Ռոսա Մարիա Սիդ Լոպես | |
---|---|
Ծնվել է | հունվարի 29, 1956 (68 տարեկան) Իսպանիա |
Քաղաքացիություն | Իսպանիա |
Մասնագիտություն | պատմաբան և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | Օվիեդոյի համալսարան |
Գործունեության ոլորտ | պատմություն[1], Հին աշխարհ[1] և Գենդերային հետազոտություններ[1] |
Պաշտոն(ներ) | պրոֆեսոր |
Ալմա մատեր | Օվիեդոյի համալսարան |
Տիրապետում է լեզուներին | իսպաներեն[1] |
Rosa María Cid López Վիքիպահեստում |
Ռոսա Մարիա Սիդ Լոպես (իսպ.՝ Rosa María Cid López, հունվարի 29, 1956, Իսպանիա), իսպանացի գիտնական։ Մասնագիտացած է կանանց և գենդերային հարցերի ուսումնասիրության բնագավառում։ Եղել է Asociación Española de Investigación de Historia de las Mujeres (Կանանց պատմությունների ուսումնասիրության իսպանական ընկերակցություն) նախագահը։
Սիդ Լոպեսը ծնվել է 1956 թվականին։ 1979 թվականին ավարտել է Օվիեդոյի համալսարանի պատմության բաժինը՝ ստանալով փիլիսոփայության և արվեստի մասնագետի որակավորում։ 1986 թվականին պաշտպանել է դոկտորական ատենախոսությունը՝ "The cult to the emperor in Numidia of Diocletian" («Նումիդիայի Դիոկղետիանոս կայսեր պաշտամունքը») թեմայով[2]։ Պատմական և աշխարհագրական գիտությունների դոկտորի աստիճան ստացել է Օվիեդոյի համալսարանից։
Սիդ Լոպեսը Օվիեդոյի համալսարանի Անտիկ պատմության պրոֆեսոր է, 2011 թվականից՝ ամբիոնի վարիչ։ Նա համակարգում է նաև համալսարանի Demeter խումբը, Մայրություն, գենդեր և ընտանիք ֆակուլտետը։ Նրա հետազոտության կենտրոնում են մայրությունը և մայրերը հնագույն Միջերկրական քաղաքակրթության ժամանակ։ Հանդիսանում է նաև անտիկ հասարակությունում կանանց պատմության, գենդերի հարցերով մասնագետ՝ Կլեոպատրայի և Լիվիա Դրուզիլայի կենսագրության օրինակով ուշադրության ներքո պահելով պատմագիտության, իշխանության, կրոնի և ֆեմինիստական կարծրատիպերի կառուցումը[3]։ Միաժամանակ ուսումնասիրում է Աստուրիայի անտիկ պատմությունը՝ 1983 թվականին մասնակցելով Խիխոնի պեղումներին, 1983-1989 թվականներին՝ Lugo of Llanera-յի։ Համակարգել է 1990-1991 թվականներին La Nueva España-յի Աստուրիայի պատմության հրատարակումները։ Սիդ Լոպեսը եղել է Աստուրիայի հնագիտական թանգարանի մշտական ցուցադրությունը նախագծող խորհրդի անդամ (2008-2011)։
Մասնակցել է չորս հնագիտական պեղումների (տարածաշրջանային և ազգային), ինչպես նաև 1987-1989 թվականներին համաղեկավարել է Lugo de Llanera (Աստուրիա) պեղումները[4]։ 1981 թվականից եղել է բազմաթիվ ազգային և միջազգային կոնգրեսների, սեմինարների և ակադեմիական հանդիպումների խոսնակ։
2002-2004 թվականներին Սիդ Լոպեսը եղել է Կանանց պատմությունների ուսումնասիրության իսպանական ընկերակցության նախագահը (AEIHM), 1999-2001 թվականներին՝ Կանանց ուսումնասիրությունների համալսարանական ընկերակցության (AUDEM) փոխնախագահը։ Անդամակցում է Անտիկ գենդերային ուսումնասիրությունների եվրոպական ցանցին (EuGeStA), Genre et Histoire ամսագրի խորհրդատուն է, The future of the past and Magazine(AUDEM) էլեկտրոնային ամսագրի գիտական խորհրդի անդամ։
{{cite journal}}
: Cite journal requires |journal=
(օգնություն)
{{cite journal}}
: Cite journal requires |journal=
(օգնություն)
{{cite journal}}
: Cite journal requires |journal=
(օգնություն)
{{cite journal}}
: Cite journal requires |journal=
(օգնություն)
{{cite journal}}
: Cite journal requires |journal=
(օգնություն)
{{cite journal}}
: Cite journal requires |journal=
(օգնություն)
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link){{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link){{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link){{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոսա Մարիա Սիդ Լոպես» հոդվածին։ |
|