Տիեզերագիտություն |
---|
Յուրգեն Էյլերս (գերմ.՝ Jürgen Ehlers [ˈjʏʁɡŋ̩ ˈeːlɐs], դեկտեմբերի 29, 1929 – մայիսի 20, 2008), գերմանացի ֆիզիկոս, ով մեծ ներդրում է ունեցել Ալբերտ Այնշտայնի՝ ընդհանուր հարաբերականության տեսության պարզաբանման գործում։
Յուրգեն Էյլերսը ծնվել է Համբուրգում։ Հաճախել է հանրակրթական դպրոց (1936-1949)։ 1945-1955 թթ. Համբուրգի համալսարանում ուսումնասիրել է ֆիզիկա, մաթեմատիկա և փիլիսոփայություն։ 1955 թ. ձմռանը նա հանձնել է ավագ դպրոցի ուսուցչի քննությունները, բայց ուսուցիչ դառնալու փոխարեն միանում է Պասկալ Յորդանի հետազոտական խմբին, ով դարձավ իր գիտական թեզի ղեկավարը։ Էյլերի դոկտորական աշխատանքը վերաբերում էր Այնշտայնի դաշտի հավասարումների լուծման կառուցմանը և բնութագրությանը։ Էյլերը ֆիզիկայի դոկտորի կոչում ստացավ 1958 թ. Համբուրգի համալսարանում[5]։
Նախքան Էյլերսի գալուստը Յորդանի հետազոտական խմբի հետազոտոությունները նվիրված էին ընդհանոր հարաբերականության սկալյար-թենզոր ձեվափոխությանը, որ ապագայում հայտնի դարձավ որպես Յորդան-Բրանս-Դիկեի տեսություն։ Տեսություը տարբերվում էր ընդհանուր հարաբերականության տեսությունից, որտեղ գրավիտացիոն հաստատունը դաշից կախված փոխվում էր։ Էյլերսը նպաստեց Այնշտայնի սկզբնական տեսության կառուցվածքի և ներկայացման վրա խմբի կենտրոնացմանը[6]։ Հետազոտական խմբի մեջ էին նաև Վոլֆգանգ Կունդը, Ռաիներ Կ. Սաչսը և Մանֆրեդ Տրուպերը[7]։ Խումբը Համբուրգի աստղադիտարանում սերտ աշխատանքային հարաբերությունների մեջ էր Օտտո Հեքմաննի և իր աշակերտ Էնգլբերտ Շուքինգի հետ։ Խմբի համաժողովներին հյուրերի ցանկում ընդգրկված էին՝ Վոլֆգանգ Պաուլին, Ջոշուա Գոլդբերգը և Փիթեր Բերգմաննը[8]։
1961 թվականից՝ պրոֆեսորի կոչում ստանալուց հետո զբաղեցրել է դասախոսական և հետազոտական պաշտոններ գերմանիայում և ամերիկայի միացյալ նահանգներում։ Մասնավորապես Կիելի, Սիրաքյուսի և Համբուրգի համալսարաններում։ 1964-1965 թթ. եղել է Տեխասի Դալաս քաղաքի համալսարանում։ 1965-1971 թթ. Տեխասի Աուստին քաղաքի համալսարանում զբաղեցրել է տարբեր պաշտոններ Ալֆրեդ Շիլդի գլխավորած հետազոտական խմբում։
1970 թ. Մաքս Պլանկի անվան Մյունխենի ֆիզիկայի և աստղաֆիզիկայի ինստիտուտից ստացավ հրավեր՝ ղեկավարելու գրավիտացիոն տեսության ֆակուլտետը[9]։ Էյլերին հրավիրել էր Լուդվիգ Բիերմաննը, ով այդ ժամանակ ինստիտուտի ղեկավարն էր։ Երբ 1971 թվականին Էյլերսը սկսեց աշխատել վերոհիշյալ ինստիտուտում նա նաև դարձավ Լյուդվիգ Մաքսիմիլիանի անվան Մյունխենի համալսարանի պրոֆեսոր։ 1991 թ. մարտին համալսարանը բաժանվեց երկու մասի՝ Մաքս Պլանկի անվան Ֆիզիկայի ինստիտուտ և Մաքս Պլանկի անվան աստղաֆիզիկայի ինստիտուտ։ Որտեղ էլ տեղափոխվեց Էյլերսի ֆակուլտետը[10]։ Շուրջ 24 տարվա պաշտոնավարման ընթացքում հետազորական խմբին ի թիվս այլոց մաս են կազմել՝ Գարի Գիբբոնսը, Ջոն Ստյուարտը, Բերնդ Շմիդտը, Դեմետրիոս Քրիստոդուլուը և Բրանդոն Քարթերը[11]։
1994 թ. հունիսի 9-ին Մաքս Պլանկի գիտական ընկերությունը որոշեց Պոտսդամում բացել Մաքս Պլանկի անվան գրավիտացիոն ֆիզիկայի ինստիտուտ։ Սակայն ինստիտուտը սկսեց գործել 1995 թ. ապրիլի 1-ից, որը մինչև 1998 թվականը ղեկավարեց Յուրգեն Էյլերսը[12]։ Ղեկավարել է «Ընդհանուր հարաբերականության մաթեմատիկան և սկզբունքները» հետազոտական խումբը ինչպես նաև ինստիտուտում ստեղծել գրավիտացիոն ալիքների հետազոտության բաժին[13], որը ղեկավարում էր Բեռնարդ Ֆ. Շուտցը։
Էյլերսը շարունակեց աշխատել ինստիտուտում մինչև իր մահը՝ 2008 թ. մայիսի 20[14]։ Նա ամուսնացած էր Անիտա Էյլերսի հետ, նրանք ունեին չորս երեխա և հինգ թոռ[15]։
Էյլերսի հետազոտությունները վերաբերում էին ընդհանուր հարաբերականության տեսությանը, մասնավորապես, զգալի ներդրում է ունեցել տիեզերագիտության, գրավիտացիոն ոսպնյակների տեսության և գրավիտացիոն ալիքների տեսության զարգացման գործում։ Նրա հիմնական նպատակն էր խիստ ապացույցները փորձարարական ենթադրություններից առանձնացնելով հստակեցնել ընդհանուր հարաբերականության մաթեմատիկական տեսքը և հետևանքները[16]։
Իր գիտական թեզի համար Էյլերսը անդրադարձավ մի հարցի, որը իր ամբողջ կյանքի հետազոտություննների պատճառը դարձավ։ Նա փորձում էր գտնել Այնշտայնի հավասարումների ճշգրիտ լուծում, տիեզերքի մոդելավորումը համապատասխանեցնել ընդհանուր հարաբերականության օրենքներին, որոնք հիմնական մաթեմատիկական բանաձևերով՝ միանշանակ արտահայտելու համար բավականին պարզ են։ Այս ճշգրիտ լուծումները ֆիզիկական իրավիճակների ընդհանուր-ռելյատիվիստական մոդելները կառուցելու գործում առանցքային դեր են խաղում։ Սակայն ընդհանուր հարաբերականությունը լիովին կովարիանտ տեսություն է՝ դրա օրենքները նույնն են անկախ տրված իրավիճակը նկարագրելու համար ընտրված կոորդինատներից։ Ողղակի հետևանքն է նրան, որ երկու ըստ երևույթին, երկու տարբեր ճշգրիտ լուծումներ կարող են համապատասխանել տիեզերքի նույն մոդելին պաչզապես տարբեր կոորդինատներով։ Էյլերսը փնտրում էր ճշգրիտ լուծումները ինվարիանտորեն բնութագրելու համար հարմար ձև, այսինքն, այնպես, որ այն կախված չլինի կոորդինատների ընտրությունից։ Այս անելու համար նա ուսումնասիրում էր հայտնի ճշգրիտ հավասարումների ներքին երկրաչափական հատկությունները նկարագրելու ձևը[17]։
1960-ականերին գիտական թեզին հետևեց մի շարք թերթերի հրատարակություն, որոնցից մեկը հրատարակվեց Համբուրգի խմբի իր գործընկերների հետ համատեղ, որը ապագայում հայտնի դարձավ որպես «Համբուրգի աստվածաշունչ»[18]։ Առաջին թերթը, որը գրվել է Կունդի և Յորդանի հետ, Այնշտայնի դաշտի հավասարումների ճշգրիտ լուծումները համակարգված բնութագրելու մասին ճառ էր։ Վերլուծությունները ներկայացնելիս օգտագործվել են դիֆերենցիալ երկրաչափության հասկացություններից ինչպես օրինակ՝ Ուայլի թենզորի Պետրովի դասակարգումը (այսինք՝ Ռիմանի թենզորի այն մասերը, որոնք բնութագրում էն տարածաժամանակի կորությունը և կաշկանդված չեն Այնշտայնի հավասարումներով), իզոմեր խմբերը և կոնֆորմ ձևափոխությունները։ Այս աշխատանքները ներառում էին գրավիտացիոն ալիքների բարզ դասի՝ pp-ալիքների առաջին սահմանումն ու դասակարգումը[19]։
1993 թ. դարձել է Բեռլին-Բրանդենբուրգի գիտությունների ակադեմիաի, 1972 թվականին Մայնցի գիտությունների և գրականության ակադեմիայի, 1975 թվականին Լեապոլդի անվան գիտությունների ակադեմիայի, 1979 թվականին Բավարիայի գիտությունների ակադեմիայի անդամ[20]։ 1995-1998 թթ. ղեկավարել է Ընդհանուր հարաբերականության և գրավիտացիայի միջազգային ընկերությունը[21]։ 2002 թ. ֆիզիկայի գերմանական միության կողմից արժանացել է Մաքս Պլանկի անվան մեդալին, 2005 թ. Պավիաի համալսարանի ոսկե՝ Վոլտա մեդալին և 2007 թ. Պրահայի Կարլի համալսարանի բնական գիտությունների ֆակուլտետի մեդալին[22]։
|