Ռուսական եռանկյունի վրաց.՝ რუსული სამკუთხედი | |
---|---|
Երկիր | Վրաստան |
Ժանր | թրիլեր |
Թվական | 2007 |
Լեզու | վրացերեն |
Ռեժիսոր | Aleko Tsabadze? |
Պրոդյուսեր | Արչիլ Գելովանի |
Սցենարի հեղինակ | Aleko Tsabadze? |
Դերակատարներ | Կոնստանտին Խաբենսկի |
Երաժշտություն | Վախթանգ Կախիձե |
«Ռուսական եռանկյունի», ռեժիսոր Ալեքսանդր Ցաբաձեի գեղարվեստական ֆիլմը։ Նկարահանվել է 2007 թվականին։
Ֆիլմը ներկայացվել է Մոսկովյան միջազգային 29-րդ կինոփառատոնի մրցութային ծրագրին և արժանացել ժյուրիի հատուկ մրցանակին` «Արծաթե Գեորգի»։ 2008 թվականին արժանացել է «Նիկա» կինոմրցանակի՝ ԱՊՀ և Բալթյան երկրների լավագույն ֆիլմ ճանաչվելու համար[1][2]։
Իրադարձությունները ծավալվում են ժամանակակից Ռուսաստանում։ Ֆիլմի գլխավոր հերոսները բազմամիլիոն բնակչությամբ քաղաքում վերջին պատերազմի տուժածներն են։ Այս մեգապոլիսում շատ սպանություններ են կատարվում։ Հետաքննությունն աստիճանաբար իրավագիտության ֆակուլտետի ուսանող Կոլյա Վորոնցովին դիպուկահար-մարդասպանի հետքին է դուրս բերում։ Նա Վիկտոր Ալյոշինն է, որը նախկինում աշխատել է չեչենական դպրոցում՝ որպես ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչ։ Գրոզնովի ռմբակոծման ժամանակ կորցնելով հղի չեչենուհի կնոջը՝ իսլամ է դավանում և միանում չեչեն մարտիկներին։ Վորոնցովն զգում է, որ Ալյոշինի ճակատագիրն ինչ-որ կերպ կապված է Մալցև եղբայրների՝ Դենիսի և Լևի հետ, որոնք հրաշքով են փրկվել դաժան տանջանքներից և չեչենական գերությունից։
Ի՞նչ ընդհանուր բան կա այս մարդկանց միջև։ Եվ ինչու՞ 10 տարվա վաղեմության աղետալի իրադարձությունն ամբողջությամբ փոխում է Կոլյա Վորոնցովի կյանքը, որն այդ տարիներն անցկացրել է ռազմական գործողություններից հեռու քաղաքում։ Այդ պատերազմը գնալով ավելի ու ավելի շատ զոհեր է պահանջում։
Դերակատար | Դեր |
---|---|
Կոնստանտին Խաբենսկի | Դենիս Մալցև |
Արտյոմ Տկաչենկո | Կոլյա Վորոնցով |
Պյոտր Միրոնով | Վիկտոր Ալյոշին |
Օստապ Ստուպկա | Կապիտան Շակալսկի |
Ռամիլ Սաբիտով | Մուսա |
Օլեգ Դոլին | Ֆիլիպ |
Միխայիլ Ժոնին | Լև Մալցև |
Օլեգ Պրիմոգենով | Կարմրահեր, օպեր |
Անատոլի Բարչուկ | մայոր Օվչարով |
Իննա Բելիկովա | Պոլինա |
Ալյոնա Զվիրիկ | Մելցևի քույրը |
Եվգենի Պաշին | Պանկրատ, օպեր |
Արչիլ Գելովանի | Իվան Պետրովիչ |
|