Ուիլյամ Սարտեյն | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 21, 1843[1][2][3][…] |
Ծննդավայր | Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ[1][4] |
Մահացել է | հոկտեմբերի 25, 1924[1][2][3][…] (80 տարեկան) |
Մահվան վայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[1] կամ Նյու Յորքի համալսարանի բժշկական ֆակուլտետ, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Central High School? |
Երկեր | Portrait of Nubian chief? |
Մասնագիտություն | նկարիչ և օֆորտանկարիչ |
Ծնողներ | հայր՝ John Sartain? |
William Sartain Վիքիպահեստում |
Ուիլյամ Սարտեյն (անգլ.՝ William Sartain,, նոյեմբերի 21, 1843[1][2][3][…], Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ[1][4] - հոկտեմբերի 25, 1924[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[1] և Նյու Յորքի համալսարանի բժշկական ֆակուլտետ, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]), ամերիկացի նկարիչ։
Սարտեյնը ծնվել է 1843 թվականի նոյեմբերի 21-ին Ֆիլադելֆիայում։ Նրա հայրը Ջոն Սարտեյն է։ Նրա քույրը ՝ Էմիլի Սարտեյնն է, ով նույնպես նկարիչ է, եղել է Ֆիլադելֆիայի կանանց դիզայնի դպրոցի տնօրեն[5]
Նա նկարիչներ Թոմաս Իկինսի և Չարլզ Լյուիս Ֆուսելի հետ հաճախել է կենտրոնական ավագ դպրոց (Ֆիլադելֆիա) և Փենսիլվանիայի գեղարվեստի ակադեմիա[6]։ Իկինսը և Սարտեյնը միասին 1868 թվականին ճանապարհորդել են։ Սարտեյնը ապրել է Փարիզում մինչև 1875 թվականը հետո վերադարձել Ֆիլադելֆիա ապա տեղափոխվել Նյու Յորք։
Սարտեյնը մահացել է 1924 թվականի հոկտեմբերի 25-ին Նյու Յորքի համալսարանական հիվանդանոցում։
Նրա աշխատանքները գտնվում են Փենսիլվանիայի գեղարվեստի ակադեմիայում, Ֆիլադելֆիայի արվեստի թանգարանում, Բրուքլինի թանգարանում, ԱՄՆ Կապիտոլիումում և Ամերիկյան արվեստի ազգային թանգարանում[7]։
Սարտեյն, Ուիլյամ (1905)։ Նկարների ցուցահանդես. Նյու Յորք. MacBeth պատկերասրահ։