Ծնվել է 1935 թվականի դեկտեմբերի 14-ին Օրենբուրգի մարզի Բուզուլուկ քաղաքում։ 1953-1956 թվականներին սովորել է Լենինգրադի Ի. . Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտի արվեստի տեսության և պատմության ֆակուլտետում։ 1956 թվականին ընդունվել է ինստիտուտի գեղանկարչական ֆակուլտետը, որն ավարտել է 1962 թվականին Վ. Օրեշնիկովի արվեստանոցում՝ գեղանկարչության նկարչի որակավորմամբ։ Դիպլոմային աշխատանքը եղել է «Ա. Պ. Չեխով և Ի. Ի. Լևիտան» ժանրային նկարը[3]։ Ավարտելուց հետո՝ 1962-1965 թվականներին, ուսումը շարունակել է Վ. Օրեշնիկովի արվեստի ակադեմիայի ստեղծագործական արվեստանոցում[4]։ 1965 թվականին դարձել Է Լենինգրադի նկարիչների միության անդամ։
Մասնակցել է ցուցահանդեսներին 1964 թվականից՝ ցուցադրելով իր աշխատանքները Լենինգրադի կերպարվեստի առաջատար վարպետների ստեղծագործությունների հետ միասին։ Նա ստեղծել է դիմանկարներ, լանդշաֆտներ, նատյուրմորտներ, բարդ կոմպոզիցիաներ։ «Վաթսունականների» սերնդին պատկանող Յուրի Պավլովը 1970-ականներին զարգացել է որպես իր անհատական կերպար ունեցող նկարիչ։ Նրա նկարչությունն առանձնանում է ասոցիատիվությամբ, օբյեկտիվ աշխարհի պատկերման կանխամտածված թերասացությամբ, նատուրալիզմից դիտավորյալ հեռանալով։ Կոլորիտը՝ որպես այդպիսին, կորցնում է իր ինքնաբավ նշանակությունը նկարչի գործերում՝ ձևավորելով մի տեսակ մթնշաղի միջավայր, ժամանակի անկայուն համարժեքը, որում հեղինակի կամքով խեղդվում է աննշան ամեն ինչ։
1970-1980 թվականներին պատկանել է Սանկտ Պետերբուրգի նկարիչների միության այդպես կոչված «ձախ թևին»։ Մասնակցել է լենինգրադցի տասնմեկ նկարիչների[5] (1976) և լենինգրադցի և մոսկվացի 26 նկարիչների[6] (1990) հայտնի ցուցահանդեսներին։ Նրա նկարներից են՝ «Պառավը վառարանի մոտ» (ռուս․՝ «Старуха у печки»)[7] (1963), «Արվեստագետ Դյակոնիցինի դիմանկարը»[8] (1964), «Ա. Բլոկի դիմանկարը»[9], «Ծածկապատշգամբ»[10] (երկուսն էլ 1967), «Ձկնորսուհին Լադոգայից»[11] (1971), «Ծաղիկներ», «Մրգեր երկնագույնի վրա»[12], «Նկարիչ Լ․ Պտիցինի դիմանկարը»[13] (բոլորը 1972), «Ամառանոցում»[14] (1975), «Երեկոն Գորուշկայում»[15], «Ամպրոպից առաջ»[6] (երկուս էլ 1977), «Կիրակի» (1978), «Ինքնադիմանկար»[16], «Երկնագույն պատուհան»[6] (երկուսն էլ 1979), «Բանաստեղծներ», «Քնած աղջիկ»[16] (երկուսն էլ 1980), «Անձրևոտ օր» (1981), «Նատյուրմորտ բյուրեղապակով»[17] (1982), «Անտիկ թատրոն գիշերը»[18] (1986), «Համերգ (Ս. Ռիխտեր)», «Лариса»[6], «Երեկայն նատյուրմորտ»[17] (բոլորը 1988), «Երաժշտության դաս» (1990), «Գլխարկով կին»[19] (1998) և այլն։
Յուրի Պավլովի ստեղծագործությունները գտնվում են Ռուսական պետական թանգարանում[20], Տրետյակովյան պատկերասրահում, Ռուսաստանի, Չինաստանի, Գերմանիայի, Կորեայի, Բուլղարիայի, Լեհաստանի, Ֆրանսիայի և այլ երկրների թանգարաններում և մասնավոր հավաքածուներում։
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանի մեդալ (2005 թվականի նոյեմբերի 14) – մշակույթի և արվեստի բնագավառում ունեցած վաստակի, երկարամյա բեղմնավոր գործունեության համար[21].
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանի մեդալ (1997 թվականի նոյեմբերի 19) – պետությանը մատուցած ծառայությունների, ժողովուրդների միջև բարեկամության և համագործակցության ամրապնդման գործում ներդրած մեծ ավանդի, մշակույթի և արվեստի բնագավառում երկարամյա բեղմնավոր գործունեության համար[22].
Ռուսաստանի Դաշնության մշակույթի վաստակավոր գործիչ (2013 թվականի հուլիսի 25) - մշակույթի, մամուլի բնագավառում ունեցած վաստակի և երկար տարիների բեղմնավոր աշխատանքի համար[23]։
↑Справочник членов Ленинградской организации Союза художников РСФСР. — Л: Художник РСФСР, 1987. — с.97.
↑Юбилейный Справочник выпускников Санкт-Петербургского академического института живописи, скульптуры и архитектуры имени И. Е. Репина Российской Академии художеств. 1915—2005. — Санкт Петербург: «Первоцвет», 2007. — с.90.
Ленинград. Зональная выставка. — Л։ Художник РСФСР, 1965. — с.39.
Каталог весенней выставки произведений ленинградских художников 1965 года. — Л։ Художник РСФСР, 1970. — с.23.
Весенняя выставка произведений ленинградских художников 1969 года. Каталог. — Л։ Художник РСФСР, 1970. — с.14.
Губарев А., Дмитренко А. В простом, казалось бы, мотиве … // Вечерний Ленинград, 1971, 5 января.
Наш современник. Каталог выставки произведений ленинградских художников 1971 года. — Л։ Художник РСФСР, 1972. — с.17.
Наш современник. Вторая выставка произведений ленинградских художников 1972 года. Каталог. — Л։ Художник РСФСР, 1973. — с.9.
Натюрморт. Выставка произведений ленинградских художников. — Л։ Художник РСФСР, 1973. — с.11.
Наш современник. Зональная выставка произведений ленинградских художников 1975 года. Каталог. — Л։ Художник РСФСР, 1980. — с.21.
Каталог выставки одиннадцати ленинградских художников. — Л։ Художник РСФСР, 1976.
Изобразительное искусство Ленинграда. Каталог выставки. — Л։ Художник РСФСР, 1976. — с.25.
Выставка произведений ленинградских художников, посвящённая 60-летию Великого Октября. — Л։ Художник РСФСР, 1982. — с.18.
Осенняя выставка произведений ленинградских художников. 1978 года. Каталог. — Л։ Художник РСФСР, 1983. — с.13.
Справочник членов Союза художников СССР. Том 2. — М։ Советский художник, 1979. — с.172.
Зональная выставка произведений ленинградских художников 1980 года. Каталог. — Л։ Художник РСФСР, 1983. — с.19.
Леняшин В. Поиски художественной правды // Художник. 1981, № 1. С.8-17.
Левандовский С. Живопись на Ленинградской зональной // Искусство. 1981, № 2. С.63.
Справочник членов Ленинградской организации Союза художников РСФСР. — Л։ Художник РСФСР, 1987. — с.97.
Выставка произведений 26 ленинградских и московских художников. Каталог. — Л։ Художник РСФСР, 1990. — с.30-31, 50.
Интерьер и натюрморт. Выставка произведений живописи художников Российской Федерации. Каталог. — Л։ Художник РСФСР, 1991. — с.53.
Связь времён. 1932—1997. Художники — члены Санкт — Петербургского Союза художников России. Каталог выставки. — Санкт — Петербург։ ЦВЗ «Манеж», 1997. — с.294.
Русская деревня. Выставка произведений петербургских художников. Живопись. Графика. — СПб., Мемориальный музей Н. А. Некрасова, 1998.
Художники круга 11-ти. Из коллекции Николая Кононихина. — СПб, Мемориальный музей Н. А. Некрасова, 2001. С.3.
Художники — городу. Выставка к 70-летию Санкт-Петербургского Союза художников. Каталог. — Санкт-Петербург։ Петрополь, 2003. — с.67.
Юбилейный Справочник выпускников Санкт-Петербургского академического института живописи, скульптуры и архитектуры имени И. Е. Репина Российской Академии художеств. 1915—2005. — Санкт Петербург։ «Первоцвет», 2007. — с.93.