Ջեյմս Ջոյսի աշտարակ (անգլ.՝ James Joyce Tower), թանգարան, տեսարժան վայր՝ կապված Ջեյմս Ջոյսի կյանքին ու ստեղծագործությանը։ Գտնվում է Դուբլինից 13 մղոն հարավ։ Ջոյսը 1904 թվականին այստեղ անցկացրել է վեց գիշեր (սեպտեմբերի 9-14)[1]։ Այցելությունը բաց է[2]։
Աշտարակը կառուցվել է 1804 թվականին Նապոլեոնի զորքերի հնարավոր ներխուժումից պաշտպանվելու համար։ 1904 թվականին կառույցը տրվել է վարձակալությամբ. առաջին բնակիչը դարձել է բանաստեղծ Օլիվեր Գոգարտին, որն իր մոտ հյուրընկալվելու է հրավիրել Ջեյմս Ջոյսին։ Հավանական այցելությունից առաջ Ջոյսը փչացնում է հարաբերությոնները աշտարակի տիրոջ հետ՝ նրա մասին վիրավորական արտահայտություններ անելով իր պոեմներից մեկում։ Օլիվերը չի հետաձգում հրավերը, բայց շաբաթվա ընթացքում դրությունը բավական լարվում է. մի գիշեր նա ատրճանակից կրակում է Ջոյսի վրա։ Գնդակը անցնում է գրողի գլխի վրայով, Ջոյսը ստիպված փախչում է։
Ներկայումս աշտարակի երկու հարկերում ներկայացված է Ջեյմս Ջոյսին նվիրված ցուցադրություն։ Գրողի «Ուլիս» վեպի առաջին գլխի գործողությունները կատարվում են հենց այս աշտարակում։ Սենյակներից մեկը ստեղծվել է այն նույն տեսքով, ինչպես պատկերված էր վեպում։ Թանգարանի հավաքածուում պահվում են նամակներ, լուսանկարներ, գրողի անձնական իրեր և նրա ստեղծագործությունների հազվագյուտ հրատարակություններ։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեյմս Ջոյսի աշտարակ» հոդվածին։ |