Ջորջ Ֆ. Ռ. Էլլիս (George Francis Rayner Ellis, օգոստոսի 11, 1939(1939-08-11)[1], Յոհաննեսբուրգ, Տրանսվաալ, Հարավաֆրիկյան Միություն[2][2]), բրիտանացի և հարավաֆրիկացի տիեզերաբան, հարաբերականության ընդհանուր տեսության մասնագետ։ Քեյփթաունի համալսարանի պրոֆեսոր, Լոնդոնի թագավորական ընկերության անդամ (2007 թ.), Հարավային Աֆրիկայի թագավորական ընկերության (Royal Society of South Africa) պաշտոնաթող նախագահ, Հարավային ԱՖրիկայի գիտությունների ակադեմիայի (Academy of Science of South Africa, ASSAf) հիմնադիր անդամ, TWAS- ի անդամ (2004 թ.), InterAcademy Council-ի անդամ, Թեմփլանթոնյան մրցանակի դափնեկիր (2004 թ.): Սթիվեն Հոկինգի հետ The Large Scale Structure of Space-Time-ի (1973 թ.) համահեղինակ։
1955 թվականին ավարտել է Michaelhouse-ը, 1960 թվականին գերազանցությամբ Քեյփթաունի համալսարանը (ֆիզիկայի բակալավր)։ Այստեղ նա սկզբում սովորել է ճարտարապետություն, շուտով անցել ֆիզիկային և մաթեմատիկային, այնուհետև ստացել է բիզնես տվյալների մշակման բակալավրի աստիճան։ 1964 թվականին Քեմբրիջի համալսարանում ստացել է փլիսոփայության, կիրառական մաթեմատիկայի և տեսական ֆիզիկայի դոկտորի աստիճան և դասավանդել այնտեղ, 1965 թվականից զբաղվել է հետազոտական աշխատանքներով, 1967 թվականից եղել է դասախոսի օգնական, 1970 թվականից համալսարանական դասախոս։ Ուսումնառության տարիներին ակտիվորեն զբաղվել է սպորտով, մասնակցել մրցաշարերի։ 1974 թվականից եղել է Քեյփթաունի համալսարանի դասախոս, 2004 թվականից անցել է թոշակի։ Հանդես է եկել ապարտհեյդի քաղաքականության դեմ։ 2005 թվականին Nobel Conference-ում հանդես է եկել որպես հրավիրված զեկուցող։
Հանդիսանում է Journal of General Relativity and Gravitation-ի գլխավոր խմբագիրը։
1989 թվականից մինչև 1992 թվականը եղել է Հարաբերականության ընդհանուր տեսության և տիեզերական ձգողականության տեսության Միջազգային ընկերության նախագահը։ Հանդիսացել է Թագավորական աստղագիտական ընկերության անդամ։
Կնոջ` Մերիի և չորս երեխաների հետ միասին բնակվում են Քեյփթաունում։
Ավելի քան 300 գիտական աշխատանքների հեղինակ է, որոնք հիմնականում վերաբերվում են հավանականության և տիեզերագիտության տեսությանը։ Nature-ում տպագրել է 17 հոդվածներ։ Նրա գրքերից են` The Large Scale Structure of Space Time (1973, with S W Hawking), Dynamical systems and cosmology (1996, with J Wainwright), Is The Universe Open or Closed? The Density of Matter in the Universe (1997, with P Coles), Relativistic Cosmology (2011, with R Maartens and Malcolm MacCallum):
(with David Dewar): Low Income Housing Policy in South Africa, Urban Problems Research Unit, UCT, 1979.
(with Ruth Williams): Flat and Curved Space Times, Oxford University Press, 1988, revised 2000.
Before the Beginning: Cosmology Explained, Bowerdean/Marion Boyars, 1993.
(with A. Lanza and J. Miller): The Renaissance of General Relativity and Cosmology. University Press, Cambridge 1993; paperback, 2005.
Science Research Policy in South Africa, Royal Society of South Africa, 1994.
(with Nancey Murphy): On The Moral Nature of the universe: Cosmology, Theology, and Ethics. Fortress Press, 1996.
(with John Wainwright, Eds.): Wainwright, J.; Ellis, G.F.R., eds. (1997). Dynamical Systems in Cosmology. Cambridge: Cambridge University Press. ISBN0-521-55457-8.
(with Peter Coles): Is The Universe Open or Closed? The Density of Matter in the Universe. Cambridge University Press, 1997.
(Ed.): The Far Future Universe, Templeton Foundation Press, 2002.
Science in Faith and Hope: an interaction, Quaker Books, 2004.
(with Roy Maartens and Malcolm A. H. MacCallum): Relativistic Cosmology, Cambridge University Press, 2012.
"How Can Physics Underlie the Mind? Top-Down Causation in the Human Context", Springer, 2016
"Cosmological perturbations and the physical meaning of gauge-invariant variables" (Մարկո Բրուիի, Փիթեր Կ. Ս. Դանսբիի հետ) The Astrophysical Journal, volume 395 (1992)
"The case for an open Universe" in Nature 370, 609–615 (25 August 1994)
↑Markus, Lawrence (1976). «Review of The large scale structure of space-time by S. W. Hawking and G. F. R. Ellis». Bull. Amer. Math. Soc. 82: 805–817. doi:10.1090/S0002-9904-1976-14169-9.