Չարլզ Բարբեր | |
---|---|
Ծնվել է | 1845[1][2][3][…] |
Ծննդավայր | Great Yarmouth, Նորֆոլկ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Վախճանվել է | 1894[1][2][3][…] |
Մահվան վայր | Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Քաղաքացիություն | Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Մասնագիտություն | նկարիչ և նկարազարդող |
Charles Burton Barber Վիքիպահեստում |
Չարլզ Բարբեր (անգլ.՝ Charles Burton Barber, 1845[1][2][3][…], Great Yarmouth, Նորֆոլկ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - 1894[1][2][3][…], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն), անգլիացի նկարիչ, անիմալիստ, հայտնի է նաև երեխաներին իր նկարներում նկարելով։
Չարլզ Բերտոնը ծնվել է 1845 թվականին Գրետ-Յարմուտ քաղաքում, Նորֆոլկ կոմսությունում։ Եղել է Չարլզ և Էլիզաբետ Բարբերնրի ավագ որդին, երկու եղբայր ուներ` Ֆրենկը և Արթուրը։ 1861 թվականից նրա ընտանիքը ապրում էր Բերկշիրի կոմսությունում։ Հայտնի է որ նրա հայրը աշխատել է որպես դեկորատոր։
Նկարչական ընդունակություններ ունենալով Չարլզ Բարտոնը սովորել է Լոնդոնի նկարչության թագավորական ակադեմիայում։ 1864 թվականին նրա նկարներից մեկը ստացել է ակադեմիայի արծաթե մեդալ։
1875 թվականի ապրիլի 8-ին երիտասարդ նկարիչը ամուսնացել է Լոնդոնում Մարգարետ Ուիլյամսի հետ, այդ ժամանակվա ճարտարապետ Ուիլյամսի երկու մահացած աղջիկները։ Նրանց ընտանիքում կան երկու աղջիկներ։
Նկարիչը Անգլիայում դեռ ողջ եղած ժամանակ խոստովանություն է ստացել, դառնալով նկարչական թագավորական ակադեմիայի հարգարժան անդամ։ Նա իր ստեղծագործության հիմնական թեման ընտրել է անիմալիստական ժանրը և կենցաղային նկարները կենդանիների հետ։ Նա հաջողություն է ունեցել կենդանիների նկարներում, որոնց մեջ էին ձիերը և շները, երբեմն էլ թռչունները։ Կենդանիներին, հատկապես շներին, նկարիչը օժտում էր մարդկային էմոցիաներով։ Նրա «Տուր խաղամ», «Անձնական փաստաբանը» և այլ նկարների անվանումները նույնպես ընդգծում են դա։
Շատ սիրելի և սենտեմենտալ իր կտավի վրա Բարտոնը պատկերել է երեխաներին։ Այդ լավ և դաստիարակված երեխաները հարուստ ընտանիքնրից ցուցադրված է հարուստ ինտերերերում։ Նրանց կարծես չէր դիպչում աղքատությունը, ոչ ապագայում անվստահություն կամ էլ ծանր աշխատանք, ինչպես հազրավոր անգլիացի երեխաներ արդյունաբերական հեղափոխության ժամանակ։ Դա նշում էին նույնիսկ անգլիացիները։ Քննադատին նկարիչը պատասխանել է, որ իր ստեղծագործությունները նվիրել է կենդանիներին և երեխաներին։
Չարլզ Բարբերի պատվիրատուները եղել են ինքնուրույն անգլիական ընտանիքներ։ 1890-ական թվականների սկզբներին նրա ստեղծագործություններին ուշադրություն է դարձնում Վիկտորիա թագուհին։ Նկարչի արհեստը նրան իրավունք է տվել նկարել թագավորական ընտանիքի երեխաներին և թոռներին իրենց կենդանիների հետ։
Իր ժամանակ նկարիչը ցուցադրվել է յուղանկարչության թագավորական ինստիտուտում (Royal Institute of Oil Painters), Ուլկերի նկարով, Մանչեստրի նկարով։ Նրա նկարների մեծ մասը պահվում է Լիդեր Լեվերի նկարծական հավաքածուում Պորտ-Սանլայթում (Port Sunlight):
Նկարիչը մահացել է 1894 թվականին 49 տարեկան հասակում Լոնդոնում։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չարլզ Բարբեր» հոդվածին։ |
|