Ռոջեր Հայորնս | |
---|---|
Ծնվել է | 1975[1][2][3][…] |
Ծննդավայր | Բիրմինգհեմ, Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Կրթություն | Birmingham Institute of Art and Design? |
Մասնագիտություն | տեքստիլ նկարիչ, գծանկարիչ, multimedia artist, քանդակագործ, վիզուալ արտիստ և արվեստագետ |
Ոճ | ժամանակակից արվեստ |
Թեմաներ | քանդակագործություն[4] և Կերպարվեստ[4] |
Roger Hiorns Վիքիպահեստում |
Ռոջեր Հայորնս (անգլ.՝ Roger Hiorns, 1975[1][2][3][…], Բիրմինգհեմ, Միացյալ Թագավորություն), բրիտանացի ժամանակակից նկարիչ։ 2009 թվականին առաջադրվել է «Turner մրցանակի»։
Ծնվել է Մեծ Բրիտանիայի Բերմինգհեմ քաղաքում 1975 թվականին։ 1991-1993 թվականներին հաճախել է Արվեստի Բուրնեվիլ քոլեջ, իսկ 1993-1996 թվականներին՝ Գոլդսմիթ քոլեջ։ Ապրում է Լոնդոնում[5]։
Ռոջեր Հայորնսն օգտագործում է անսովոր նյութեր՝ ստեղծելով զարմանալի փոխակերպումներ հայտնաբերված օբյեկտների և քաղաքային միջավայրի հետ՝ կոյուղու կայանից ելնող կրակ, մետաղական մակերևույթ՝ լցված ոգիներով, բյուրեղներ, որոնք ծածկում են արտադրական կառույցները։ Նկարչին առավել մեծ ճանաչում է բերել ինստալյացիան Հարավային Լոնդոնում, որտեղ նա վերափոխել է նախկին բնակարանը՝ մակերեսները ծածկելով պղնձի սուլֆատի փայլուն կապույտ բյուրեղներով։ Քաղաքային բնակարանի պատերին, հատակին և առաստաղին զարմանալի գեղեցիկ և փայփլուն ելուններ ստանալու համար օգտագործվել է 75,000 լիտր լուծույթ։ Նախագիծը կոչվել է «SEIZURE»:
|
|
|