Քաղաք | ||
---|---|---|
Պաքդեշտ | ||
պարս.՝ پاكدشت | ||
Երկիր | Իրան | |
Օսթան | Թեհրան | |
Շահրեստան | Պաքդեշտ | |
Համայնք | Central District? | |
ԲԾՄ | 1030 մետր | |
Բնակչություն | 236 319 մարդ (2016)[1] | |
| ||
Պաքդեշտ (պարս.՝ پاكدشت), քաղաք Իրանի կենտրոնական մասում` Թեհրան օսթանում, Թեհրան քաղաքից դեպի արևմուտք։ Հանդիսանում է համանուն շահրեստանի վարչական կենտրոնը։ Բնակչությունը վերջին մարդահամարի տվյալներով կազմում է 236 319 մարդ (2016)[1]։
Քաղաքը գտնվում է Թեհրան օսթանի կենտրոնական մասում, Թեհրան քաղաքից մոտ 22 կմ հարավ-արևելք` մայրաքաղաքը Սեմնանի հետ կապող համար 44 ավտոմայրուղու վրա։
Քաղաքի բնակչությունը 2016 թվականի մարդահամարի տվյալներով կազմում էր 236 319 մարդ, որոնք կազմում էին 70 220 տնտեսություն[2]։ Բնակչությամբ Թեհրան օսթանի յոթերորդ ամենախոշոր քաղաքն է` Թեհրանից, Իսլամշեհրից, Շահրիարից, Ղոդսից, Մալարդից և Գոլեսթանից հետո[3]։ Քաղաքի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում բերված է աղյուսակում ստորև.
Տարի | 1991 | 1996 | 2006 | 2011 | 2016 |
---|---|---|---|---|---|
Բնակիչ | 33 273[4] | 49 220[4] | 126 281[5] | 206 490[6] | 236 319[2] |
Պաքդեշտի տեղում հնում եղել են մի քանի գյուղական բնակավայրեր, որոնք գտնվել են Ռեյ անապատում։ Մոտ 1300-1250 թթ. մ.թ.ա ժամանակակից Պաքդեշտի տարածքում զարգացել է կերամիկայի մշակույթը։ 7-րդ դարում n. ե. շրջանը գրավել են արաբները։ 8-րդ դ. կային մի քանի շատ մեծ ու կարևոր գյուղեր՝ յուրաքանչյուրը 10 հազարից ավելի բնակչությամբ։ Փահլավիների դինաստիայի օրոք Ռեզա շահը գրավել է նաև մի քանի գյուղ և դրանք հանձնել իր ժառանգին։ Իսլամական հեղափոխությունից հետո՝ 1998 թվականին, պաշտոնապես ստեղծվեց Շահրեստան Պաքդեշտը։ Ներկայումս քաղաքում ապրում են բազմաթիվ ժողովուրդներ, օրինակ՝ ադրբեջանցիներ, քրդեր, լուրեր, պարսիկներ, յուրաքանչյուր ժողովուրդ ունի իր սովորույթները, սակայն նրանց միջև կա մշակութային միասնություն[7]։ Քաղաքում և նրա շրջակայքում կան բազմաթիվ տեսարժան վայրեր, օրինակ՝ Իմամզադե Փանջալիի դամբարանը, Իմամզադե Աուլիայի դամբարանը, Իմամզադե «Չեխել-Դոհթար» (բառացի՝ քառասուն դուստր) դամբարանը և մի քանի այլ դամբարաններ, հնագույն սառցե մառան։ Բիր-Դագլան, կամուրջ տեղական գետի վրա, որը կառուցվել է Քաջարների տակ և գրանցված է որպես Իրանի ազգային ժառանգություն[8]։