Շիպկայի հերոսները ռուս.՝ Герои Шипки | |
---|---|
Երկիր | ![]() Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետություն |
Ժանր | դրամա |
Թվական | 1955 |
Լեզու | ռուսերեն, բուլղարերեն և թուրքերեն |
Ռեժիսոր | Սերգեյ Վասիլև |
Սցենարի հեղինակ | Arkadi Perventsev? |
Դերակատարներ | Իվան Պերեվերզև, Apostol Karamitev?, Zheni Bozhinova?, Բրունո Ֆրեյնդլիխ, Վիկտոր Ավդյուշկո, Գեորգի Յումատով, Կոնստանտին Սորոկին, Sergey Papov?, Եվգենի Սամոյլով, Voldemar Chobur?, Ալեքսանդր Սմիռնով, Edgar Garrick?, Նիկոլայ Սիմոնով, Vasiliy Yakovlevich Sofronov?, Վլադիմիր Տասկին, Ստեպան Կռիլով, Նիկոլայ Մասալիտինով և Vladimir Gajdarov? |
Օպերատոր | Միխայիլ Կիրիլով |
Երաժշտություն | Նիկոլայ Կրյուկով |
Կինոընկերություն | Լենֆիլմ |
Տևողություն | 137 րոպե |
«Շիպկայի հերոսները», (ռուս.՝ Герои Шипки), 1954 թվականին նկարահանված խորհրդաբուլղարական ֆիլմ, նվիրված 1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմին և բուլղարների թուրքական լծից ազատվելուն։
1955 թվականին Կաննի կինոփառատոնում ֆիլմը ստացել է մրցանակ՝ լավագույն ռեժիսոր անվանակարգում[1]։
XIX դարում 1870-ական թվականներին Բալկանյան թերակղզին գտնվում էր Օսմանյան կայսրության տիրապետության տակ։ 1876 թվականի ապրիլյան ապստամբության արյունալի ճնշումներից հետո ռուս առաջատար մտավորականների մոտ առաջանում է վրդովման լայն ալիք, այդ թվում նաև բանաստեղծ Գարշինի և վիրաբույժ Պիրոգովի։ Ռուսաստանում լարված իրավիճակը հանգստացնելու համար, 1877 թվականին Ցարական կայսրությունը Թուրքիային։ Մի քանի խոշոր տերությունների շահեր ունեին այս պատերազմից․Անգլիային անհրաժեշտ էր նեղուցներ, իսկ Գերմանիան և Ավստրիան սպասում էին ապագա թշնամու թուլացմանը ի դեմս Ռուսաստանի․․․
Ռուսական բանակը ձգտում էր Դանուբով անցնել Բուլղարիայի տարածք։ Ֆիլմում արտացոլվում են 1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմը՝ Շիպկայի պաշտպանությունը, Պլևնայի պաշարուման երրորդ գրոհը, Շեյնովոյի ճակատամարտը։ Նկատելի են նաև բազմաթիվ պատմական կերպարներ՝ զինվորականներ, դիվանագետներ և հասարակական գործիչներ։
Ֆիլմն իր մեջ կրում է ճակատագրական֊պատմական ֆիլմ֊էպոսի տարրեր։ Ֆիլմի գլխավոր հերոսը Գեորգի Յումատովը վերջին հարցազրույցի ժամանակ ասել է, որ ֆիլմը նկարահանվել է Բուլղարիայի այն վայրերում, որտեղ իրական պատմական իրադարձություններ են տեղի ունեցել։ Նկարահանումներին ընդգրկվել են խորհրդային և բուլղարական բանակի մի քանի հազար մարդ։
|