Նիագարա (նկար, Չըրչ)

Նիագարա
տեսակգեղանկար
նկարիչՖրեդերիկ Էդվին Չըրչ[1]
տարի1857[1]
բարձրություն101,6 սանտիմետր
լայնություն229,9 սանտիմետր
ստեղծման երկիր ԱՄՆ
ուղղությունՀուդզոն գետի դպրոց
ժանրբնանկար
նյություղաներկ և կտավ
գտնվում էԱրվեստի ազգային պատկերասրահ[1]
հավաքածուԱրվեստի ազգային պատկերասրահ և Կորկորան արվեստի պատկերասրահ[1]
կայք
Ծանոթագրություններ
 Niagara by Frederic Edwin Church Վիքիպահեստում

«Նիագարա» (անգլ.՝ Niagara), ամերիկացի նկարիչ, ռոմանտիզմի կարկառուն ներկայացուցիչ Ֆրեդերիկ Էդվին Չըրչի (Frederic Edwin Church, 1826-1900 թվականներ) նկարներից։ Կտավը հեղինակը վրձնել է 1857 թվականին։ Յուղաներկով կտավի չափերն են 101,6 × 229,9 սմ[2]։ «Նիագարա» ստեղծագործությունն այսօր պահպանվում և ցուցադրվում է Արվեստի ազգային պատկերասրահ (Վաշինգտոն, ԱՄՆ

«Նիագարա» ստեղծագործությունում նկարի հեղինակը՝ Ֆրեդերիկ Էդվին Չըրչը պատկերել է Նիագարայի ջրվեժը Կանադայի կողմից։ Ավելի կոնկրետ հեղինակը նկարել է այսպես կոչված «Պայտ» (անգլ.՝ Horseshoe Falls) հատվածը։ Բուն ջրվեժի տեսարանը զբաղեցրել է կտավի մեծ մասը։ Նկարում չկա մարդածին ոչ մի լանդշաֆտ՝ միայն բնության գեղեցկությունն է և կախարդանքը։ Հեղինակը կարողացել է այնպես պատկերել ջրվեժը, որ ասես ջրերը շարժվում են։ Շառաչող ջրերի վրա նկատելի է ձևավորված ծիածանը[3]։

Ֆրեդերիկ Էդվին Չըրչը նկարի ուրվանկարներն առաջին անգամ արել է 1856 թվականին։ Նույն թվականի մարտ ամսին նա նկարում է «Նիագարայի ջրվեժը Գոութ կղզուց։ Ձմեռ» (Niagara from Goat Island, Winter «Այծի կղզի»)։ 1856 թվականին Չըրչը երկու անգամ այցելում է Նիագարայի ջրվեժի մոտ՝ հուլիսին ու օգոստոսի վերջին։ Երկու կողմից էլ հեղինակը դիտել է ջրվեժը։ Շատ մատիտանկարներ է կատարել այստեղ, ինչպես նաև բազմաթիվ էտյուդներ յուղաներկով։ Իր ստուդիա վերադառնալուց հետո հեղինակը սկսում է կտավի ստեղծումը։ Չըրչը կտավի վրա աշխատեց գրեթե երկու ամիս և պատրաստի աշխատանքը կոչեց «Նիագարայի ջրվեժ» (Niagara Falls)[4]:

«Նիագարա» ստեղծագործությունն առաջին անգամ ցուցադրվել է Նյու Յորքում 1857 թվականի ապրիլին[4] (ըստ այլ աղբյուրներով՝ 1857 թվականի մայիսի 1-ին[5]): Նկարի ցուցադրությունը տեղի է ունեցել «Williams, Stevens, and Williams» պատկերասրահում։ Առաջին երկու օրերը ցուցադրությունն անվճար էր և ավելի քան հազար մարդ այցելեց այստեղ[4]։

Դրանից հետո, 1857 թվականի հունիսին նկարը ցուցադրվել է Լոնդոնում, որից հետո Գլազգոյում, Մանչեստրում և Լիվերպուլում, իսկ 1858 թվականին վերադառնում է կրկին Նյու Յորք։ Այստեղ կտավը գնում է «Williams, Stevens, and Williams» պատկերասրահը 4500 ամերիկական դոլարով (2500 բուն նկարի, իսկ 2000 հեղինակային իրավունքների համար)[4]։ Այս գործարքի շնորհիվ Չըրչը դարձավ ԱՄՆ-ի ամենահարուստ նկարիչներից մեկը[6]։

Հաջորդ տարում նկարը ցուցադրվել է Բալթիմորում, Վաշինգտոնում, Ռիչմոնդում և Նոր Օրլեանում։ 1867 թվականին այն ուղարկվում է Փարիզ՝ Համաշխարհային ցուցահանդեսին։ Նկարը շրջագայում էր «Նիագարա» անվանումով[4]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 National Gallery of Art - Collection
  2. «Frederic Edwin Church, Niagara, 1857» (HTML). National Gallery of Art. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 30-ին.
  3. John Grant and Ray Jones Niagara Falls: An Intimate Portrait. — Globe Pequot, 2006. — 153 с. — ISBN 978-0-762-74025-3
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Linda Lee Revie The Niagara Companion: Explorers, Artists and Writers at the Falls. — Wilfrid Laurier University Press, 2003. — 212 с. — ISBN 978-0-889-20433-1
  5. John Grant and Ray Jones Niagara Falls: An Intimate Portrait. — Globe Pequot, 2006. — 153 с. — ISBN 978-0-762-74025-3
  6. John Grant and Ray Jones Niagara Falls: An Intimate Portrait. — Globe Pequot, 2006. — 153 с. — ISBN 978-0-762-74025-3