Ռեգ Փրեսլի | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Ծնվել է | հունիսի 12, 1941[1][2] Andover, Հեմփշիր, Հեմփշիր, Միացյալ Թագավորություն[3] |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Մահացել է | փետրվարի 4, 2013[1][2] (71 տարեկան) Andover, Հեմփշիր, Հեմփշիր, Հարավարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն[3] |
Ժանրեր | փոփ |
Մասնագիտություն | հեղինակ-կատարող |
Գործիքներ | բաս կիթառ, ocarina? և կիթառ |
Անդամակցություն | The Troggs? և The Corporation? |
Ռեջինալդ Մուրիս Բոլ (հայտնի է որպես Ռեգ Փրեսլի, հունիսի 12, 1941[1][2], Andover, Հեմփշիր, Հեմփշիր, Միացյալ Թագավորություն[3] - փետրվարի 4, 2013[1][2], Andover, Հեմփշիր, Հեմփշիր, Հարավարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն[3]), անգլիացի երգիչ-երգահան։ Առավել հայտնի է որպես The Troggs խմբի վոկալիստ, որը հայտնի դարձավ Wild Thing և With a Girl Like You երգերով (գլխավորել են Մեծ Բրիտանիայի ու Միացյալ Նահանգների հիթ-շքերթները)։ Նա գրել է Love Is All Around երգը, որն օգտագործվել է «Չորս հարսանիք և մեկ թաղում» և «Իրական սեր» ֆիլմերում։
Փրեսլին, որն իր բեմական անունն ստացել է 1965 թվականին New Musical Express-ի լրագրող և հրապարակախոս Քեյթ Ալթհամի կողմից, ծնվել է Անդովերում, (Հեմփշիր)[4]։ Դպրոցն ավարտելուց հետո շինարարության բնագավառում աշխատել է որպես որմնադիր մինչև 1966 թվականը, երբ "Wild Thing" երգն ընդգրկվել է Մեծ Բրիտանիայի սինգլների հիթ-շքերթի լավագույն տասնյակում[5][6]։ Երգը Մեծ Բրիտանիայի լավագույն տասնյակում հասել է 2-րդ հորիզոնական, իսկ Ամերիկայի Միացյալ Նահագներում՝ 1-ին հորիզոնականին՝ վաճառվելով հինգ միլիոն օրինակով[5][7]։
Փրեսլին գրել է With a Girl Like You, I Can't Control Myself և Love Is All Around հիթերը։ Վերջինիս քավերը 1994 թվականին շոտլանդական Wet Wet Wet խմբի կատարմամբ 15 շաբաթ մնացել է Մեծ Բրիտանիային սինգլների հիթ-շքերթի թոփ տասնյակում։ Այդ սինգլից ստացված ռոյալթիները Փրեսլին օգտագործել է ֆինանսավորելու իր հետազոտությունները անօդաչու թռչող սարքերի, անհետացած քաղաքակրթությունների, ալքիմիայի և դաշտերում հայտնվող շրջանների ոլորտում և այդ մասին գրել իր Wild Things They Don't Tell Us գրքում, որ հրատարակվել է 2002 թվականի հոկտեմբերին[5][8]։
2011 թվականի դեկտեմբերին Փրեսլին տեղափոխվել է Վինչեստերի հիվանդանոց կաթվածի կասկածանքով։ Նա նաև տառապում էր թոքաբորբով և սրտակրանքի բորբոքումով։ Հոսպիտալացումից մեկ տարի առաջ նա ստացել էր տարածուն կաթված։ Նրա կինն ասում է, որ նա իրեն առաջին անգամ վատ է զգացել Գերմանիայում 2011 թվականի դեկտեմբերի 3-ին, ինչից հետո նրա վիճալն աստիճանաբար վատանում էր։ «Բժիշկները կասկածում են, որ նրա մոտ հերթական կաթվածն է։ Նա շատ վատ է, և ես չգիտեմ, թե երբ դուրս կգրվի հիվանդանոցից»,- ասել է նա[9]։ Մեկ ամիս անց Փրեսլիի մոտ բացահայտվել է թոքերի քաղցկեղ, ինչի պատճառով նա որոշել է հեռանալ երգարվեստից[10]։ Ուղիղ մեկ տարի հետ՝ 2013 թվականի փետրվարի 4-ին, Փրեսլին մահացել է քաղցկեղից[11][12]: Նա դիակիզվել է Բեյզինգսթոքի դիակիզարանում։
Նրա հիշատակին Անդովեր փողոցում բացվել է կապույտ հուշատախտակ այն վայրում, որտեղ փորձեր էր անում The Troggs խումբը[13]։
Փրեսլիի երաժշտական ժառանգությունը ազդել է Իգգի Փոփի վրա և բարձր է գնահատվել Բոբ Դիլանի կողմից։ Երաժշտական քննադատ Լեսթեր ԲենգսըThe Troggs-ը համարել է «փանկի կնքահայր» և Փրեսլիին համեմատել Մարսել Պրուստի հետ[5]։ Սթիվ Էրիքսոնի These Dreams of You (հայ.՝ «Այս երազները քո մասին են», 2012) գրքի հերոսներից մեկը Փրեսլին է[14]։
|