Նա երեխաներին հայտնի է մանկական ֆանտաստիկ սերիալներով` Deltora Quest, Rowan of Rin, Fairy Realm, Teen Power Inc ևThe Three Doors եռագրություններով։ Նրա քրեական գրականության մեջ ներառված են Վերիթի Բըրդվուդի և Թեսսա Վենսի սերիաները:
Ջենիֆեր Ռոուն ծնվել է Սիդնեյում՝ Նոր Հարավային Ուելսում, 1948 թվականի ապրիլի 2-ին և մեծացել է երկու կրտսեր եղբայրների հետ Սիդնեյի հյուսիսային ափին։ Նրա հայրը Սիդնեյում ATN7-ի հիմնադիր տնօրեն Ջիմ Օսվինն էր, ով պատասխանատու էր 1960-ականների դասական հեռուստաշոուների համար, ինչպիսիք են My Name's McGooley,What's Yours? և The Mavis Bramston Show շոուները[9]: Նա հաճախել է Սիդնեյի հյուսիսային ափին գտնվող Էբոթսլիի աղջիկների դպրոցը: 1973 թվականին Սիդնեյի համալսարանում ստացել է English Literature մագիստրոսի կոչումը։
Ռոուի առաջին աշխատանքը «Paul Hamlyn» խմբագրությունում խմբագրի օգնականի պաշտոնն էր։ Հետագայում նա աշխատել է «Angus» և «Robertson» հրատարակչություններում, որտեղ տասնչորս տարի աշխատել է որպես խմբագիր, ավագ խմբագիր, գործադիր տնօրեն, հրատարակչի տեղակալ և վերջապես հրատարակիչ։ Այդ ժամանակ նա սկսեց մանկական գրքեր գրել Էմիլի Ռոդդա կեղծանունով (այդպես էր նրա տատիկի անունը)։ Նրա առաջին գիրքը՝ «Ինչ-որ առանձնահատուկ բան» լույս է տեսել 1984 թվականին և արժանացել է «Տարվա գիրք երիտասարդ ընթերցողների համար» մրցանակին՝ ըստ Ավստրալիայի մանկական գրքի խորհրդի: Հետագայում նա այդ մրցանակը նվաճել է ռեկորդային վեց անգամ[10]:
1984-1992 թվականներին Ռոուն շարունակել է իր հրատարակչական կարիերան, այնուհետև աշխատել է որպես Ավստրալիայի Կանանց շաբաթաթերթի խմբագիր, իսկ ազատ ժամանակ գրել է վեպեր։ 1994 թվականին Ռոուն լիովին դարձավ գրող։
Այժմ նա իր աշխատանքային օրը բաժանում է գրքերի հրատարակչությունների համար խորհրդակցությունների և իր սեփական հոդվածները գրելու միջև: Նա ապրում է Նոր Հարավային Ուելսի Կապույտ Լեռներում ամուսնու՝ Բոբ Ռայանի և չորս երեխաների հետ[11]։ Սիրում է կարդալ սպանությունների մասին դետեկտիվ վեպեր, որոնք ոգեշնչել են նրան խորհրդավոր սյուժեներ և թաքնված հուշումներ ավելացնել իր ստեղծագործություններին[12]։
Ռոուի մեծահասակների համար նախատեսված «Birdwood murder mysteries»ը, որը գրվել է իր իսկ անունով։ Իր անունով են գրված նաև Grim Pickings-ը(1988) (նկարահանվել է ավստրալական հեռուստատեսային մինի - սերիալում), Murder by the Book-ը, Death in Store-ը, The Makeover Murders-ը, Stranglehold-ը, և Lamb to the Slaughter-ը։ Ավելի ուշ նա նաև գրել է սպանությունների բաժնի հետաքննող Թեսսա Վենսի մասին «Կասկածյալը» (նաև հրատարակվել է «Վերջնաժամկետ» վերնագրով) և«Ինչ-որ չար բան» վեպերում։ Երկու գրքերն էլ ներառվել են որպես դրվագների պատմվածքներ Ավստրալիայի «Սպանության զանգ» հեռուստաշոուում։ Ռոուն նաև խմբագրել է «Արյունահոսող սեր և սուտ» քրեական պատմվածքների ժողովածուն և նպաստել 1997 թվականի «Ամառային հանցագործություններ» ժողովածուին՝ Moonlight Becomes You։
Էմիլի Ռոդդա կեղծանունով գրված նրա մանկական աշխատանքներից ամենաուշագրավը Deltora Quest,Teen Power Inc, Fairy Realm, Star of Deltora և Rowan of Rin սերիալներն են։ Կեղծանունը հիմնված է նրա տատիկի անվան վրա։
Նրա մյուս հաջող վեպերի թվում են 1990 թվականի Finders Keepers գիտաֆանտաստիկ վեպը, որի հիման վրա նկարահանվել է The Finder հեռուստասերիալը և Teen Power Inc (վերահրատարակվել է Raven Hill Mysteries վերնագրով) դետեկտիվ սերիալը, որում ներկայացված են վեց դեռահասներ։ Երկուսն էլ գրված են երիտասարդների համար։
Ռոդդայի «Դելտորայի աստղը» սերիալի իրադարձությունները տեղի են ունենում նույն աշխարհում, ինչ «Դելտորա Քուեսթը», «Ինրիի դռները» և «Ռուանը Ռինից» ֆիլմը, և կենտրոնանում է մի աղջկա՝ Բրիտանի վրա, ով ցանկանում էր իր հոր պես առևտրական դառնալ և նավարկել ինը ծովերով։ Առաջին գիրքը՝ Shadows of the Master լույս է տեսել 2015 թվականի օգոստոսի 1-ին, երկրորդ գիրքը՝ Two Moons 2015 թվականի նոյեմբերի 1-ին, երրորդ գիրքը՝ The Towers of Illica՝ 2016 թվականի ապրիլի 1-ին, իսկ չորրորդ և վերջին գիրքը՝ The Hungry Isle 2016 թվականի սեպտեմբերի 1-ին։
Ռոդան գրել է երկու մանկական ֆանտաստիկ վեպ, որոնք հրատարակվել են HarperCollins Australia հրատարակչության կողմից. «Խանութը Հուպերս Բենդում» թողարկվել է 2017 թվականի օգոստոսի 7-ին, իսկ «Նրա անունը Ուոլթեր էր»՝ 2018 թվականի հուլիսի 27-ին։