Ռեժինալ Գոռո

Ռեժինալ Գոռո
ֆր.՝ Réginal Goreux
Քաղաքացիությունը  Բելգիա և  Հայիթի
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 31, 1987(1987-12-31)[1] (36 տարեկան)
Ծննդավայր Saint-Michel-de-l'Atalaye, Marmelade Arrondissement, Artibonite, Հայիթի
Հասակ 175 սանտիմետր
Քաշ 73 կիլոգրամ
Դիրք եզրային պաշտպան

Ռեժինալ Գոռո[2] (ֆր.՝ Réginal Goreux,դեկտեմբերի 31, 1987(1987-12-31)[1], Saint-Michel-de-l'Atalaye, Marmelade Arrondissement, Artibonite, Հայիթի), հայիթցի ֆուտբոլիստ, կիսապաշտպան: Հանդես է եկել Հայիթիի հավաքականում։ Պատմության մեջ միակ հայիթցին, որը խաղացել է Ռուսաստանի ֆուտբոլի առաջնությունում։

Ակումբային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]
Գոռոն «Կռիլյա Սովետովի» կազմում
Գոռոն Լիեժի «Ստանդարտ»-ի կազմում

Ծնվել է 1987 թվականի դեկտեմբերի 31-ին Հայիթիի Սենթ Միշել քաղաքում։ Ֆուտբոլով սկսել է զբաղվել իր հայրենիքում, որտեղ հանդես է եկել «Բերլոզ» թիմում, իսկ շարունակել է Բելգիայում։ 13 տարեկանից սովորել է Լիեժի «Ստանդարտ» ֆուտբոլային դպրոցում։

«Ստանդարտ» Լիեժ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականին նորամուտն է նշել գլխավոր թիմում և անմիջապես գոլի հեղինակ է դարձել Բելգիայի գավաթի խաղարկությունում՝ թույլ տալով իր թիմին դուրս գալ հաջորդ փուլ: «Ստանդարտի» առաջին մրցաշրջանը հաջող էր նրա համար, արագորեն տեղ է գրավել հիմնական կազմում: 2009 թվականի մարտի 1-ին «Սերկլ Բրյուգեի» դեմ խաղում խփել է առաջին գոլը թիմի կազմում[3]։ Առաջին իսկ մրցաշրջանում օգնել է ակումբին հաղթել Բելգիայի առաջնությունում։ 2009 թվականի աշնանը նորամուտն է նշել Չեմպիոնների լիգայում։ Մասնակցել է հունական «Օլիմպիակոսի» և Լոնդոնի «Արսենալի» դեմ հանդիպումներին: 2009/10 մրցաշրջանը նրա համար հաջող էր: Նա նվաճել է Բելգիայի գավաթի երկու տիտղոս և Բելգիայի Սուպերգավաթը։

«Կռիլյա Սովետով»

[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի ձմռանը ընդունել է Սամարայի «Կռիլյա Սովետով» ակումբի հրավերը։ Տրանսֆերի արժեքը կազմել է 500 հազար եվրո, իսկ պայմանագիրը նախատեսված է եղել երկուսուկես տարի ժամկետով: Մարտի 9-ին Մոսկվայի ԲԿՄԱ-ի դեմ խաղում նորամուտն է նշել ՌՖՊԼ-ում[4]։ Ապրիլի 13-ին «Կրասնոդարի» դեմ խաղում խփել է առաջին գոլը «Կռիլյայի» կազմում[5]։

2014 թվականի օգոստոսին ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվել է «Ռոստով»[6]՝ պայմանագիր ստորագրելով մինչև 2016 թվականի հունիսի 30-ը[7]։ 2015 թվականի փետրվարի 26-ին խզել է պայմանագիրը «Ռոստովի» հետ։

Միջազգային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականին Տրինիդադ և Տոբագոյի հավաքականի դեմ ընկերական խաղում նորամուտն է նշել Հայիթիի հավաքականի կազմում։ 2011 թվականի հոկտեմբերի 7-ին Վիրջինյան կղզիների դեմ աշխարհի 2014 թվականի առաջնության ընտրական փուլի խաղում խփել է երկու գոլ: 2015 թվականին հավաքականի կազմում մասնակցել է ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի խաղարկությանը։ Մրցաշարում մասնակցել է ԱՄՆ[8] և Պանամայի թիմերի դեմ խաղերին[9]։ 2016 թվականին ընդգրկվել է ԱՄՆ-ում կայանալիք Ամերիկայի գավաթի խաղարկության հայտացուցակում։ Մրցաշարի ընթացքում մասնակցել է Պերուի[10] և Բրազիլիայի թիմերի դեմ խաղերին[11]։

Գոլեր Հայիթիի հավաքականի կազմում

[խմբագրել | խմբագրել կոդը]
# Ամսաթիվ Վայր Հակառակորդ Արդյունք Մրցույթ
01. 7 հոկտեմբերի 2011 Ֆրեդերիկստեդ, Վիրջինյան կղզիներ Վիրջինյան կղզիներ Վիրջինյան կղզիներ 7:0 Աշխարհի առաջնություն 2014 ընտրական մրցաշար
02. 7 հոկտեմբերի 2011 Ֆրեդերիկստեդ, Վիրջինյան Կղզիներ Վիրջինյան կղզիներ Վիրջինյան կղզիներ 7:0 Աշխարհի առաջնություն 2014 ընտրական մրցաշար

Ձեռքբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
«Ստանդարտ» (Լիեժ)
  • Բելգիայի չեմպիոն՝ 2009
  • Բելգիայի գավաթակիր՝ 2010/11
  • Բելգիայի սուպերգավաթակիր՝ 2009

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. Согласно практической транскрипции, правильным вариантом передачи фамилии является Горё.
  3. «Стандарт VS. Серкль Брюгге 4:0» (ռուսերեն). soccerway.com. 2009-03-01. Արխիվացված է օրիգինալից 2014-08-14-ին. Վերցված է 2013-06-04-ին.
  4. «Крылья Советов VS. ЦСКА 0:2» (ռուսերեն). soccerway.com. 2013-03-09. Արխիվացված է օրիգինալից 2013-04-08-ին. Վերցված է 2013-06-04-ին.
  5. «Краснодар VS. Крылья Советов 0:3» (ռուսերեն). soccerway.com. 2013-04-13. Արխիվացված է օրիգինալից 2013-06-06-ին. Վերցված է 2013-06-04-ին.
  6. http://www.kc-camapa.ru/cgi-bin/newsprn.cgi?11020 Արխիվացված 2014-08-12 Wayback Machine Режиналь Горо покинул «Крылья Советов»
  7. ««Ростов» подписал контракт с Горо». Արխիվացված է օրիգինալից 2014-08-12-ին. Վերցված է 2014-08-11-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  8. «США VS. Гаити 1:0» (ռուսերեն). soccerway.com. 2015-07-11. Արխիվացված է օրիգինալից 2015-07-14-ին. Վերցված է 2015-07-20-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  9. «Панама VS. Гаити 1:1» (ռուսերեն). soccerway.com. 2015-07-08. Արխիվացված է օրիգինալից 2015-07-11-ին. Վերցված է 2015-07-20-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  10. «Гаити VS. Перу 0:1» (ռուսերեն). soccerway.com. 2016-06-05. Արխիվացված է օրիգինալից 2016-06-10-ին. Վերցված է 2016-06-15-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  11. «Бразилия VS. Гаити 7:1» (ռուսերեն). soccerway.com. 2016-06-09. Արխիվացված է օրիգինալից 2016-06-14-ին. Վերցված է 2016-06-15-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռեժինալ Գոռո» հոդվածին։