Ռուժա Դելչևա (բուլղար․՝ Ружа Делчева, ծննդյան անուն՝ Ruzha Nikolova Delcheva, օգոստոսի 2, 1915(1915-08-02)[1], Ստարա Զագորա, Բուլղարիա - նոյեմբերի 26, 2002(2002-11-26) կամ նոյեմբերի 25, 2002(2002-11-25)[1], Սոֆիա, Բուլղարիա), բուլղարացի թատրոնի և կինոյի դերասանուհի։ Բուլղարիայի ժողովրդական արտիստուհի (1963)։
1937 թվականին ավարտել է Սոֆիայի ազգային թատրոնին կից պետական թատերական դպրոցը (Նիկոլայ Մասլիտինովի դասարան), այնուհետև աշխատել թատերախմբում։ Բազմաթիվ դերերով հանդես է եկել Իվան Վազովի անվան ազգային թատրոնում։ 1968-1970 թվականներին եղել է Բուլղարիայի թատերական գործիչների միության նախագահը[2]։ 2000 թվականին արժանացել է կառավարական բարձր պարգևի՝ Բալկանյան լեռների շքանշանի։
- Մաշա՝ Անտոն Չեխովի «Երեք քույրեր»
- Կոստանդա՝ Անտոն Ստրաշիմիրովի «Սկեսուր»
- Ռեգինա՝ Լիլիան Հելմանի «Փոքրիկ աղվեսները»
- Բեատրիս՝ Օսկար Ուայլդի «Պադուայի դքսուհին»
- Իվանա, Страхил войвода, 1938
- Ռադա, «Նրանք հաղթեցին», 1940
- «Օրակարգի առաջին կետը», 1956
- Մարիա՝ «Սիրո տարիներ», 1957
- Թեոդորա Սառա, «Կայսր Իվան Շիշմանը», 1969
- Զլատա, «Կեղծ հասարակություն», 1974
- Բաբա Մարթա, Зех тъ, Радке, зех тъ, 1976
- Անդրոյի տատիկը, «Շունը դարակում», 1982
- «Այս հրաշալի հասուն տարիքը», 1985
- Դիմիտրովյան մրցանակ, 1950, 1959, 1969
- Բուլղարիայի ժողովրդական արտիստուհի, 1963
- Սոցիալիստական աշխատանքի հերոս, 1974
- Gencheva, Galina (2008). Bulgarian Feature Films encyclopedia. Sofia: Publishing house "Dr Ivan Bogorov". ISBN 978-954-316-069-3.
- Kovachev, Pencho (2008). 50 Golden Bulgarian Films. Sofia: Publishing house "Zahariy Stoyanov". ISBN 978-954-09-0281-4.