Յուլիուս Էդուարդ Հիթցիգ գերմ.՝ Julius Eduard Hitzig | |
---|---|
Ծննդյան անուն | գերմ.՝ Isaac Elias Itzig |
Ծնվել է | մարտի 26, 1780[1][2] |
Ծննդավայր | Բեռլին, Պրուսիայի թագավորություն[3] |
Վախճանվել է | նոյեմբերի 26, 1849[1][2] (69 տարեկան) |
Վախճանի վայր | Բեռլին, Պրուսիայի թագավորություն[3] |
Գերեզման | Դորթեենշտադտի գերեզմանատուն |
Գրական անուն | Eduard[4] |
Մասնագիտություն | դատավոր, գրող, հրատարակիչ և կենսագիր |
Քաղաքացիություն | Պրուսիայի թագավորություն |
Կրթություն | Հալլե-Վիտենբերգի համալսարան և Էրլանգեն-Նյուրնբերգի համալսարան |
Զավակներ | Ֆրիդրիխ Հիտցիգ |
Julius Eduard Hitzig Վիքիպահեստում |
Յուլիուս Էդուարդ Հիթցիգ (գերմ.՝ Julius Eduard Hitzig, ծնվ. Իսաակ Էլիաս Իթցիգ (Isaac Elias Itzig), մարտի 26, 1780[1][2], Բեռլին, Պրուսիայի թագավորություն[3] - նոյեմբերի 26, 1849[1][2], Բեռլին, Պրուսիայի թագավորություն[3]), գերմանացի իրավաբան, հրատարակիչ և գրող։
Հիթցիգը սերել է հրեական ընտանիքից։ Դանիել Իթցիգը՝ Յուլիուս Էդուարդի հորական գծով պապը. պրուսական պալատի առաքիչ էր և հայտնի բանկիր։
Էդուարդ Հիթցիգը իրավագիտություն է սովորել Գալե-Վիտենբերգյան համալսարանում և Էրլանգեն-Նյուրնբերգի համալսարանում։ 1799 թվականին քրիստոնեություն է ընդունել և փոխել է անունը։ Պրակտիկա է անցել Կայսերական աշխատանոցային դատարանում, որպես կառավարական խորհրդական է աշխատել Վարշավայում։ 1807 թվականին ազատվել է իրավաբանական ծառայությունից պրուսական կառավարության տապալումից և Վարշավայի օպուկացումից հետո։ Հիթցիգը տեղափոխվում է Բեռլին, գրքերի գործին է սկսում տիարպետել և հրատարակչություն է հիմնում։ 1814 թվականին Հիթցիգը վերադառնում է պետական ծառայության, որից հեռանում է 1835 թվականին։ Հիմնադրել է հատուկ հրատարակչություններ քրեական իրավունքի վերաբերյալ, մասնակցել է գրական համայնքների աշխատանքներին, կենսագրական աշխատություններ է հեղինակել Զախարիաս Վերների, Ադելբերտ Շամիսոյի և Էռնստ Հոֆմանի մասին։ 1842 թվականից սկսած՝ Ալեքսիս Վիլիբալդի հետ միասին հրատարակել է Neue Pitaval-ը, որտեղ արդեն 1890 թվականին հրապարակվել էր քրեական իրավունքի վերաբերյալ դատական պրակտիկայի մոտավորապես 600 դեպք։
Թաղված է Բեռլինի Դորոտեենշտադթի գերեզմանոցում որդու՝ Ֆրիդրիխ Հիթցիգի կողքին։
1804 թվականին Յուլիուս Հիթցիգը ամուսնացել է Յոհաննա Բարթենշթեյնի՝ առևտրական Նաթալի Բարնեթ Բարթենշթեյնի դստեր հետ։ Նրանք ունեցել են մեկ որդի և երկու դուստր, դաստիարակել են նաև որդեգրված դստեր։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յուլիուս Էդուարդ Հիթցիգ» հոդվածին։ |
|