Նիկոլայ Նիկոլաևիչ Բենարդոս (ռուս.՝ Никола́й Никола́евич Бенардо́с, հուլիսի 26 (օգոստոսի 7), 1842, Մոստովոե, Ելիսավետգրադսկի գավառ, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն - սեպտեմբերի 8 (21), 1905[1], Ֆաստով, Vasilkovskiy Uyezd, Կիևի նահանգ, Ռուսական կայսրություն), ռուս գյուտարար։
Սովորել է Կիևի համալսարանում, Մոսկվայի՝ Պետրովսկու երկրագործական և անտառային ակադեմիայում։ 1882 թվականին մշակել է մետաղների աղեղային էլեկտրաեռակցման եղանակը։ Այս և այլ բնագավառներում (գյուղատնտեսություն, տրանսպորտ) կատարած ավելի քան 100 գյուտերի համար արտոնագրեր է ստացել Ռուսաստանում և արտասահմանում։
- Никитин В․ П․, Николай Николаевич Бенардос․ 1842–1945, в кн․։ Люди русской науки, М․, 1965․
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 389)։
|