Ջեյ Շեթի Jay Shetty | |
---|---|
Ծնվել է | 1987[1] |
Ծննդավայր | Լոնդոն, Անգլիա |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Կրոն | հինդուիզմ[2] |
Կրթություն | Եղիսաբեթ թագուհու դպրոց (Բարնեթ) և Բեյես բիզնես դպրոց |
Մասնագիտություն | վանական, ինֆլյուենսեր, Կյանքի ռեպետիտոր,մարզիչ, հոգևոր ուսուցիչ, հռետոր և lifestyle guru |
Ամուսին | Ռադհի Դևլուկիա-Շեթի[3] |
Կայք | jayshetty.me |
Jay Shetty Վիքիպահեստում |
Ջեյ Շեթի (անգլ.՝ Jay Shetty, 1987[1], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), հնդկական ծագմամբ բրիտանացի համացանցային անհատականություն, փոդքասթեր և մոտիվացիոն խոսնակ[4][5]։ «Sama Tea» թեյի ապրանքանիշի համահիմնադիր։
Շեթին հաճախել է Բարսեթում գտնվող Էլիզաբեթ թագուհու դպրոցը[6], այնուհետև՝ Լոնդոնի համալսարանի Քասի բիզնես դպրոցը[4]։ Hնդկաստանում չորս ամառ է անցկացրել` ձեռնարկություններում պրակտիկայով զբաղվելու և Վեդաներով վերապատրաստվելու նպատակով[7][8]։
Շեթին HuffPost-ի վլոգեր է[9] և 2018 թվականին ստեղծել է Ֆեյսբուքում ամենաշատ դիտում ունեցող տեսահոլովակը.[10] ։ Նրա տեսանյութերը ներառում են հետևյալ թեմաները՝ փոխհարաբերություններ, առողջություն, հոգեկան առողջություն և նպատակասլացություն[4][11] ։ Շեթին հարցազրույց է տվել Դիպակ Չոպրային, Ռասել Սիմոնսին և Թիմ Ֆերիսին[12]։
2017 թվականին ընդգրկվել է նաև Ֆորբսում։ Շեթին 2017 թվականին ճանաչվեց «National Geographic»-ի հանճարների խորհրդի անդամ[13], իսկ 2016 թվականին՝ Ասիական մեդիա մրցանակաբաշխությունում Շեթիի բլոգը ճանաչվեց Լավագույն բլոգ[14]։ Հանդես է եկել նաև BBC-ում և խոսել է «Գուգլի», «ՆԱՍԴԱՔ»-ի, «Էյչ-Էս-Բի-Սի»-ի և «Բարքլեյս»-ի մասին[15]։ Շեթին մրցանակներ է ստացել 2018 թվականին Streamy Awards-ի և 2016 թվականին ITV Asian Media Awards-ի ժամանակ[16]։