Չարլզ Գեյլ անգլ.՝ Charles Gayle | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 28, 1939 |
Ծննդավայր | Բուֆֆալո, Նյու Յորք, ԱՄՆ[1] |
Մահացել է | սեպտեմբերի 7, 2023[2] (84 տարեկան) |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | կլառնետահար, դաշնակահար, սաքսոֆոնահար, մանկավարժ և ջազ երաժիշտ |
Անդամություն | Sirone Bang Ensemble? |
Charles Gayle Վիքիպահեստում |
Չարլզ Գեյլ (անգլ.՝ Charles Gayle, փետրվարի 28, 1939, Բուֆֆալո, Նյու Յորք, ԱՄՆ[1] - սեպտեմբերի 7, 2023[2]), ամերիկացի երաժիշտ, ջազ սաքսոֆոնահար, դաշնակաար, բաս-կլառնետահար։
Չարլզ Գեյլը ծնվել է 1939 թվականի փետրվարի 28-ին, Նյու Յորք նահանգի Բուֆֆալո քաղաքում։ Նրա կենսագրական տվյալներից շատ քիչ տեղեկություններ են հայտնի, քանի որ նա չի ցանկացել խոսել իր մասին և տալ արցազրույցներ։ Նախքան Նյու Յորք տեղափոխվելը նա երաժշտություն է դասավանդել Բուֆալոյի համալսարանում։
Գեյլը մոտ քսան տարի տուն չի ունեցել, նա սաքսոֆոն է նվագել Նյու Յորքի փողոցներում և մետրոյի հարթակներում։
1988 թվականին նա համբավ է ձեռք բերել՝ ձայնագրվրվելով շվեդական «Silkheart Records» լեյբլի կողմից թողարկված ալբոմներում։ Նրա երաժշտությունը ոճը հոգևոր է՝ ոգեշնչված Հին և Նոր Կտակարաններից։ Նա ելույթ է ունեցել և ձայնագրվել Սեսիլ Թեյլորի, Ուիլյամ Փարքերի և Ռաշիդ Ալիի հետ։
2001 թվականին Գեյլը ձայնագրեց «Jazz Solo Piano» ալբոմը։ 1985 թվականին նա նկարահանվել է 1985 թվականին նկարահանվել է «Rising Tones Cross» ջազ վավերագրական ֆիլմում, որի ռեժիսորն է Էբբա Յանը։
Չարլզ Գեյլը մահացել է 2023 թվականի սեպտեմբերի 7-ին 84 տարեկան հասակում[3]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չարլզ Գեյլ» հոդվածին։ |
|