Ջեֆրի Սքոլ անգլ.՝ Jeffrey Skoll | |
---|---|
Ծնվել է | հունվարի 16, 1965[1][2] (59 տարեկան) |
Ծննդավայր | Մոնրեալ, Քվեբեկ, Կանադա |
Քաղաքացիություն | Կանադա |
Կրթություն | Տորոնտոյի համալսարան (1987), Սթենֆորդի համալսարան, Սթենֆորդի գործարարության դպրոց և York Mills Collegiate Institute? |
Մասնագիտություն | կինոպրոդյուսեր, համակարգչային գիտնական, ճարտարագետ, ձեռնարկատեր, մենեջեր, ներդրող և բարեգործ |
Պարգևներ և մրցանակներ | |
Jeffrey Skoll Վիքիպահեստում |
Ջեֆրի Սքոլ[3] (անգլ.՝ Jeffrey Skoll, անգլ.՝ Jeff Skoll, հունվարի 16, 1965[1][2], Մոնրեալ, Քվեբեկ, Կանադա), կանադացի և ամերիկացի ճարտարագետ, ձեռնարկատեր, մենեջեր, ներդնող և մարդասեր, որը դասվում է, այսպես ասած, «նոր ժամանակների մարդասերների» թվին[4], Իբէյի առաջին ղեկավարը (մինչև 1998 թվականը), սոցիալական ձեռնարկատիրական ուղղվածություն ունեցող Սքոլ հիմնադրամի (անգլ.՝ Skoll Foundation) հիմնադիրն ու ղեկավարը, կինոպրոդյուսեր[5], Participant Media ընկերության և Pivot հեռուստաալիքի հիմնադիրն ու ղեկավարը։
Միլիարդատեր է, ըստ Ֆորբսի` 7-րդ ամենահարուստ կանադացին է և 134-րդ ամենահարուստ ամերիկացին[6]։
Ջեֆրի Սքոլը ծնվել է 1965 թվականի հունվարի 16-ին, կանադական Մոնրեալ քաղաքում, հրեաների ընտանիքում։ Նրա հայրը քիմիական ընկերության սեփականատեր էր, իսկ մայրը` դպրոցի ուսուցչուհի[7][8][9]։
Ընդունվելով Տորոնտոյի համալսարան` ուսման վճարն ինքնուրույն է վճարել` գումար վաստակելով Նորթ Յորքի լցակայաններից մեկում։ Ուսանողական տարիներին եղել երգիծական The Toike Oike թերթի խմբագիրը։ 1987 թվականին ավարտել է համալսարանը` էլեկտրատեխնիկայի մասնագիտությամբ։ Համալսարանն ավարտելուց հետո մի քանի տարով մեկնել է աշխարհով ճամփորդելու, վերադառնալուց հետո միանգամից ստեղծել է երկու` Skoll Engineering (ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտի խորհրդատվական) և Micros on the Move Ltd (տեխնիկայի լիզինգ) կազմակերպություններ։
1993 թվականին լքել է Կանադան` Սթենֆորդի համալսարանի բիզնես դպրոցում բիզնեսի կառավարման մագիստրոսի աստիճան ստանալու համար, որն ավարտել է 1995 թվականին[10]։
Բիզնես կրթություն ստանալուց հետո որոշ ժամանակ աշխատել է Knight Ridder-ում, որտեղ զբաղվել է հրատարակչական ընկերությունների բիզնես նախագծերով։
1996 թվականին Ջեֆրին ծանոթացել է Իբէյի հիմնադիր Պիեռ Օմիդյարի հետ, որը նրան աշխատանքի է ընդունել որպես իր ընկերության առաջին մշտական աշխատողի` տնօրենի կարգավիճակով։
1998 թվականին այդ պաշտոնում նրան փոխարինել է Մարգարեթ Ուիթմենը[5][10]։
Հեռանալով Իբեյից` միլիարդատերը կենտրոնացել է իր սեփական Սքոլ հիմնադրամի (անգլ.՝ Skoll Foundation) կառավարման վրա[5]։
Նա զբաղվում է սոցիալական ձեռնարկատիրությամբ` ներդրումներ է անում զարգացող երկրների առողջապահության և կրթության ոլորտներում[5]։
2003 թվականին Սքոլն արժանացել է Տորոնտոյի համալսարանի իրավագիտության դոկտորի աստիճանին։
2004 թվականին Սքոլը հիմնադրել և ղեկավարել է Լոս Անջելեսում տեղակայված Participant Media կինոընկերությունը, որն զբաղվում էր վավերագրական և անկախ ֆիլմերի արտադրությամբ[10]։ Հաջորդ տարի այդ ընկերությունը թողարկել է առաջին` North Country, Syriana, Murderball և Good Night, and Good Luck ֆիլմերը[10]։
Ընկերության ընդամենը երեք տարվա գոյության ընթացքում կինոարտադրող ընկերության ֆիլմերը 11 անգամ ներկայացվել են Օսկարի[10].
2009 թվականին Ջեֆը հիմնել է Skoll Global Threats Fund հիմնադրամը` կլիմայական փոփոխությունների և զանգվածային ոչնչացման զենքերի տարածման խնդիրների լուծման համար[10]։
2011 թվականին դարձել է Կանադայի շքանշանի ասպետ` սոցիալական և բարեգործական գործունեության համար։
2013 թվականի օգոստոսին թողարկել է իր սեփական Pivot հեռուստաալիքը, որի թիրախային լսարանը հասարակության մեջ փոփոխություններ երազող երիտասարդներն են[5].
2014 թվականի հոկտեմբերին ամուսնացել է կանադուհի Ստեֆանի Սվեդլովի հետ։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեֆրի Սքոլ» հոդվածին։ |
|