Ջորջ Աուլթ անգլ.՝ George Copeland Ault | |
---|---|
![]() | |
Կեղծանուն | Ault, George Copeland |
Ծնվել է | հոկտեմբերի 11, 1891[1][2][3][…] |
Ծննդավայր | Քլիվլենդ, Օհայո, ԱՄՆ |
Վախճանվել է | դեկտեմբերի 30, 1948[1][2][3] (57 տարեկան) |
Մահվան վայր | Woodstock, Օլստեր շրջան, Նյու Յորք, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Ֆելիքս Սլեյդի գեղեցիկ արվեստների դպրոց և St John's Wood Art School? |
Մասնագիտություն | նկարիչ և գծանկարիչ |
Ոճ | պրեցիզիոնիզմ |
Թեմաներ | գեղանկարչություն |
Ամուսին | Louise Jonas? |
![]() |
Ջորջ Քոուփլենդ Աուլթ (անգլ.՝ George Copeland Ault, հոկտեմբերի 11, 1891[1][2][3][…], Քլիվլենդ, Օհայո, ԱՄՆ - դեկտեմբերի 30, 1948[1][2][3], Woodstock, Օլստեր շրջան, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի նկարիչ։
Ջորջ Աուլթը ծնվել է հարուստ ընտանիքում։ Պպատանեկության տարիներն անցկացրել է Լոնդոնում, որտեղ սովորել է Սլեյդի գեղարվեստի և Սուրբ Ջոնի արվեստի դպրոցներում[4]։ 1911 թվականին վերադարձել է հայրենիք և իր կյանքի մնացած մասն անցկացրել Նյու Յորք և Նյու Ջերսի նահանգներում։ Նրա անձնական կյանքը դասավորվել է անհաջող, 1920-ականներին նա տառապել է ալկոհոլիզմով, հատկապես հոգեկան խանգարման մեջ ընկած մոր մահից հետո։ Նրա երեք եղբայրներն ինքնասպան են եղել, նրանցից երկուսը 1929 թվականի տնտեսական ճգնաժամի հետևանքով ընտանիքը կործանելուց հետո[5]։ Չնայած նկարիչը մշտական հաջողությամբ ցուցադրում էր իր կտավները, սակայն 1930-ականների սկզբին նրա նևրոտիկ հոգեվիճակը և մենակության փափագը նկարչին օտարեցին արվեստի աշխարհից և պատկերասրահի տերերից։
Ջորջ Աուլթը 1937 թվականին տեղափոխվել է Նյու Յորք նահանգի Վուդստոք, որտեղ ապրել և աշխատել է մինչև իր մահը։ Այնտեղ Ջորջ Աուլթը ամուսնանացել է Լուիզա Ջոնասի հետ։ Ընտանիքն ապրել է բավականին առանձին՝ առանց էլեկտրականության փոքրիկ տնակում[6]։ Այդ ընթացքում նկարիչը ստեղծել է իր լավագույն աշխատանքները, որոնք վաճառվել են դժվարությամբ[7]։ 1948 թվականին Ջորջ Աուլթին հայտնաբերել են խեղդված։ Մահն արձանագրվել է ինքնասպանություն։
Ջորջ Աուլթը նկարել է հիմնականում ռեալիստական ոճով։ Նա նկարել է յուղով, ջրաներկով և մատիտով։ Նրա կենդանության օրոք նրա աշխատանքները ցուցադրվել են Ամերիկյան արվեստի Ուիթնի թանգարանում և Ամերիկյան արվեստի Ադիսոն պատկերասրահում։
2011 թվականին Սմիթսոնյան ամերիկյան արվեստի թանգարանում տեղի է ունեցել Ջորջ Աուլթը աշխատանքների խոշոր ցուցահանդեսը։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջորջ Աուլթ» հոդվածին։ |
|