուլիեն 1967 թվականին տեղափոխվում է Մեծ Բրիտանիա, որտեղ սկսում է ուսումնասիրել անգլերենը մասնագիտացված դպրոցում։
1967 թվականին նա դեբյուտ է անում, որպես դերասան նորվեգական «Stompa till Sjos!» ֆիլմում։ Հետագայում նա նկարահանվում է ոչ մեծ դերերում, որոնցից են՝ « On Her Majesty's Secret Service» ֆիլմը, որտեղ նա խաղացել է սկանդինավցի մի աղջկա դեր, «The Magnificent Seven Deadly Sins»,«Craze» և ուրիշներում։
Յուլիեն ամուսնացած է եղել երկու անգամ և ունեցել է երկու աղջիկ։ Առաջին անգամ ամուսնացել է նորվեգացի սպայի հետ, իսկ երկրորդ անգամ անգլիացի ատամնաբույժի հետ։
Դերասանական կարիերայի ավարտից հետո, նա ապրել է Օսլոյում, աշխատում էր այնտեղի հիվանդանոցներից մեկում որպես՝ բուժքույր։ Յուլիեն մահացել է Կրծքագեղձի քաղցկեղից 2008 թվականի ապրիլի 29-ին։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յուլիե Էգե» հոդվածին։ |
|