«Պատմություն երկու կատուների մասին» (անգլ.՝ A Tale of Two Kitties), ամերիկյան մուլտֆիլմ «Merrie Melodies» շարքից։ Նկարահանվել է 1942 թվականին, և դեղձանիկ Թվիթիի առաջին հայտնվելն է էկրանին։ Ֆիլմը ԱՄՆ֊ում հանրության սեփականություն է[1]։
Թափառական կատուները՝ Բեբբիթը և Կոտստելլոն, որոշում են ուտել Թվիթի թռչնակին, որի բույնը գտնվում է ծառի վրա։ Թռչնակին հասնելու համար նրանք փորձում էին օգտագործել սանդուղք, զսպանակ, ռումբ, հսկայական պարսատիկ, բայց բոլոր դեպքերում անհաջողության էին մատնվում[2]։
Այս մուլտֆիլմում առաջին անգամ հանդես է եկել փոքրիկ թռչնակը՝ Թվիթին։ Ընդ որում, այստեղ նա դեռևս անուն չուներ, և նկարահանող խումբը նրան անվանում էր Օրսոն։ Թվիթին ուներ բաց վարդագույն մաշկ, մորթի չուներ։ Քանի որ այդպես նա կարծես թե մերկ լիներ, հաջորդ մուլտֆիլմերում թռչունը ստացավ դեղին խավ[3]։ Բացի այդ, այստեղ հանդիսատեսն առաջին անգամ է միասին տեսնում Բեբբիթին և Կոտստելլոյին՝ որպես Էբոթ և Լոստելլո կատակերգուների նմանակում։
2007 թվականին մուլտֆիլմը թողարկվել է DVD-ով՝ «Looney Tunes-ի ոսկե հավաքածու․ 5-րդ թողարկում»։
«Ով է դավել Ռոջեր ճագարին» ֆիլմում (1988) այսպիսի մի տեսարան կա․ Թվիթին շինության սայրաձողից հարվածում է Էդի Վալիանտին, և նա ընկնում է։ Կենարը մեկ առ մեկ ծալում է մատները և ասում «This Little Piggy»։ Դա «Պատմություն երկու քաղաքների մասին» վեպի համանման տեսարանի նմանակումն է։
Այն տեսարանում, որտեղ Բեբբիթը և Կոտստելլոն փորձում են սանդուղքի միջոցով բռնել Թվիթիին, Կոտստելլոն, դիմելով հանդիսատեսին, բրուքլինյան շեշտադրությամբ ասում է՝ «If da Hays Office would only let me… I’d give him 'da boid' all right» (մոտավոր թարգմանությունը՝ «Եթե միայն Կոդեքս Հեիսան ինձ թույլ տար․․․ ես թռչնակին կտայի նրան»)։ Այս հատվածը ջնջվել է «The WB Television Network»-ով «Bugs N Daffy» մուլտշոուի կազմում մուլտֆիլմի ցուցադրության ժամանակ, քանի որ «boid» բառը համարվում է անպարկեշտ ժեստի մեղմ տարբերակը[4]։