Շտեֆան Ուհեր

Շտեֆան Ուհեր
սլովակ.՝ Štefan Uher
Ծնվել էհուլիսի 4, 1930(1930-07-04)[1][2][3]
ԾննդավայրՊրիևիձա, Պրևիդցա[2]
Մահացել էմարտի 29, 1993(1993-03-29)[4][1] (62 տարեկան)
Մահվան վայրՍլովակիա Բրատիսլավա, Սլովակիա
ԿրթությունՊրահայի կատարողական արվեստների ակադեմիայի կինոյի և հեռուստատեսության դպրոց
Քաղաքացիություն Սլովակիա և  Չեխոսլովակիա
Գործունեության տարիներ1955—1988
Ազգությունսլովակ
Մասնագիտացումկինոռեժիսոր և սցենարիստ
Ոճ(եր)մոդեռնիզմ
Պարգևներ
IMDbID ID 0880151

Շտեֆան Ուհեր (սլովակ.՝ Štefan Uher, 4 հուլիսի, 1930, Պրիևիձա - 29 մարտի, 1993, Բրատիսլավա), սլովակ կինոռեժիսոր և սցենարիստ, Չեխոսլովակիայի Նոր ալիքի առաջին ներկայացուցիչներից մեկը[5][6]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շտեֆան Ուհերը ծնվել է 1930 թվականի հուլիսի 4-ին Պրիևիձայում։ Սովորել է Փարիզի FAMU կինոդպրոցում, որն ավարտել է 1955 թվականին[7]։ Դրանից հետո աշխատել է Բրատիսլավայի վավերագրական ֆիլմերի կինոստուդիայում։ 1960 թվականին սկսել է նկարահանել գեղարվեստական ֆիլմեր, որոնց վրա աշխատելիս էլ ծանոթացել է սցենարիստ Ալֆոնս Բեդնարի ու օպերատոր Ստանիսլավ Զոմոլանյիի հետ։ Նրանք երեքով շարունակել են համագործակցել հետագա տարիներին[6]։

1963 թվականին Շտեֆան Ուհերը նկարահանում է «Արևը ցանցում» (սլովակ.՝ «Slnko v sieti») ֆիլմը, որով սկիզբ է առնում «Նոր ալիք» Չեխոսլովակիայի կինոարվեստում։ Մարտին Գոլիի «Ագռավների ուղին» (1962) և Պետեր Սոլանի «Բռնցքամարտիկն ու մահը» (1963) ֆիլմերի հետ միասին «Արևը ցանցում» ֆիլմը Սլովակիայի կինեմատոգրաֆը բարձրացնում է եվրոպականի կինոյի մակարդակի և որոշակի ներդրում ունենում չեխական կինոյի զարգացման գործում[5]։

1964 թվականին թողարկվում է «Օրգան» ֆիլմը, որ պատմում է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Սլովակիայում հայտնված լեհ փախստականների մասին։ «Ոսկե առագաստ» փառատոնում ֆիլմն արժանացել է ժյուրիի հատուկ մրցանակի[8]։ 1966 թվականին Դոմինիկ Տատարկայի վեպի հիման վրա Շտեֆան Ուհերը գրում է սցենար և նկարահանում «Հրաշագործ կույսը» ֆիլմը, որն ունի սյուրռեալիստական սյուժե[9]։ 1980-ական թվականներին Շտեֆան Ուհերը համագործակցել է հեռուստատեսության հետ և նկարահանել «Իմ սևաթույր ձին» (սլովակ.՝ Moje kone vrané) չորս սերիանոց ֆիլմը։ Կինեմատոգրաֆիայի բնագավառում Շտեֆան Ուհերի աշխատանքը լի էր ստեղծագործական որոնումներով ու գրաքննության դեմ պայքարով։ Իր աշխատանքի արդյունքները նա ամփոփել է 1988 թվականին նկարահանված ամփոփել է «Թանգարանի վերահսկիչը» ֆիլմում (1988)[9], որը դարձել է նրա վերջին ֆիլմը[6]։

Շտեֆան Ուհերը մահացել է 1993 թվականի մարտի 29-ին Բրատիսլավայում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.)LZMK, 1999. — 9272 p.
  2. 2,0 2,1 Evidence zájmových osob StB
  3. Կերպարվեստի արխիվ — 2003.
  4. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  5. 5,0 5,1 Лондак, Мирослав; Лондакова, Елена Шестидесятые годы XX века в Словакии // Восточноевропейские исследования. — Институт славяноведения РАН, 2007. — В. 6. — С. 27.
  6. 6,0 6,1 6,2 «Štefan Uher». Osobnosti.sk.
  7. Киноведческие записки. 2008. С. 218.
  8. Искусство кино. 1995. № 9. С. 157.
  9. 9,0 9,1 Авангард в культуре XX века: 1900-1930 гг / Гирин, Юрий.. — ИМЛИ РАН, 2010. — С. 275. — 598 с.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]