Նադեժդա Դորոֆեևա | |
---|---|
Բնօրինակ անուն | ուկրաիներեն՝ Надія Володимирівна Дорофєєва |
Ի ծնե անուն | ուկրաիներեն՝ Надія Володимирівна Дорофєєва |
Նաև հայտնի է որպես | Dorofeeva[1] |
Ծնվել է | ապրիլի 21, 1990 (34 տարեկան) Սիմֆերոպոլ, Ղրիմի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[2] |
Երկիր | Ուկրաինա |
Ժանրեր | փոփ[3] |
Մասնագիտություն | երգչուհի, նորաձևության դիզայներ, դերասանուհի, հաղորդավար, վիդեո բլոգեր, դիզայներ, հեռուստահաղորդավարուհի և յություբեր |
Գործիքներ | վոկալ |
Աշխատավայր | Pomitni? |
Լեյբլ | Pomitni? |
Կրթություն | Մոսկվայի մշակույթի պետական ինստիտուտ և Կիևի էստրադային և կրկեսային արվեստի մունիցիպալ ակադեմիա |
Անդամակցություն | Վրեմյա ի Ստեկլո |
Ամուսին | Volodymyr Dantes?[4] |
Պարգևներ | |
Nadya Dorofeeva Վիքիպահեստում |
Նադեժդա Դորոֆեևա (ուկրաիներեն՝ Надія Володимирівна Дорофєєва, ապրիլի 21, 1990, Սիմֆերոպոլ, Ղրիմի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]), ուկրաինացի երգիչ, մոդելավորող և բլոգեր։
Ծնվել է 1990 թվականի ապրիլի 21-ին Սիմֆերոպոլում։ Պատանի տարիքում դարձել է միջազգային երգի և պարի դափնեկիր Ուկրաինայում, Բուլղարիայում և Հունգարիայում, դարձել է ֆինալիստ հեռուստատեսային շոու «Հնարավորություն»-ում (2005) թվական։
2004 թվականին հաղթել է «Սևծովյան խաղեր» մրցույթում և ընդգրկվել է Մեծ Բրիտանիա շրջագայող ուկրաինացի նկարիչների պատվիրակության կազմում։
2005 թվականին 15 տարեկան հասակում տեղափոխվել է Մոսկվա, որտեղ երգել է «МЧС» խմբում մինչև 2007 թվականը։
Բարձրագույն կրթությունն ստացել է Մոսկվայի մշակույթի պետական ինստիտուտում, սովորել է վոկալ վարպետության ֆակուլտետում։
2010 թվականից ապրում է Կիևում և մասնակցում է «Վրեմյա ի Ստեկլո» դուետային խմբին[6]։
Նա հանդիսանում է ուկրաինական-հոլիվուդյան ռեալիթ-շոուի «Ամերիկյան շանսի» եզրափակիչ մասնակիցներից մեկը, որից հետագայում դարձավ խմբի անդամ[7]։
2011 թվականից «Зірка+Зірка-2» ծրագրի երիտասարդ մասնակիցներից մեկն էր, որը տեղի է ունեցել 1+1 ալիքով։ Դուետ է ունեցել դերասանուհի Օլեսյա Ժելեզնյակի հետ[8]։ Երբ դուետը խզվեց նա մրցեց դերասան Վիկտոր Լոգինովի հետ[9]։
2012 թվականին մասնակցել է Շոումաստգոու-ին Նոր ալիքով[7]։
2015 թվականի հոկտեմբերի 11-ից համարվում է «Маленькие гиганты» ցուցադրության մարզիչ 1+1 ալիքով։
2017 թվականի հունիսիսն հայտնի դարձավ, որ Դորոֆեեվանն դարձել է «Голос. Дети» հաղորդման մարզիչ «1+1» ալիքով, Ալեքսեյ Զավգոռոդնիի հետ, «Վրեմյա ի Ստեկլո»-ի մեներգիչը[10]։
2017 թվականի օգոստոսի 27-ից մասնակցություն է ունենում պարային մրցույթում՝ «Պար հայտնիների հետ»։ Պարում է Եվգենիե Կօտօի հետ[11]։ Այդ մրցույթում զբաղեցնում է երկրորդ տեղը։
2018 թվականին դարձել է «Հումորի լիգայի» մարզիչ։
2016 թվականի փետրվարին թողարկել է հագուստի գիծը «It’s My DoDo»: 2017 թվականի աշնանը Դորոֆեեվան և Լեռա Բոռոդինան բացում են կորեական հագուստի խանութ։ խանութի հետ բացվում է գեղեցկության անկյուն G.Bar[12]:
2016 թվականի հոկտեմբերին «Кандидат» սերիալում խաղացել է հենց իրեն։ Ըստ սյուժեի նա պետք է մասնակցեր համերգի՝ ի աջակցություն քաղաքապետի թեկնածուի պաշտոնի[13]։
2016 թվականի նոյեմբերին հնչյունավորել է Բրեմենյան երաժիշտներ մուլտֆիլմի ուկրաինական վարկածի գլխավոր հերոսին[14]։
2017 թվականին դարձել է «Maybelline»-ի դեմքը և հանդես է եկել Նյու-Յորքում[15]։
2018 թվականին հնչյունավորել է «Գողացված արքայադուստրը։ Ռուսլան և Լյուդմիլա» մուլտֆիլմի գլխավոր հերոսին և խաղացել է «Ես, Դու, Նա, Նա» ֆիլմում։
2017 թվականի ապրիլին գրանցվել է ՅուԹյուբի DoDo VLOG ալիքին[16], որը 2019 թվականի մայիսի հաշվով ունի ավելի քան 871 հազար հետևորդ և ավելի քան 50 միլիոն տեսնող։
2018 թվականի հուլիսի 8-ից ամուսնացած է ուկրաինացի երգիչ և հաղորդավար Վլադիմիր Դանթեսի հետ (ծնվել է 1988 թվականին)[17][18][19]։
{{cite web}}
: More than one of |archivedate=
and |archive-date=
specified (օգնություն); More than one of |archiveurl=
and |archive-url=
specified (օգնություն)
{{cite web}}
: More than one of |archivedate=
and |archive-date=
specified (օգնություն); More than one of |archiveurl=
and |archive-url=
specified (օգնություն)
{{cite web}}
: More than one of |archivedate=
and |archive-date=
specified (օգնություն); More than one of |archiveurl=
and |archive-url=
specified (օգնություն)
{{cite web}}
: More than one of |archivedate=
and |archive-date=
specified (օգնություն); More than one of |archiveurl=
and |archive-url=
specified (օգնություն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նադեժդա Դորոֆեևա» հոդվածին։ |
|