Գյուղ | |||
---|---|---|---|
նորավան | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Արմավիրի | ||
Շրջան | Արմավիրի տարածաշրջան | ||
Գյուղ | Արմավիրի մարզ | ||
Գյուղապետ | Արթուր Միքայելյան | ||
Մակերես | 4.2 կմ² | ||
ԲԾՄ | 870 մ | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 962 մարդ (2001) | ||
Խտություն | 229 մարդ/կմ² | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Տեղաբնականուն | նորավանցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Հեռախոսային կոդ | +374 (237)[1] | ||
Փոստային ինդեքս | 0907[2] | ||
|
Նորավան , գյուղ Հայաստանի Արմավիրի մարզում, Արմավիրի տարածաշրջանում, մարզկենտրոնից գտնվում է 2 կմ հեռավորության վրա։ Նախկինում եղել է Լուկաշին ավանի մեջ՝ կազմելով վերջինիս տեղամասը։
Գյուղը տեղադրված է Միջինարաքսյան հարթավայրում, ծովի մակարդակից ունի 870 մ բարձրություն։ Կլիման չոր խիստ ցամաքային է։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -3-ից - 5 °C։ Ամառը տևական է՝ մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24 °C-ից 26 °C, իսկ առավելագույնը՝ 42 °C։ Հաճախ լինում են խորշակներ, որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300 մմ է։ Բնական լանդշաֆտները կիսանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վեր են ածվել կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի։ Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում։
Գյուղի բնակչությունը տեղափոխվել է նույն շրջանի գյուղերից։ Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների 2005 թ-ին համայնքն ունեցել է 1400 առկա բնակիչ, որից տղամարդիկ կազմում են 48%, կանայք՝ 52%։ Ըստ տարիքային կազմի բնակչությունը բաշխված է հետևյալ կերպ. մինչաշխատունակներ՝ 20%, աշխատունակներ՝ 66%, հետաշխատունակներ՝ 14%։ Գյուղն ունի 230 առկա տնտեսություն։ Ունի դպրոց, գրադարան, բուժկետ, կապի հանգույց։
Նորավանի ազգաբնակչության փոփոխությունը.[3]
Տարի | 1959 | 1970 | 1981 | 2001 | 2004 |
---|---|---|---|---|---|
Բնակիչ | 286 | 559 | 653 | 962 | 1700 |
Գյուղատնտեսական հողահանդակները ոռոգվում են Արմավիրի Մայր ջրանցքի ջրերով։ Գյուղատնտեսական հողահանդակներում մեծ բաժին ունեն վարելահողերը (168 հա), կան պտղատու և խաղողի այգիներ (28 հա)։ Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես վարելահողեր՝ կազմելով 41հա։ Զբաղվում են այգեգործությամբ, պտղաբուծությամբ, դաշտավարությամբ, բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ, անասնապահությամբ։
Համայնքի հիմնախնդիրների մեջ գլխավորը ոռոգման ջրի հարցն է և ոռոգման, խմելու ջրի ջրագծերի, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը, դպրոցաշինության հարցը։ Կարևորվում է նաև գյուղտտնտեսական մթերքների իրացումը։
|