Պիտեր Բիգլ անգլ.՝ Peter S. Beagle | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 20, 1939[1][2][3][…] (85 տարեկան) |
Ծննդավայր | Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Մասնագիտություն | գրող, սցենարիստ և վիպասան |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Փիթսբուրգի համալսարան (1959) և Բրոնքսի գիտությունների ավագ դպրոց |
Ուշագրավ աշխատանքներ | The Last Unicorn? |
Պարգևներ | |
Կայք | peterbeagle.com/index2.shtml |
Peter S. Beagle Վիքիպահեստում |
Պիտեր Բիգլ (անգլ.՝ Peter S. Beagle, ապրիլի 20, 1939[1][2][3][…], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի գրող, որը հայտնի է իր «Վերջին Միաեղջյուրը» վեպով[5]։ Հայտնի է նաև որպես 1978 թվականին նկարահանված «Մատանիների տիրակալը» մուլտֆիլմերի սցենարիստ։
Բիգլի մայրը հրեական ընտանիքից է, որոնք 1912 թվականին Բորիսոգլեբսկ քաղաքից տեղափոխվել են ԱՄՆ։ Բիգլը Նյու Յորքում ավարտել է Բրոնքսի գիտական ավագ դպրոցը 1955 թվականին։ Իր առաջին ստեղծագործությունը գրել է 19 տարեկանում։ Բիգլի մորեղբայրներն են նկարիչներ Աիզեկ, Ռաֆայել և Մոզես Սոյերները[6]։
Բիգլը մեծացել է Նյու Յորքում և արդեն դպրոցական հասակում հաղթել է բանաստեղծական մրցույթում։ Ավարտել է Պիտսբուրգի համալսարանը՝ «գրական գործունեություն» մասնագիտացմամբ։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պիտեր Բիգլ» հոդվածին։ |
|