Պավել Շանդրուկ | |
---|---|
![]() | |
փետրվարի 28, 1889[1][2] - փետրվարի 15, 1979[1][2] (89 տարեկան) | |
Ծննդավայր | Բարսուկի, Լանովցիի շրջան, Տերնոպոլի մարզ, ԽՍՀՄ |
Մահվան վայր | Թրենթոն, ԱՄՆ |
Գերեզման | Սուրբ Էնդրյուի գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ![]() |
Զորատեսակ | հետևազոր և Ուկրաինայի Ժողովրդական Հանրապետության բանակ |
Կոչում | general-khorunzhy?, փոխգնդապետ[3] և գեներալ[4] |
Զորամաս | 14th Waffen Grenadier Division of the SS (1st Ukrainian)? և Ուկրաինայի ազգային բանակ |
Մարտեր/ պատերազմներ | Առաջին համաշխարհային պատերազմ և Երկրորդ համաշխարհային պատերազմ |
Կրթություն | Ալեքսեևյան ռազմական ուսումնարան և Q56222647? |
Պարգևներ |
Պավել Ֆեոֆանովիչ Շանդրուկ (ուկրաիներեն՝ Павло Шандрук, լեհ.՝ Pawło Szandruk, փետրվարի 28, 1889[1][2], Բարսուկի, Լանովցիի շրջան, Տերնոպոլի մարզ, ԽՍՀՄ - փետրվարի 15, 1979[1][2], Թրենթոն, ԱՄՆ), Ուկրաինայի Ժողովրդական Հանրապետության ռազմական գործիչ, ՈւԺՀԲ-ի բանակի կորնետ գեներալ–խորունժի (1920), Ուկրաինայի ազգային բանակի հրամանատար Վերմախտի կազմում (1945)։
Պավել Շանդրուկը ծնվել է Պոդոլիայում, գյուղական ուղղափառ քահանայի ընտանիքում։ Սովորել է հոգևոր ճեմարանի նախապատրաստական դասարաններում։ Ավարտել է Օստրոգի արական դասական գիմնազիան և Նեժինի իշխան Բեզբորոդկոյի պատմա-բանասիրական ինստիտուտի երեք կուրսերը[5]։
Առաջին համաշխարհային պատերազմի մասնակից է, 1915 թվականին զորակոչվել է զինվորական ծառայության, 1915 թվականի սեպտեմբերի 1-ին ընդունվել է Ալեքսեևյան ռազմական ուսումնարան (Մոսկվա)՝ որպես յունկեր 1-ին կարգի կամավորի իրավունքներով։ Ուսումնարանի արագացված քառամսյա դասընթացը հաջողությամբ ավարտելուց հետո որպես պրապորշչիկ զորակոչվել է բանակի հետևակ[6]։ Ծառայել է որպես կրտսեր սպա 232-րդ պահեստային հետևակային գնդում (Տվեր)։ 1916 թվականի սեպտեմբերի 29-ի բարձրագույն հրամանով ստացել է պրապորշչիկի կոչում (1915 թվականի սեպտեմբերի 1-ից ավագությամբ)։ Նշանակվել է 3-րդ գումարտակի հրամանատարի ժամանակավոր պաշտոնակատար։ 10/03/1917 թվականի բարձրագույն հրամանով Մինսկի ռազմական օկրուգի շտաբի պահեստազորում գտնվող պոդպորուչիկ Պավել Շանդրուկը, տեղափոխվել է 70-րդ Ռյաժսկի հետևակային գունդ (18-րդ հետևակային դիվիզիա), որի կազմում մասնակցել է ռազմական գործողությունների Հյուսիսային ճակատում Դվինսկայի շրջանում։ Գտնվել է գնդի տնտեսական մասի պետի ենթակայության ներքո։ 1917 թվականի օգոստոսին գործուղվել է Տոմսկի և Տվերի մարզներ՝ գնդի համար սնունդ գնելու[7]։ Գործուղումից վերադարձել է Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո։
1917 թվականի նոյեմբերին եղել է պոդպորուչիկ[8] (ըստ Յարոսլավ Տինչենկոյի[5], 1917 թվականին Պավել Շանդրուկն ունեցել է շտաբս կապիտանի կոչում և սրերով և ժապավենով պարգևատրվել է բոլոր շքանշաններով մինչև Սուրբ Վլադիմիր սրերով և ժապավենով, ինչը չի հաստատվում արխիվային փաստաթղթերով)։ 1918 թվականի փետրվարին զորացրվել է[9]։
1918-1920 թվականներին ծառայել է ուկրաինական բանակում[5]։ 1918 թվականի փետրվարին կամավոր գնացել է Կենտրոնական ռադայի զորքերի Զապորոժիայի ջոկատ։ 1918 թվականի ապրիլից օգոստոս ծառայել է որպես պորուչիկ Ուկրաինական պետության զինված ուժերի Զապորոժիեի առանձին դիվիզիայի զրահագնացքների դիվիզիոնում։ 1918 թվականի սեպտեմբերից մինչև 1919 թվականի ապրիլը ծառայել է Խարկովում՝ զինվորական հրամանատարության պարետատանը։
1919 թվականի մայիսից եղել է հակաբոլշևիկյան ռազմաճակատում, ՈւԺԲ-ի գործող բանակի կազմում։ Մարտնչել է Գուսյատին, Կրեմենեց, Պոչաև, Տերնոպոլ քաղաքների շրջանում, 1919 թվականի մայիսին եղել է գումարտակի հրամանատար, 1919 թվականի հունիս-հուլիսին՝ 9-րդ հետևակային գնդի հրամանատար, 1919 թվականի օգոստոսից՝ 1-ին Ռեկրուտական գնդի հրամանատար[5]։ 1919 թվականի նոյեմբերին, ուկրաինական բանակի ջախջախումից հետո, լեհերի կողմից ներկալվել է։ Սովետա-լեհական պատերազմի մասնակից է եղել լեհերի կողմից ՈՒԺՀ բանակում (2-րդ կազմավորում)։
1920 թվականի ապրիլից եղել է միացյալ ջոկատի, ապա՝ 2-րդ հրաձգային դիվիզիայի 4-րդ բրիգադի հրամանատար (վերանվանվել է 3-րդ երկաթե հրաձգային դիվիզիայի 7-րդ բրիգադ)։ 25.07.1920 թվականից՝ ՈՒԺՀ -ի բանակի գնդապետ էր[5]։ 1920 թվականի վերջին եղել է ՈՒԺՀ -ի բանակի կորնետ գեներալ-խորունժ։ Իր զորքերի մնացորդների հետ նա նահանջել է Լեհաստանի տարածք և նորից ներկալվել այնտեղ։
1921 թվականից եղել է վտարանդիության մեջ Լեհաստանում։ Եղել է ԽՍՀՄ-ում անկախությունից զրկված ժողովուրդների ազատագրման «Պրոմեթևս» շարժման ակտիվ մասնակից։ Խմբագրել է Լեհաստանում ուկրաինացի էմիգրանտների համար հրատարակվող «Տաբոր» ամսագիրը։ 1927 թվականի մարտից եղել է վտարանդիության մեջ գտնվող ՈւԺՀ Պաշտպանության նախարարության գլխավոր շտաբի կազմակերպչական վարչության պետ, 1927 թվականի օգոստոսից մինչև 1936 թվականի մայիսը՝ վտարանդիության մեջ գտնվող ՈւԺՀ բանակի գլխավոր շտաբի պետ։ 1929 թվականին ավարտել է Ռազմական ռադիոտեխնիկական ինստիտուտը (Վարշավայում), 1938 թվականին՝ Լեհաստանի բարձրագույն ռազմական դպրոցը (Վարշավայում)։ Պայմանագրային ծառայության է անցել լեհական բանակում, եղել է մայոր (1936, մայիս), 1938 թվականի օգոստոսից՝ փոխգնդապետ։ Ծառայել է լեհական բանակի 18-րդ հետևակային գնդում (Սկիերնևիցում)։
1939 թվականի մարտական գործողությունների ժամանակ եղել է գերմանական զորքերի դեմ - Լեհական բանակի 29-րդ համախմբված բրիգադի հրամանատար։ 1939 թվականի սեպտեմբերի 23-ին վիրավորվել է և գերեվարվել գերմանացիների կողմից։ Ազատ է արձակվել 1940 թվականի հունվարին։ 1940-1941 թվականներին աշխատել է գերմանական ռազմական շտաբում որպես թարգմանիչ, այնուհետև՝ Սկյերնևիցեի քաղաքային կինոթատրոնի տնօրեն (Նացիստական Գերմանիայի գլխավոր նահանգապետություն)։
1945 թվականի մարտ-մայիսին եղել է Վայմարում ստեղծված Ուկրաինայի ազգային կոմիտեի նախագահը։ 1945 թվականի մարտի 15-ին նշանակվել է Ուկրաինական ազգային բանակի (Українська Національна Армія) հրամանատար, որը ձևավորվել է Վերմախտի Գերագույն հրամանատարության կողմից 14-րդ ՍՍ «Գալիչինա» դիվիզիայի (ՈՒԱԲ-ում՝ 1-ին ուկրաինական դիվիզիա) և «Ազատ Ուկրաինա» (Протипанцерна бригада «Вільна Україна» ) հակատանկային բրիգադի (ՈւԱԲ-ում՝ ուկրաինական 2-րդ դիվիզիայի կորիզ) հիման վրա։
1945 թվականի մայիսի 8-9-ը գեներալ-լեյտենանտ Շանդրուկը Արևելյան ռազմաճակատից (Ավստրիայում) դուրս է բերել ՈւԱԲ-ի 1-ին ուկրաինական դիվիզիան և այն հանձնել ամերիկացիներին ու բրիտանացիներին[10]։
1946 թվականից բնակվել է Արևմտյան Գերմանիայում, 1949 թվականին արտագաղթել է ԱՄՆ։
Ռազմական պատմության վերաբերյալ մի շարք աշխատությունների հեղինակ է, տարագրության մեջ գտնվող ՈւԱՀ-ի բանակի գեներալ-գնդապետ (1960-ական թվականներ)։
Մահացել է 1979 թվականին, Նյու Ջերսի նահանգի Թրենթոն քաղաքում։ Թաղված է ուղղափառ գերեզմանատանը Սաութ Բաունդ Բրուկում (Սոմերսեթի օկրուգ)։
1965 թվականին գեներալ Վլադիսլավ Անդերսի կողմից, ով նրան ճանաչել է 1939 թվականի մարտական գործողություններից, պարգևատրվել է լեհական Virtuti Militari 5-րդ աստիճանի մարտական արիության շքանշանով 1939 թվականի մարտական գործողությունների ժամանակ ցուցաբերած հերոսության համար[11]։ Պարգևատրվել է նաև ՈՒԺՀ-ի տարբեր շքանշաններով՝ Սիմոն Պետլյուրայի խաչով և ՈՒԺՀ-ի Մարտական խաչով։
Պավել Շանդրուկին նվիրված հուշատախտակներ են տեղադրվել՝
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պավել Շանդրուկ» հոդվածին։ |
|