Նախքան մենք կբաժանվենք անգլ.՝ Before We Go | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | ռոմանտիկ կատակերգություն |
Թվական | 2014, նոյեմբերի 12, 2015[1] և նոյեմբերի 19, 2015[2] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Քրիս Էվանս[3][4] |
Պրոդյուսեր | Հովարդ Բոլդուին |
Սցենարի հեղինակ | Ռոնալդ Բես, Chris Shafer? և Paul Vicknair? |
Դերակատարներ | Քրիս Էվանս[4][5], Էլիս Իվ[6], Մարկ Կասեն[6] և Սքոթ Էվանս[6] |
Օպերատոր | Ջոն Գուլեսերիան |
Պատմվածքի վայր | Նյու Յորք |
Տևողություն | 95 րոպե |
Նախքան մենք կբաժանվենք (անգլ.՝ Before We Go, սկզբնապես վերնագրված՝ 1:30 Գնացք), Քրիս Էվանսի ռոմանտիկ ֆիլմը։ Վերջինս Էվանսի ռեժիսորական դեբյուտն է։ Ֆիլմում խաղում են նաև Էլիս Իվը և Մարկ Քեսենը։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 2014 թվականին Տորոնտոյի կինոփառատոնի ժամանակ[7]։ Ֆիլմի առաջին թրեյլերը ներկայացվել է 2015 թվականի հուլիսի 21-ին, իսկ ամբողջովին ֆիլմը ազատ արտոնագրով ներկայացվել է 2015 թվականի սեպտեմբերի 4-ին Radius-TWC-ի կողմից[8][9]։
Նյու Յորքում երիտասարդ կինը շտապում է, որպեսզի հասնի Բոստոն մեկնող 1։30-ի գնացքին։ Նրա պայուսակը գողացել են, և չունենալով ոչ ոք և ոչինչ՝ աղջիկը մոլորվում է Նյու Յորքի խավար փողոցներում։ Նիկն առաջարկում է իր օգնությունը. նրանք փորձում են գտնել Բրուքի պայուսակը, ապա փորձում են փող գտնել, որովհետև Բրուքը պիտի տուն հասնի իր ամուսնուց շուտ։ Սակայն այդպես էլ չեն կարողանում փող գտնել։ Բրուքը զանգահարում է ընկերուհուն՝ խնդրելով գնալ իրենց տուն ու վերցնել նամակը, որ ինքը թողել է ամուսնու համար։ Սակայն շուտով պարզվում է, որ նա չի գտել բանալին։
Բրուքը պատմում է, որ ինքը պատահաբար իմացել է ամուսնու դավաճանության մասին, կարդացել է նրանց նամակագրությունը, սակայն չի համարձակվել լքել ամուսնուն, որովհետև վախեցել է մնալ մենակ։ Շուտով ամուսինը դադարեցրել է հանդիպումները այն կնոջ հետ, այսիսնքն՝ նա ընտրել է Բրուքին։ Նյու Յորք ուղևորվելուց առաջ Բրուքը կարդացել է այն կնոջ նամակը, թողել է նամակը, որով ամուսնուն հայտնում է, որ ցանկանում է բաժանվել։ Սակայն ամուսնու զանգից իմանում է, որ նա չի գնացել հանդիպման ու վերադառնում է տուն։
Ֆիլմի մասին առաջին անգամ հայտարարվել է 2013 թվականի օգոստոսին, երբ Քրիս Էվանսը իր առաջին ռեժիսորական փորձերը սկսեց[10]։ Ֆիլմի քասթինգը տեղի ունեցավ հոկտեմբեր ամսին և Էլիս Իվը պայմանագիր կնքեց ֆիլմարտադրողների հետ, որպեսզի խաղա ֆիլմում կնոջ գլխավոր դերը[11]։
Ֆիլմի նկարահանումները սկսեցին 2013 թվականի դեկտեմբերին Մանհեթենի Ստորին Իսթ-Սայդ թաղամասումnւմ և տևել է 19 օր[12][13]։
2014 թվականի հուլիսին հայտարարվեց, որ Տորոնտոյի կինոփառատոնն է ընտրվել որպես ֆիլի պրեմիերայի անցկացման վայր, բայց ինչ-ինչ փոփոխությունների է ենթարկվել ինքը՝ ֆիլմը։ «1:30 Գնացք» վերնագիրը փոխվել էր և դարձել «Նախքան մենք կբաժանվենք»[14][15]։
Ֆիլմի երաժշտության հեղինակը Քրիս Ուեսթլեյքն է[16]։
Ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է 2014 թվականի սեպտեմբերի 12-ին՝ Տորոնտոյի կինոփառատոնի ժամանակ[17]։ Մինչ պրեմիերան հայտարարվել էր, որ Radius-TWC-ն ձեռք է բերել ֆիլմի տեղայնացման բոլոր իրավունքները[18]։ 2015 թվականի մայիսի 22-ին ֆիլմը ներկայացվեց նաև Սիեթլի միջազգային կինոփառատոնի ժամանակ[19]։ Ֆիլմը՝ որպես պահանջարկի հոլովակ, թողարկվել է 2015 թվականի հուլիսի 21-ին, իսկ ազատ արտոնագրով թողարկվել է 2015 թվականի սեպտեմբերի 4-ին։
{{cite web}}
: More than one of |archivedate=
and |archive-date=
specified (օգնություն); More than one of |archiveurl=
and |archive-url=
specified (օգնություն)
{{cite web}}
: More than one of |archivedate=
and |archive-date=
specified (օգնություն); More than one of |archiveurl=
and |archive-url=
specified (օգնություն)
{{cite web}}
: More than one of |archivedate=
and |archive-date=
specified (օգնություն); More than one of |archiveurl=
and |archive-url=
specified (օգնություն)
|