Ջոզեֆ Մարք

Ջոզեֆ Մարք
Բնօրինակ անունգերմ.՝ Joseph Marx
Ծնվել էմայիսի 11, 1882(1882-05-11)[1][2][3][…]
Գրաց, Ավստրո-Հունգարիա[4]
Երկիր Ավստրիա
Մահացել էսեպտեմբերի 3, 1964(1964-09-03)[2][3][5] (82 տարեկան)
Գրաց, Ավստրիա[4]
ԳերեզմանՎիենայի կենտրոնական գերեզմանատուն
Ժանրերսիմֆոնիա
Մասնագիտությունկոմպոզիտոր, երաժշտագետ, երաժշտության ուսուցիչ, ակադեմիկոս, համալսարանի դասախոս, գրող, դաշնակահար և երաժշտական քննադատ
Գործիքներդաշնամուր
ԱշխատավայրՎիեննայի երաժշտության և կատարողական արվեստի համալսարան
ԿրթությունԳրացի համալսարան
Պարգևներ
 Joseph Marx Վիքիպահեստում

Ջոզեֆ Ռուպերտ Ռուդոլֆ Մարքս (գերմ.՝ Joseph Rupert Rudolf Marx, մայիսի 11, 1882(1882-05-11)[1][2][3][…], Գրաց, Ավստրո-Հունգարիա[4] - սեպտեմբերի 3, 1964(1964-09-03)[2][3][5], Գրաց, Ավստրիա[4]) ավստրիացի կոմպոզիտոր, ուսուցիչ, երաժշտական ​​քննադատ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոզեֆ Մարքսը սկսեց երաժշտություն է սովորել մոր մոտ, ապա ուսումը շարունակել Յոհան Բուվայի երաժշտական ​​դպրոցում, որտեղ սովորել է դաշնամուր և ջութակ։ Ընդունվել է Գրացի համալսարան, որտեղ սովորել է նախ իրավունք, ապա փիլիսոփայություն։ Համալսարանն ավարտելուց հետո նա Վիտորիո Բենուսիի ղեկավարությամբ ուսումնասիրել է երաժշտության ընկալման հոգեբանություն, իսկ 1909 թվականին Գրացի համալսարանում պաշտպանել է դոկտորական ատենախոսություն[7]։ «Ատոնալ երաժշտություն|Ատոնալ» տերմինն առաջին անգամ օգտագործել է Ջոզեֆ Մարքսը[8]։ 1907 թվականին կարճ ժամանակով կոմպոզիցիա է սովորել Էրիխ Վոլֆ Դեգների ղեկավարությամբ։

1914-1952 թվականներին եղել է Վիեննայի երաժշտական ​​ակադեմիայի երաժշտության տեսության և կոմպոզիցիայի պրոֆեսոր, 1922-1924 թվականներին՝ տնօրեն, ապա 1924-1927 թվականներին՝ համալսարանի վերակազմավորումից հետո՝ ռեկտոր։ 1927-1930 թվականներին նա միաժամանակ կոմպոզիցիա է դասավանդել Անկարայում և հանդես է եկել որպես թուրքական կառավարության խորհրդատու՝ Անկարայի կոնսերվատորիայի ստեղծման ժամանակ[9]։ 1934 թվականին հրատարակել է ներդաշնակության դասագիրք։ Մարքսի բազմաթիվ ուսանողների թվում են Յոհան Նեպոմուկ Դավիդը, Ասեն Նայդենովը, Ֆին Հոֆդինգը, Յենո Տակաչը, Ալֆրեդո Սանգիորգին։ 1931-1938 թվականներին որպես երաժշտական ​​քննադատ հրապարակվել է «Neues Wiener Journal» թերթում. ելույթ ունենալով պահպանողական դիրքերից՝ նա սուր քննադատության է ենթարկել Առնոլդ Շյոնբերգին և նրա շրջապատին՝ Պաուլ Հինդեմիթին, Իգոր Ստրավինսկուն[10]։ Մարքսի հոդվածները կազմել են «Ռոմանտիկ ռեալիստի դիտարկումները» ժողովածուն (գերմ.՝ Betrachtungen eines romantischen Realisten; 1947), իսկ 1964 թվականին նա հրատարակել է երաժշտական ​​տեսության վերաբերյալ հոդվածների ժողովածու՝ «Աշխարհի լեզուն՝ երաժշտություն» (գերմ.՝ . Weltsprache Musik):

1930-1938 և 1947-1964 թվականներին եղել է Ավստրիայի կոմպոզիտորների միության նախագահ։ Գրացի (1932) և Վիեննայի (1947) պատվավոր քաղաքացի, Վիեննայի համալսարանի պատվավոր դոկտոր (1947), Ավստրիայի գիտությունների ակադեմիայի պատվավոր անդամ (1956)։

Ջոզեֆ Մարքսը մահացել է 1964 թվականի սեպտեմբերի 3-ին, Վիեննայում[11]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Երաժշտություն (ֆր.)
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Deutsche Nationalbibliothek Record #118578529 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. 5,0 5,1 5,2 Munzinger Personen (գերմ.)
  6. http://geschichte.univie.ac.at/en/persons/joseph-marx-hr-prof-dr-dr-hc
  7. Mauro Antonelli. Vittorio Benussi in the History of Psychology: New Ideas of a Century Ago. — Springer, 2018. — P. 118—119.
  8. Berkant Haydin and Stefan Esser. Marx: Orchestral Songs and Choral Works Արխիվացված 2017-04-21 Wayback Machine: Liner notes // Chandos Records
  9. Музыкальный энциклопедический словарь, 1990, էջ 326
  10. Andreas Holzer. Marx, Joseph Rupert Rudolf Արխիվացված 2022-12-07 Wayback Machine // Oesterreichisches Musiklexikon online / Hrsg. von Barbara Boisits
  11. 03 СЕНТЯБРЯ — ДЕНЬ В ИСТОРИИ АВСТРИИ

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • www.joseph-marx-society.org - Official website of the Joseph Marx Society
  • www.joseph-marx.org - Huge website on the composer Joseph Marx
  • Wood, John (2008). «Program Note: Joseph Marx, Eine Herbstsymphonie (Autumn Symphony)». American Symphony Orchestra. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 27-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոզեֆ Մարք» հոդվածին։