Պինո Դե Վիտտորիո | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | Giuseppe De Vittorio (Pino De Vittorio) |
Ծնվել է | դեկտեմբերի 24, 1954 (70 տարեկան) Լեպորանո, Տարանտո, Իտալիա |
Երկիր | Իտալիա |
Ժանրեր | Օպերա (Բարոկկո ոճում), ժամանակակից օպերա, կամերային երաժշտություն |
Մասնագիտություն | Օպերային երգիչ, դերասան |
Երգչաձայն | տենոր |
Գործիքներ | վոկալ |
Լեյբլ | Eloquentia, L'Empreinte Digitale, Glossa Records, Symphonia |
Pino De Vittorio Վիքիպահեստում |
Ջուզեպպե Դե Վիտտորիո (բեմական անուն՝ Պինո Դե Վիտտորիո), (իտալ.՝ Giuseppe De Vittorio, Pino De Vittorio, դեկտեմբերի 24, 1954, Լեպորանո, Տարանտո, Ապուլիա, Իտալիա), իտալացի երգիչ, դրամատիկ դերասան։
Պինո Դե Վիտտորիոն ծնվել է Լեպորանոյում, Տարանտո գավառում[1]։ Նա հայտնի է դարձել որպես թատրոնի դերասան (այնուհետև՝ որպես երգիչ), որը վերակենդանացրեց Հարավային Իտալիայի կոմիկական թատրոնի ավանդույթները։ Նրա կարիերայի վրա մեծ ազդեցություն է ունեցել իտալացի ռեժիսոր, կոմպոզիտոր և երաժշտական քննադատ Ռոբերտո դե Սիմոնան[2]։ Պինոն նրա ներկայացնումների մեծամասնությունում խաղացել է գլխավոր դերեր, նրանց վերջին համատեղ աշխատանքը՝ «Gatta Cenerentola», հաջողությամբ ցուցադրվեց Նյու Յորքի փառատոններում և Հարավային Ամերիկայի քաղաքներում։
Պինո Դե Վիտտորիոյի դեբյուտը տեղի է ունեցել Նեապոլում, Սան Կառլոյի բեմում, Լուիջի և Ռիչի Ֆեդերիկո եղբայրների «Crispino e la Comare» երաժշտական կատակերգությունում[3]։
Պինո Դե Վիտտորիոն մասնակցել է շատ միջազգային երաժշտական և թատրոնի փառատոների, բարոկկո ոճի և ժամանակակից օպերայի բեմադրությունների։ Լոնդոնում, արքայական ընտանիքի ներկայությամբ նա կատարեց Ամուրի դերը կոմպոզիտոր Մարկո Դզեբոնի դա Գալյանոյի «Դաֆնա» օպերայում։ Վիտորիոն «Cappella della Pieta de' Turchini» անսամբլի (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Անտոնիո Բլորիո) միջազգային հյուրախաղերի մշտական մասնակից է։ Երկու անգամ ելույթ է ունեցել Սանկտ Պետերբուրգի «Earlymusic» փառատոնի համերգներում 2011 (կատարել է հին իտալական ազգային երգեր) և 2014 թվականներին (կատարել է բարոկկո ոճի օպերային երգեր)։
Նա հանդես է գալիս նաև «Le Poème Harmonique» և «L`Arpeggiata» հայտնի անսամբլների հետ։ Մասնակցում է «Զինվորի պատմություն», «Իգոր Ստրավինսկի», «Օրփեոս», «Կլաուդիո Մոնտեվերդի» և այլ օպերաների բեմադրություններին։